Modex
27/01/2026
ՀՀ խոշորագույն հարկատու ոլորտները | 2025
✅ 2025թ-ին ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված հարկ վճարողների 37%-ի գործունեության հիմնական ոլորտը առևտուրն էր, այդ 372 խոշոր հարկատուներն պետբյուջեի համար ապահովել են 676 մլրդ դրամի եկամուտ կամ ՊԵԿ-ի կողմից վերահսկվող ընդհանուր եկամուտների 25%-ը։
✅ Խոշորագույն հարկատու ոլորտներից են նաև մշակող արդյունաբերությունն ու ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, որոնց խոշոր հարկատուները պետբյուջեի համար ապահովել են, համապատասխանաբար, 298 մլրդ և 207 մլրդ դրամ զուտ մուտքեր։
✅ Ընդհանուր առմամբ երեք խոշորագույն հարկատու ոլորտների խոշոր հարկատուները միասին ապահովել են ՊԵԿ-ի կողմից վերահսկվող ընդհանուր եկամուտների 43%-ը։
23/01/2026
Հունվարի 22-ին Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ), ՀՀ Կենտրոնական բանկի և Հայաստանի բանկերի միության հետ համագործակցությամբ, կազմակերպել է ինտերակտիվ աշխատաժողով՝ շենքերի ոլորտում կանաչ վարկավորման՝ բանկերի կարողությունների զարգացման թեմայով։
Աշխատաժողովի շրջանակում «Մոդեքս» խորհրդատվական ընկերությունը Berlin Economics-ի հետ համատեղ ներկայացրել է Հայաստանում կանաչ ֆինանսական գործիքների և բանկերի կարողությունների վերաբերյալ իրականացված վերլուծական աշխատանքի արդյունքները՝ նպատակ ունենալով աջակցել շենքերի էներգաարդյունավետ արդիականացման համար կանաչ ֆինանսական պրոդուկտների մշակմանը և ներդրմանը։
22/12/2025
ՓՄՁ-ների քանակը ըստ չափերի և տնտեսական գործունեության տեսակի, 2024թ․
✅ 2024թ-ի վերջի դրությամբ ՀՀ-ում գործել են 114,506 գերփոքր, փոքր և միջին ձեռնարկություն (ՓՄՁ), ինչը 5%-ով կամ 5,075-ով ավել է, քան նախորդ տարի։
✅ ՓՄՁ-ների 70%-ը գործունեություն են իրականացնում մեծածախ և մանրածախ առևտրի (48%), մշակող արդյունաբերության (12%) և տեղեկատվության և կապի (10%) ոլորտներում:
12/12/2025
🇬🇧 [Eng] հայերենը ստորև
As in 2024, Armenia leads selected CIS countries by the number of active PMP holders per million people.
✅ In 2025 the number of active PMPs per million people in Armenia reached 164, an increase of 7% vs. October 2024.
✅ Among the selected countries, the largest growth in the number of PMP holders per million people vs. October 2024 was reported by Georgia – 30%, while the largest decrease was reported by Russia – 29%. The second and third largest growth indicators are reported by Azerbaijan and Moldova, 24% and 19%, respectively.
🇦🇲 [Հայ]
Ինչպես 2024թ․, մեկ միլիոն բնակչի հաշվով ակտիվ PMP հավաստագիր ունեցող մասնագետների թվով Հայաստանն առաջատար է ԱՊՀ-ում։
✅ 2025թ․ Հայաստանում ակտիվ PMP հավաստագիր ունեցող մասնագետների թիվը մեկ միլիոն բնակչի հաշվով կազմել է 164, ինչը 7%-ով ավել է 2024թ․ հոկտեմբերի համեմատ:
✅Նշված երկրների շարքում տվյալ ցուցանիշով ամենամեծ աճն արձանագրել է Վրաստանը՝ 30%, ամենամեծ անկումը՝ Ռուսաստանը՝ 29%: Աճի տեմպով երկրորդ տեղում է Ադրբեջանը, երրորդ տեղում՝ Մոլդովան՝ համապատասխանաբար 24% և 19% ցուցանիշներով։
21/11/2025
Հայաստանում խաղողի գինու շուկայի կառուցվածքը ըստ ծագման երկրի | 2024թ․
✅ Հայաստանում խաղողի գինու շուկայում տեղական արտադրանքի մասնաբաժինը կազմում է 73%, որին հաջորդում են ֆրանսիական և իտալական գինիները, համապատասխանաբար 14% և 7% մասնաբաժնով։
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
48/1 Str. Nalbandyan
Yerevan
0010
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |