BAS LAW GROUP
23/10/2024
31/07/2020
BAS LAW GROUP փաստաբանական գրասենյակը համագործակցության է հրավիրում վերջին 1֊2 տարվա ընթացքում փաստաբանական գործունեության արտոնագիր ստացած փաստաբանների՝ քրեական իրավունքի մասնագիտացմամբ։ Ինքնակենսագրականները խնդրում ենք ուղարկել [email protected] էլ. հասցեին մինչև 05.08.2020թ. ներառյալ։
19/09/2019
Հարգելի օգտատերեր,
շարունակելով ֆուտբոլային տրանսֆերային համակարգի զարգացման թեման, այսօր կանդրադառնանք 1995թ. Եվրոպական դատարանի որոշմանը՝ «Բոսմանն ընդդեմ Բելգիայի թագավորության» գործով, որը դարձավ ֆուտբոլում ներկայումս գործող տրանսֆերային համակարգի հիմքը:
1990թ. օգոստոսին բելգիացի ֆուտբոլիստ Ժ. Մ. Բոսմանը, իր ակումբի՝ «Լիեժի» հետ պայմանագրի ավարտից հետո առաջարկ էր ստացել ֆրանսիական «Դյունկերկ» ակումբից: «Լիեժը» Բոսմանի տրանսֆերը գնահատել էր 100.000 դոլար և չէր համաձայնում ֆուտբոլիստին բաց թողնել մինչև նշված գումարի ստացումը: Քանի որ «Դյունկերկը» չէր շտապում գումարը վճարելու հարցում, ֆուտբոլիստը հայտնվել էր անորոշ վիճակում՝ չկարողանալով հանդես գալ ակումբներից և ոչ մեկում: Արդյունքում, վերջինս որոշել էր դիմել դատարան և վիճարկել տրանսֆերային համակարգի օրինականությունը:
Լիեժի դատարանը, չկարողանալով վերջնական եզրահանգման գալ խնդրի շուրջ, գործը փոխանցում է Լյուքսեմբուրգի արդարության եվրոպական դատարան:
Գործի քննության ընթացքում Եվրոպական դատարանը, ի թիվս այլի, պետք է պատասխաներ հետևյալ հարցին. Արդյոք 25.03.1957թ. Հռոմի պայմանագիրը աշխատանքային, ձեռնարկատիրական և այլ տնտեսական գործունեության կանոնակարգման մասին կարելի է մեկնաբանել որպես՝
Պայմանագրի ժամկետի ավարտից հետո ֆուտբոլիստի տեղափոխության համար փոխհատուցում պահանջելու արգելք:
15.12.1995թ. դատարանը կայացրեց սենսացիոն որոշում:
Խաղացողների տեղափոխության կանոնների կապակցությամբ դատարանը եզրակացրեց, որ դրանք անմիջականորեն սահմանափակում են աշխատողների ազատ տեղաժարշի իրավունքը՝ հակասելով Հռոմի պայմանագրի 48-րդ հոդվածի դրույթներին: Անդրադառնալով այն հարցին, թե նման սահմանափակման նախատեսումը բխում է արդյոք հանրային շահից, դատարանը չընդունեց ազգային ֆեդերացիաների փաստարկներն այն մասին, որ փոխհատուցման վճարումն օգնում է պահպանել ակումբների միջև հավասարակշռությունը, ինչպես նաև շահագրգռում է ակումբներին գումարներ ծախսել երիտասարդ ֆուտբոլիստներ պատրաստելու ուղղությամբ: Դատարանը գտավ, որ այդ նպատակներին կարելի է հասնել այլ միջոցներով, չսահմանափակելով խաղացողների ազատ տեղաշարժման իրավունքը:
Այսիպիսով, տրանսֆերային համակարգը, ըստ որի ֆուտբոլիստի տեղափոխության համար նոր ակումբը նախկին ակումբին պետք է գումար վճարեր նույնիսկ այն դեպքում, երբ նախկին ակումբի հետ պայմանագրի ժամկետն ավարտվել էր, ճանաչվեց անօրինական:
06/09/2019
Հարգելի՛ օգտատերեր,
«BAS LAW GROUP» փաստաբանական ընկերությունը մասնագիտացված իրավաբանական ծառայություններ է մատուցում սպորտային իրավունքի ոլորտում։ Այս կապակցությամբ մեր ֆեյսբուքյան էջում պարբերաբար հրապարակելու ենք սպորտային իրավունքին առնչվող նյութեր։
Ստորև հրապարակվող նյութի շրջանակներում կանդրադառնանք ֆուտբոլային տրանսֆերային (ակումբից ակումբ տեղափոխության) համակարգի ձևավորման առաջին երկու փուլերին։
Գաղտնիք չէ, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլը ձևավորվել է Անգլիայում։
Իր ստեղծման հենց սկզբից Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան (ԱՖԱ) փորձում էր կանոնակարգել ակումբների միջև փոխհարաբերությունները: Այսպես, որպեսզի ֆուտբոլիստն ակումբի կազմում կարողանար մասնակցել մրցաշարերի, նա պետք է գրանցված լիներ այդ ակումբում: Ֆուտբոլիստն ուներ իրավունք մրցաշրջանի ավարտից հետո, առանց ակումբի համաձայնության, տեղափոխվել այլ ակումբ: Համակարգն այնքան հաջող էր աշխատում, որ 1888թ. ԱՖԱ-ն մշակեց նոր կանոն, ըստ որի նույնիսկ մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլիստը, այլ ակումբ տեղափոխվելիս, պետք է ստանար նախկին ակումբի համաձայնությունը: Այս ամենը հանգեցրեց նրան, որ ակումբները ֆուտբոլիստների նկատմամբ իրենց իրավունքները փոխանցում էին այլ ակումբի միայն որոշակի փոխհաուցման դիմաց:
Ըստ էության, տրանսֆերային գործարքների իրավական բնույթը կայանում էր ֆուտբոլիստի նկատամբ գույքային իրավունքների փոխանցման մեջ:
Տրանսֆերային համակարգում հետագա փոփոխությունները կապվում են «Իստեմն ընդդեմ Նյուքասլ Յունայթեդի» դատական գործի հետ։ 1963թ. այս գործով դատարանը գտավ, որ խաղացողներին պահելու-բաց թողնելու կոմբինացված համակարգը արգելք է մասնագիտական գործունեությամբ զբաղվելու համար (restraint of trade), իսկ վերջինս ենթադրում է, որ ոչ ոքի չի կարող արգելվել զբաղվել մասնագիտական գործունեությամբ:
Տրանսֆերային համակարգի նման մեկնաբանումը անհապաղ հանգեցրեց դրա փոփոխությանը. պայմանագրի ժամկետի ավարտից հետո ակումբը կամ պետք է ֆուտբոլիստին նոր պայմանագիր առաջարկեր, կամ բաց թողներ նրան առանց փոխհատուցում ստանալու:
Այսպիսով, Մեծ Բրիտանիան դարձավ առաջին երկիրը, որտեղ տրանսֆերային համակարգը լիբերալիզացիայի ենթարկվեց մինչև Եվրոպական դատարանի կողմից «Բոսմանի» գործով աղմկահարույց որոշման կայացումը, որին կանդրադառնանք մեր հաջորդ հրապարակման մեջ:
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the practice
Telephone
Website
Address
Աբելյան 6/4
Yerevan
0038
Opening Hours
| Monday | 10:00 - 17:00 |
| Tuesday | 10:00 - 17:00 |
| Wednesday | 10:00 - 17:00 |
| Thursday | 10:00 - 17:30 |
| Friday | 10:00 - 17:00 |