DSA Advisory Group CJSC

DSA Advisory Group CJSC

Share

31/12/2024

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ 🤍

Թող 2025֊ը լինի նորանոր ձեռքբերումների, վերելքների ու երազելու կարողությունների վերականգնման տարի։ Սեր, լույս ու ջերմություն բոլորիս ընտանիքներին։

Դի֊Էս֊Էյ խորհրդատվական խումբ

DSA Advisory Group CJSC Company provides full range of business, financial management and legal consulting services.

Как разбогатеть в XXI веке 21/01/2024

The Economist-ում տպագրված (կից ներկայացվող) հոդվածում հստակ ներկայացված են տնտեսության սրընթաց զարգացման միջազգային տեսլականների հիմքում ընկած այն գաղափարներն ու մտադրությունները, որոնք կարող են ուղենիշային նշանակություն ունենալ զարգացող տնտեսություն ունեցող պետություն համարվող ցանկացած երկրում (այդ թվում՝ նաև մեր երկրում)։

Ակնհայտ է, որ լիարժեք և համապարփակ տնտեսական քաղաքականության իրականացումը սովորաբար կախված է բազմաթիվ գործոններից ու փոփոխականներից, ներառյալ՝ աշխարհագրությունից, բնական ռեսուրսների առկայությունից, համաշխարհային տնտեսության համատեքստից և այլն։

Ընդհանուր առմամբ, արդյունավետ տնտեսական քաղաքականությունը ներառում է այնպիսի հիմնական բաղադրիչներ, ինչպիսիք են՝ առևտրի և ներդրումների ազատականացումը, ենթակառուցվածքների զարգացումը, ներդրումները կրթության և գիտության մեջ, բարեփոխումներն աշխատաշուկայում, կենտրոնացումը արտահանելի գյուղատնտեսության և արդյունաբերության վրա, նորարարության խթանումը և այլն։

Այնուամենայնիվ, զարգացող տնտեսություն ունեցող երկրում ազատական բարեփոխումների հաջող իրականացումը պահանջում է որոշակի քաղաքական միջավայր և կամք, որոնք կարող են բնորոշվել հետևյալ մի քանի տարրերով.

1. Քաղաքական կայունություն. քաղաքական համակարգի կայունությունը և լուրջ հակամարտությունների բացակայությունը կարող են թույլ տալ կառավարությանը կենտրոնացնել իր ջանքերը բարեփոխումների վրա: Քաղաքական կայունությունը ենթադրում է քաղաքական այնպիս մթնոլորտի առկայություն, որում տարբեր քաղաքական ուժեր համագործակցում և ընդհանուր լեզու են գտնում տնտեսական զարգացման համար։

2. Առաջնորդություն և կամք. ազատական (լիբերալ) բարեփոխումներ իրականացնելու հստակ տեսլականով և վճռականությամբ քաղաքական առաջնորդներ ունենալը պարտադիր է, որոնք ունեն քաղաքական կամք և պատրաստակամություն՝ հաղթահարելու դիմադրությունն ու բարեփոխումների խոչընդոտները։ Բնականաբար, սա հնարավոր է քաղաքական կոնսենսուսի և լայն հանրային աջակցության պայմաններում:

3. Տնտեսության կառավարման իրավասություններ. արդյունավետ տնտեսական քաղաքականություն մշակելու և իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ քաղաքական կայունության պայմաններում քաղաքական կոնյուկտուրայով չկաշկանդված պրոֆեսիոնալ հմտություններ ու իրավասություններ ունեցող ռեֆորմիստների առաջնորդություն, որպեսզի հնարավոր լինի ապահովել բարենպաստ բիզնես միջավայրի ձևավորման գործընթացը, մասնակցությունը համաշխարհային տնտեսությանը (մուտք դեպի նոր շուկաներ, տեխնոլոգիաներ և ներդրումներ), հանրային ֆինանսների կայուն և արդյունավետ կառավարումը, արդար հարկային համակարգի ձևավորումը և այլն:

Այս բոլոր գործոնները փոխկապակցված են և պահանջում են քաղաքական իշխանության, քաղաքական ընդդիմության, գործարար համայնքի և ընդհանրապես հասարակության լայն կոնսոլիդացիա, որն, անխուսափելիորեն, հնարավոր է միմիայն քաղաքական հրատապ տրանսֆորմացիային հաջորդող ժամանակաշրջաններում։

Как разбогатеть в XXI веке Гонка за право стать следующей экономической сверхдержавой. К 2050 году сформируется новый состав экономических сверхдержав, если все пойдет по плану. Нарендра Моди...

