Improvis

Improvis

Share

30/04/2026

📣Սիրով ուզում ենք տեղեկացնել, որ ԻՕԿ սան և մարզիչ Մամիկոն Համբարյանը 2025-2026 ուստարվա IATI ինֆորմատիկայի միջազգային 17-րդ օլիմպիադայում արժանացել է բրոնզե մեդալի։

🔹Կազմակերպման վայրը՝ Ք. Շումեն, Բուլղարիա
🔹Անցկացման վայրը՝ Երևանի պետական համալսարան /առցանց/
🔹Անցկացման ժամկետները՝ Ապրիլի 15-ից 17-ը, 2026 թ․

🏆Նշենք նաև, որ կենտրոնի հիմնադրումից ի վեր (2020 թ․) այս ձեռքբերումը թվով 23-րդն է միայն միջազգային օլիմպիադաներից, և 63-րդը՝ և՛ միջազգային և՛ ներհայաստանյան օլիմպիադաներից։

Ջերմորեն շնորհավորում ենք Մամիկոնին (Գյումրու թիվ 41 հմ/դ) և մաղթում շարունակական ձեռքբերումներ։
----------------------------------------------------------------------
Իմպրովիզ Օլիմպիական կենտրոնում դասընթացները բացառապես անվճար են։ Դարձեք մեր հաղթանակների կերտման հովանավոր՝ պատրեոնում
https://www.patreon.com/c/Improvis

Photos from Improvis's post 11/03/2026

📣ԻՕԿ սաների հերթական հաջողությունը մաթեմատիկայի օլիմպիադայում։

2025-2026 ուստարում Իմպրովիզ Օլիմպիական կենտրոնի 11 աշակերտ հաջողությամբ հաղթահարել է մաթեմատիկայի օլիմպիադայի նախորդ փուլերը և հասել հանրապետական փուլ:
Մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ հանրապետական փուլի արդյունքում ունենք երեք մրցանակակիր։

Մեր մրցանակակիրներն են՝
🔹Մխիթարյան Սամվել - Գովասանագիր (Գյումրու Ակադեմիական վարժարան)
🔹Բայբուրդյան Գուրգեն - Գովասանագիր (Գյումրու Ֆոտոն վարժարան)
🔹Հակոբյան Լիլիթ - Գովասանագիր (Գյումրու Ֆոտոն վարժարան)

📈Ստորև տեղադրված գրաֆիկներում կարող եք տեսնել մաթեմատիկայի հանրապետական օլիմպիադայի մասնակիցների և մրցանակակիրների վիճակագրությունը, ինչպես նաև 10-12-րդ դասարանների աշակերտների արդյունքների բաշխումը՝ ըստ դպրոցների։
--------------
Իմպրովիզ Օլիմպիական կենտրոնում դասընթացները բացառապես անվճար են։ Դարձեք մեր հաղթանակների կերտման հովանավոր՝ պատրեոնում👇
https://www.patreon.com/c/Improvis

10/03/2026

English text below 👇
📱Սիրով ներկայացնում ենք Իմպրովիզ Օլիմպիական Կենտրոնի մոբայլ հավելվածը։
Հավելվածը ստեղծվել է՝ միավորելու աշակերտներին, մարզիչներին և ծնողներին մեկ հարթակում և դարձնելու ուսումնական գործընթացը ավելի կազմակերպված, պարզ և թափանցիկ։

🔹 Աշակերտների համար
Հավելվածի միջոցով աշակերտները կարող են՝
• հետևել իրենց առաջընթացին
• տեսնել տնային աշխատանքները և դրանց հանձնելու ժամկետները
• ծանոթանալ առաջիկա մրցույթներին ու միջոցառումներին
• միշտ տեղեկացված լինել կարևոր հայտարարություններից

🔹 Մարզիչների համար
Հավելվածը մարզիչներին հնարավորություն է տալիս՝
• ստեղծել և կառավարել դասացուցակներ
• ավելացնել տնային աշխատանքներ
• կազմել քննություններ և առաջադրանքներ
• հետևել աշակերտների ուսումնական արդյունքներին

🔹 Ծնողների համար
Ծնողները կարող են՝
• հետևել իրենց երեխաների առաջադիմությանը
• տեսնել տնային աշխատանքները
• տեղեկանալ առաջիկա մրցույթների և կարևոր հայտարարությունների մասին

✨ Մեր նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ աշակերտը, մարզիչը և ծնողը աշխատում են միասին՝ հանուն լավագույն արդյունքների։

📲Հավելվածը հասանելի է՝
App Store: https://apps.apple.com/us/app/improvis-oc/id6742733583
Google Play: https://play.google.com/store/apps/details?id=edu.improvis.ioc
------------
We are excited to present the Improvis Olympic Center mobile app.
The app was created to connect students, coaches, and parents on a single platform and make the learning process more organized, simple, and transparent.

🔹 For Students
Through the app, students can:
• Track their progress
• View homework assignments and deadlines
• Explore upcoming competitions and events
• Stay updated on important announcements

🔹 For Coaches
The app allows coaches to:
• Create and manage class schedules
• Add homework assignments
• Prepare exams and tasks
• Monitor students’ academic performance

🔹 For Parents
Parents can:
• Follow their children’s progress
• View homework assignments
• Stay informed about upcoming competitions and important announcements

✨ Our goal is to create an environment where students, coaches, and parents work together to achieve the best results.

📲 The app is available on:
App Store: https://apps.apple.com/us/app/improvis-oc/id6742733583
Google Play: https://play.google.com/store/apps/details?id=edu.improvis.ioc

24/02/2026

🇦🇲🏆Տեսահոլովակում ներկայացված է Իմպրովիզ օլիմպիական կենտրոնի սան և մարզիչ Հակոբ Այվազյանի հաջողության պատմությունը՝ նրա անցած ճանապարհը, հետևողական աշխատանքը և գրանցած եզակի նվաճումները միջազգային օլիմպիական հարթակներում։
https://www.youtube.com/watch?v=U45sYwny62U

Want your business to be the top-listed Computer & Electronics Service in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Address


58 Kamaraki Str
Yerevan
0069