4 Plus
02/02/2026
Դիմելու համար 👉 https://docs.google.com/forms/d/1bjX1Klzz1BbOsrtw1jeTAIW65SBmCyfEA5MvP-hNB70/edit?ts=697cc5c7
Տարվա սկզբին «Պատկեր» դպրոցում հյուրընկալեցինք արվեստի պատմաբան և համադրող Վիգեն Գալստյանին։
Հանդիպման ընթացքում ուսանողները նրա հետ քննարկեցին վիզուալ արվեստի ոլորտում այսօրվա մարտահրավերները, վավերագրական լուսանկարչության կարևոր դերը, ինչպես նաև AI-ի ազդեցությունը ժամանակակից արվեստի վրա։
Խոսեցինք նաև այն մասին, թե ի՞նչն է իրականում մղում լուսանկարել և ի՞նչպես ձևավորել գիտակցված ու գրագետ ճանապարհ դեպի վավերագրական լուսանկարչություն։
Շնորհակալ ենք Վիգեն Գալստյանին՝ իր ժամանակի, փորձառության և արժեքավոր դիտարկումների համար։
-
Earlier this year, we hosted art historian and curator Vigen Galstyan at the “Patker” School.
During the meeting, students discussed with him today’s challenges in the visual arts, the important role of documentary photography, and the impact of AI on contemporary art.
We also talked about what really motivates to photograph, and how to develop a conscious and literate path to documentary photography.
We are grateful to Vigen Galstyan for his time, experience, and valuable observations.
#վավերագրականլուսանկարչությանդպրոց #պատկեր
🇺🇸👇 «Պատկեր» դպրոցի ուսանողները արդեն ընտրել են իրենց վավերագրական լուսանկարչական նախագծերի թեմաները։
ℹ️ Մեկ ամիս շարունակ մեր ուսանողները խորությամբ ուսումնասիրել են նախագծային թեմաների տեսակները, լուսանկարչական վիզուալ լեզուն և լուսանկարի միջոցով պատմելու հնարավորությունները։
Նախագծերի հետազոտական փուլը սկսելուց առաջ Պատկերում հյուրընկալեցինք մշակութային մարդաբան, ազգագրագետ Գայանե Շագոյանին: Ուսանողները ծանոթացան մշակութային մարդաբանության հետազոտական տեսակներին ու մեթոդներին` զուգահեռներ անցկացնելով երկու ոլորտների միջև։
The students of “Patker” documentary photography school have already selected their project topics.
ℹ️ Throughout the past month, our students thoroughly studied the types of project topics, the visual language of photography and photographic storytelling techniques.
Prior to beginning the research phase of photography projects, we hosted cultural anthropologist Gayane Shagoyan to introduce students to the types and methods of cultural anthropology research, drawing parallels between those two disciplines.
#4պլյուսֆոտո #վավերագրականլուսանկարչությանդպրոց
28/09/2025
📷Տուն համար 35 | Հեղինակի ցանկությամբ անանուն
Օգոստոսի 1
Հիշում եմ՝ տասնյոթ տարի առաջ, ամեն առավոտ, իրենց տան պատշգամբում իրեն էի փնտրում։ Երկրորդ հարկում էր իր սենյակը։ Հիմա պատշգամբն էլ չի երևում. ծառերն ամբողջությամբ կուլ են տվել։ Հետաքրքիր է՝ ե՞րբ է վերջին անգամ էստեղ եղել։ Հետաքրքիր է՝ գիտի՞։ Համոզված եմ՝ գիտի։ Իսկ ես իրենից ոչինչ չգիտեմ։ Երևի լավ է. վատ լուրերը կայծակնային արագությամբ են տարածվում։
Հիմա հասկանում եմ՝ ինչի էի հենց էստեղ ինձ զգում, ինչպես տանը։ Պատճառն այն է, որ էստեղ հողն է մերը։ Հենց հողը։ Ասես երկրագնդի մի չնչին՝ մանրադիտակային կտոր մերն է՝ իմն է՝ իմ տունն է։ Երբ դուրս ես գալիս այգի, ու այգուդ ծառը խնձոր է տալիս, ու դու գիտես, որ էս ծառը քոնն է, էս ծառի խնձորը քոնն է։ Դա մի ուրիշ զգացում է։ Հողի հետ անմիջական մտերմություն:
Սիրում եմ էս տունը։ Էս այգին։ Էս խշշոցը։
Չէ, չէ… Էս տան մեղքը կատարվածի մեջ չկա։
#պատկեր #վավերագրականլուսանկարչությանդպրոց
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Yerevan
Opening Hours
| Monday | 10:30 - 18:00 |
| Tuesday | 10:30 - 18:00 |
| Wednesday | 10:30 - 18:00 |
| Thursday | 10:30 - 18:00 |
| Friday | 10:30 - 18:00 |