Azg.am
08/06/2026
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը պետք է դիտարկվի որպես Թուրքիայի և Ադրբեջանի հաղթանակ։
08/06/2026
Azg.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Արա Պողոսյանը։
–Պարո՛ն Պողոսյան, ինչպե՞ս եք գնահատում երեկ կայացած խորհրդարանական ընտրությունները։
-Գոնե ինձ համար դժվար է այս պահին գնահատական տալ ընտրությունների բուն ընթացքին՝ հաշվի առնելով, որ դեռևս չունենք թե՛ դիտորդների վերջնական կարծիքը, թե՛ ընդդիմության վստահված անձանց կարծիքները։ Այսինքն՝ այս ամբողջ պատկերն ունենալուց հետո կարելի է եզրակացություններ անել, թե ինչպիսի ընտրություններ ենք ունեցել։ Սա ընտրությունների բուն ընթացքի մասին, բայց որպես կանոն՝ ընտրակեղծքիները միայն բուն ընտրությունների օրը չէ, որ կատարվում են. ընտրակեղծքիներն այն ամբողջ շղթան են, որ նախընտրական քարոզչությունից սկսած՝ ուղեկցում են մինչև ընտրական պրոցեսի բուն ավարտը։ Դա վերաբերում է վարչական ռեսուրսի կիրառմանը. երբ կա վարչական ռեսուրսի կիրառում, սա ինքնին խոսում է այն մասին, որ չկա ազատ, արդար և մրցակցային ընտրություն։
08/06/2026
Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը շնորհավորել ադրբեջանցիներին՝ նշելով․ «Շնորհավորում եմ Ադրբեջանի քաղաքացիներին այն առիթով, որ «երկաթե բռունցքը» հինգ տարվա ընթացքում «միացում» կոչվող «քաղաքական շիզոֆրենիայից» բուժել է ՀՀ քաղաքացիների 57 տոկոսին։ Պետք է շարունակել բուժման գործընթացը»։
Նշենք, որ ադրբեջանական մամուլը հայաստանյան մամուլից ավելի ինտենսիվ է հրապարակում ՀՀ ԿԸՀ-ի տվյալները՝ չթաքցնելով ցնծությունը, որ Փաշինյանը մնալու է իշխանության։
08/06/2026
Թուրքական «Թաքվիմ» պարբերականը նշում է, որ Փաշինյանի վերընտրվելու դեպքում կբացվի «Մեծ Թուրանի ճանապարհը»։
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Կողբացի 20/3
Yerevan
0012