Ayb Hybrid Learning
30/10/2023
Երբ կրթությունը վերափոխում է ապագան 🤩
Օրերս առցանց ձևաչափով ամփոփեցինք «Այբ հիբրիդային կրթություն» ծրագիրը։ 🎓
Մեկուկես տարի տևած նախագծի ընթացքում այսօր արդեն ծրագրի շրջանավարտները հասցրել են իրագործել ԲՏՃՄ նախընտրելի առարկաներից նախագծեր, հանձնելով քննություն՝ ստանալ ծրագրի և աշխարհի ավելի քան 150 լավագույն համալսարանների կողմից ճանաչվող Արարատյան բակալավրիատի հավաստագիր, դառնալ #այբհամայնքի մասնիկը և կրել արժեքահեն կրթության լույսը։
🧡«Բացի գիտելիքից, որը ես ստացել եմ հիբրիդային կրթության ընթացքում, ինքս ինձ համար մեծ բացահայտումներ եմ հասցրել անել։ Օրինակ՝ տեր Մեսրոպի դասընթացի՝ «Ինքնություն և արժեքների» շնորհիվ ես հասկացել եմ, թե ինչքան աճելու տեղ ունեմ և թե այն գիտելիքը, որ արդեն ունեմ և իմն է, ինչքան քիչ է։ Շնորհակալ եմ այս զգացողության և նման հնարավորության համար»։
Եվա, «Այբ հիբրիդային կրթություն» ծրագրի շրջանավարտ
———
Հիմնադրամը մեկնարկել էր «Այբ հիբրիդային կրթություն» ծրագիրը 2022-ի հունվարին՝ լավագույն կրթությունը բոլորին հասանելի դարձնելու մեծ նպատակով։ Ծրագիրը հիմնված է Արարատյան բակալավրիատի վրա։ Ծրագրի առաջին փուլին մասնակցեցին 60-ից ավելի պատանիներ Հայաստանից և Արցախից։ Ծրագիրն ամբողջությամբ անվճար է։
03/08/2023
Այս և շատ այլ ամառային ստիկերներն արդեն Վայբերում են 🤩
Ներբեռնեք՝ այստեղ 👉https://vb.me/ayb_summer_fb
16/07/2023
💦Այսօր նշում ենք հայկական ամենասիրելի տոներից մեկը՝ Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպության օրը:
Իսկ ի՞նչն է այս տոնն այդքան սիրելի ու զանգվածային դարձնում, ի՞նչ ծեսեր, պարեր, խաղեր կան տոնի հետ կապված։ Եկեք պարզենք՝ որքան լավ գիտեք ամառային այս տոնի տարրերն ու խորհրդանիշները։
Անցեք մեր #հարցախաղը հուլիսի 16-ին և 17-ին՝ Վայբերում՝ փորձելով «ջրից չոր դուրս գալ» 😉 https://vb.me/ayb_am_fb
29/06/2023
Թարգմանչաց տոնն իր նշանակությամբ առանցքային է «Այբ»-ի առաքելության և գաղափարախոսության մեջ: 5-րդ դարում սկիզբ առած և դպրության հիմք հանդիսացող թարգմանչաց շարժումը շարունակվում է նաև այսօր՝ մեր նախաձեռնություններում և իր շուրջը համախմբելով գաղափարակից մարդկանց։
Շնորհավոր Սուրբ Թարգմանչաց տոնը 🧡
Դարձի՛ր կամավոր 💜
Այս տարի Sevan Startup Summit-ի հետ «Այբ» կրթական հիմնադրամի համագործակցությունը հնարավորություն է տալիս այբական ծրագրերի բոլոր մասնակիցներին -ի մասը կազմելու որպես կամավոր։ Իսկ -ին կամավորելը նշանակում է կիսել այս բացառիկ տեխնոլոգիական տոնի բոլոր հնարավոր վառ պահերը, լինել նույն գաղափարի և գույների ներքո հավաքված մեծ թիմի անդամ։
Կամավորության տեսակների մասին տեղեկությունը կգտնեք վիդեոյում 😉
Կարևոր է իմանալ՝
Կազնակերպիչներն ապահում են՝
🔸ուղևորափոխադրում` Երևան-Սևան-Երևան
🔸կացարան՝ բոլորս ապրելու ենք վրաններում
Կամավորագրվելու վերջնաժամկետ՝ Հունիսի 30❗
🔗 Հայտը լրացնել այստեղ՝ https://forms.gle/VSG5oNLhg2nr8zhr9
C U ❤️
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the school
Telephone
Website
Address
Azatutyan Avenue 1/21/1
Yerevan
0037
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |