Center for Human Rights and Genocide Studies NGO

Center for Human Rights and Genocide Studies NGO

Share

17/04/2026

🔶️«Ցեղասպանագիտություն» մագիստրոսական կրթական ծրագիր

🔷️ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտում (ՀՀԻ) գործում է «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական կրթական ծրագիրը, որը լիովին համապատասխանում է միջազգային կրթական ծրագրերի չափանիշներին։

🗺️Ծրագրի շրջանավարտները ստանալու են միջազգային հարաբերությունների մագիստրոսի որակավորում` «Ցեղասպանագիտություն» մասնագիտությամբ։ Այդ մասնագիտությամբ ծրագիրը միակն է Հայաստանում։

🗓💰Ծրագիրը գործելու է 1.5 տարի տևողությամբ։ Տարեկան վարձավճարը կազմում է 550 000 ՀՀ դրամ։

📥Անվճար տեղերի քանակը՝ 2 (երկու) ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) կողմից աշխատանքներ են տարվում նաև վճարովի տեղերի մասնակի զեղչման ուղղությամբ։

🔶️Մագիստրոսական ծրագրի ղեկավարն է պ.գ.դ․, պրոֆեսոր, ԵՊՀ ՀՀԻ «Ցեղասպանագիտության» բաժնի ղեկավար Աշոտ Հայրունին:

☎️Լրացուցիչ հարցերի դեպքում անհրաժեշտ է կապ հաստատել հետևյալ էլ․հասցեների միջոցով՝ [email protected], [email protected] կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով' (+374 33) 21 10 11
Մագիստրոսական կրթական ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկություններ հնարավոր է գտնել այստեղ⤵️

#Ցեղասպանագիտություն #ԵՊՀ #ՀՀԻ #

Photos from Center for Human Rights and Genocide Studies NGO's post 12/04/2026

🏴🕯🎞Ապրիլի 10-ին Մարաղայի ցեղասպանության 34-րդ տարելիցի օրը, «Մարդու իրավունքների և Ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ կայացավ հանդիպում-քննարկում՝ «Մարաղա 34. չպատժված և շարունակվող ցեղասպանություն» խորագրով։

🔷️«Մարդու իրավունքների և Ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը ներկայացրեց կենտրոնի կողմից 2019 թվականից ի վեր կատարված հետևողական աշխատանքը՝ Մարաղայի ողբերգությունը հանրությանը հայտնի դարձնելու, օրենսդրական բարեփոխումների խթանման և Մարաղա գյուղի անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրման ուղղությամբ։
Ըստ նրա, Մարաղայի դեպքերը դեռևս պատշաճ ճանաչում չեն ստացել ոչ ներպետական, ոչ էլ միջազգային մակարդակում, ինչը առ այսօր հիմնախնդիր է մնում։

🔶️ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն անդրադարձավ Մարաղայում տեղի ունեցած ցեղասպանական գործողությունների միջազգային-իրավական գնահատականներին։ Նա ներկայացրեց, թե ինչ փաստարկներ են ձևակերպվել կամ կարող են ձևակերպվել միջազգային հարթակներում՝ կատարվածը ցեղասպանություն որակելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։

🎬📽🎞Հանդիպման կարևոր մասը կազմեց «Մարաղա, 10 ապրիլի, 1992» վավերագրական ֆիլմի դիտումն ու հետագա քննարկումը։ Ֆիլմը, որը հիմնված է ականատեսների վկայությունների, արխիվային փաստաթղթերի և վերապրածների հուշերի վրա, արձանագրում է 40-ից ավելի խաղաղ բնակիչների սպանությունը, գերեվարումը և գյուղի ամբողջական ավերումը։

🔷️Քննարկումն ամփոփվեց հնարավոր ուղղությունների ուրվագծմամբ՝ ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակում ավելի արդյունավետ քայլեր ձեռնարկելու ուղղությամբ։

#Մարաղա34 #ՄարդուԻրավունքներ #Ցեղասպանություն #Ապրիլ10 #Արդարություն #Հայաստան

🟠Ուղիղ. «Մարաղա 34. չպատժված և շարունակվող ցեղասպանություն» թեմայով հանդիպում-քննարկում 11/04/2026

«Մարաղա 34. չպատժված և շարունակվող ցեղասպանություն» թեմայով հանդիպում-քննարկում

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Երկիր Մեդիա/Yerkir Media հեռուստաընկերությանը և լրատվական կայքի գործընկերներին մեր միջոցառումը լուսաբանելու համար։

🟠Ուղիղ. «Մարաղա 34. չպատժված և շարունակվող ցեղասպանություն» թեմայով հանդիպում-քննարկում Հետևեք մեզ նաև այլ հարթակներում՝🔸Website: https://yerkirmedia.am/🔸Facebook: https://www.facebook.com/Yerkirmedia/🔸Telegram: https://t.me/yerkirmedia_am🔸Y...

Want your organization to be the top-listed Non Profit Organization in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Address


Hanrapetutyan St. , 3rd Lane, Building 8
Yerevan

Opening Hours

Tuesday 10:00 - 20:00
Wednesday 10:00 - 20:00
Thursday 10:00 - 20:00
Friday 10:00 - 20:00
Saturday 10:00 - 20:00