12/12/2023

Վերընթերցում էի քաղաքագետ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր, Մարիամ Մարգարյանի «Հոգևոր Հայաստանի գաղափարախոսությունը արդիականացման գործընթացում» հոդվածը (խորհուրդ կտայի ընթերցել)։

Հոդվածն իր բովանդակությամբ ազգային գաղափարախոսության կերտման մանիֆեստ և ՀԱՅԿԻ կամ Արարատյան Մարդու կերտման գործընթացում մի իսկական ուղեցույց որակվելու իրական հավակնություն ունի։

Ստորև ներկայացնմում եմ մի հատված՝ խորհելու ու մտորելու համար (…ով դրա կարիքն ու, բնականաբար, ունակությունն ունի․․․)

«․․․ Համակարգելով հայ մշակութային տեքստը, եզրակացնում ենք, որ այդ գաղափարի վերածննդի ակնկալիքներով էլ հայի կողմից հեղինակված և մեր կողմից համակարգված է հայ ոգու սահմանադրությունը, որի սկզբունքներն են՝ ազատ անհատ, անկախ հայրենիք, արդարադատ պետություն, պատիժ չարին, ոգու հաղթանակ՝ հանուն Աստծո և հանուն մերձավորի։

1․ Ազատ անհատ – Աստծո տաճար դարձած նրա ոգին ունի հետևյալ իրավունքները և պարտականությունները.

ա) անսահման հարատևող՝ իր արարման և ազատության հավատով հագեցված ինքնարժեքավորում, այսինքն՝ հավատա Աստծուն և պահպանիր էությունդ․

բ) անսահման հարատևող արդարամտություն՝ իր և այլոց նկատմամբ, այսինքն՝ էությամբ արդարամիտ եղիր․

գ) անսահման հարատևող ինքնատիպ հոգևոր-մշակութային արժեքների յուրօրինակ արարում՝ հանուն մերձավորի, հասարակության, աշխարհի, այսինքն՝ էությունդ է արարել և սիրել ամենեցուն։

2. Անկախ հայրենիք – հայի հայրենիքն արարված և շնորհված է Աստծո կողմից։ Հայրենիքը կենսաուժ է, ոգին կենարար պահելու քերթության վայր, այսինքն Հայք (Հայաստան)։ Ճիշտ է, պատմության քառուղիներում Հայքի սահմանները նեղացել են, բայց մինչև այսօր էլ հայ անհատի հոգում թևածում է հանուն հայրենյաց քերթության սկզբունքը։ Այսօր Հայքը գոյություն ունի՝ հայ մարդու ոգու քերթողական ուժով։ Քերթել քրիստոնեաբար, արարել ոչ միայն սեփական «Ես»-ի, այլև այլոց համար։ Սա է հայ մարդու ազգային գաղափարախոսությունը, և՛ իր, և այլոց համար՝ ստեղծագործելով օգտակար լինել Հայրենիքին-Պետությանը-Մարդկությանը։

3․ Արդարադատ պետություն – Պետութունը անհատի և հասարակության օգնականն է։ Հայը պետություն ասելով հասկանում է նախ՝ արտաքին անվտանգություն և այլոց հետ հարաբերության պահպանում՝ modus vivendi-ի (համակեցության) կանոններով, այնուհետև՝ հասարակական դաշինքի առկայության անհրաժեշտություն։ Պետական այրը, եթե ՀԱՅԿ է , չպետք է գայթակղվի իրեն տրված իշխանությամբ, այլապես կկորցնի Հայի ոգին, կդադարի Աստծո կողմից տրված կենսաուժի աղբյուր լինելուց և կվերածվի սովորական մարդու։ Պետությունը հզոր է, երբ ՀԱՅԿՆ է անհատի և հասարակության շահերի կրողը։

4․ Պատիժ չարին – չարը պատժելի է հավատի, արդարության քերթելու ձգտման ունակության յուրօրինակությամբ, ասել է թե՝ բարությամբ։ Անհրաժեշտ է վերացնել չարի հանդես գալու պատճառը, որը արդյունք է ոգու թուլության։ Չարին հաղթում են արարմամբ՝ դրանով ոգին ավելի զորանում, իսկ ոգու կրողը՝ ավելի հզորանում։

5․ Ոգու հաղթանակ – երանելի է նա, ով իր հավատով, արդարությամբ և արարման յուրօրինակ ձևով հաղորդակցվում է Աստծո հետ, կապ պահպանում իր նախնիների և հարևանների հետ։ Այսպես է հնարավոր հաղթահարել քո (և այլոց) ոգում տեղ գտած թուլությունը՝ գերազանցել բոլորին քերթության ոգով։ Հայ ոգին միշտ էլ բարձր է, կենսունակ ու հզոր, ոգով ենք մարտնչել, դիմակայել, չգիտես ում կողմից դարերի մեջ մեզ պարտադրվող ավերչասեր քաղաքական խաղի օրենքներին։»։

Դավիթ Անանյան. «Հիմա խելառություն անելու եւ ոչ թե Սասունցի Դավթին սպասելու ժամանակն է» 05/06/2023

Երեկոյան լսելու ու խորհելու համար)

Դավիթ Անանյան. «Հիմա խելառություն անելու եւ ոչ թե Սասունցի Դավթին սպասելու ժամանակն է» «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Դավիթ Անանյանը եւ Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը «Կա...

Want your business to be the top-listed Business in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


59/12 Komitas Street , Office 160/2
Yerevan
0012