Intercultural Research and Development NGO

Intercultural Research and Development NGO

Share

15/01/2026

🤩Ուրախ ենք, որ մեկնարկում է Ինովարիում ծրագրի նոր ընդունելությունը, որը խաղայնացված կրթական ծրագիր է սեփական համայնքում դրական ու երկարաժամկետ փոփոխություններ առաջացնելու նպատակով՝ նախատեսված 14-25 տարեկան երիտասարդների համար։

Դիմելու համար չկան մարզային կամ աշխարհագրական սահմանափակումներ։

📆Դիմելու վերջնաժամկետն է փետրվարի 1-ը ժ․ 23։59։

🤝«Միջմշակութային ուսումնասիրություններ եւ զարգացում» ՀԿ-ն, որի թիմի որոշ անդամներ ծրագրի ակունքներում են կանգնած ու այժմ էլ փորձագիտական շրջանակի մաս են կազմում, միմիայն հաջողություն է մաղթում KASA Swiss Humanitarian Foundation-ի գործընկերներին հանուն Հայաստանի կայուն զարգացման։

🚀Միացի՜ր Ինովարիումի տիեզերական ճամփորդությանը

Հայաստանում ամենախաղայնացված ծրագիրը՝ «Ինովարիում»-ը, մեկնարկում է 🤩

Այս ծրագիրը բոլոր այն երիտասարդների համար է, որոնք սիրում են իրենց համայնքը՝ իր բոլոր կողմերով, պատրաստ են առանց նվնվալու զարգացնել այն յուրահատուկ գաղափարներով։ Եթե չգիտեք որ ծայրից սկսել կամ ինչպես, ոնց էլ չլինի ձեր նման մտածող մի քանի ընկեր կունենաք, ում հետ պատրաստ կլինեք անցնել իրական արկածներով՝
⭐ մասնակցելու երկու 4-օրյա կենտրոնացված դասընթացներին Գյումրիում՝ ունենալով անմոռանալի ժամանց մարզերից ձեր հասակակիցների հետ,
⭐ միավորելու երիտասարդներին ու կամավորություն անելու ձեր իսկ համայնքում՝ այն ճանաչելի դարձնելով շատ-շատերի համար,
⭐ պարբերաբար ստանալու առաջադրանքներ եւ դրանց կատարման դիմաց վաստակելու ինոդրամներ, որոնք կկարողանաք փոխանակել տարբեր նվերների հետ,
⭐ ստանալու դրամաշնորհ ձեր ծրագրային գաղափարն իրականացնելու համար՝ աշխատելով փորձառու մասնագետների եւ ձեր համայնքի տարբեր դերակատարների հետ,
⭐ դառնալու ԿԱԶԱ հիմնադրամի շրջանավարտների ցանցի անդամ՝ ստանալով հավաստագիր եւ հնարավորություն' մասնակցելու ԿԱԶԱ-յի այլ ծրագրերի:

Մի քանի անհրաժեշտ պայման մասնակցության համար`
☘️ 2026թ. հունվարի 1-ի դրությամբ 14-25 տարեկան եք,
☘️ ստեղծարար եք և խնդիրների լուծմանը մոտենում եք ոչ ստանդարտ ձևով,
☘️ ունեք 2 ընկեր, ում հետ պատրաստ եք թիմ կազմելով անցնել այս ճամփորդությունը,
☘️ թիմային աշխատող եք և պատասխանատվությունը ձեր երկրորդ անունն է։

📌Դիմելու վերջնաժամկետն է 2026թ. փետրվարի 1-ը՝ ժամը 23:59-ը:

Դե ինչ, հաջողություն ենք մաղթում։

🖇Հայտադիմումի հղումը` https://forms.gle/RpSJSBUFZWFWQCWG9

📌Ծրագրի բոլոր մանրամասները՝ https://join-my-cosmic-mission-1j0vwhv.gamma.site/

Հարցերի դեպքում զանգահարել` 041 541 844

#ԿԱԶԱ #ինովարիում

Photos from KASA Swiss Humanitarian Foundation's post 25/12/2025

Կայացել է #ԽԹԱՆ սոցիալական ձեռնարկատիրության ընտրված մասնակիցների հետ առաջին կենտրոնացված դասընթացը։

✊Հաջողություն ենք մաղթում ծրագրի մասնակիցներին եւ ուրախ ենք Հայաստանի տնտեսական կայուն զարգացման համար կարեւոր այս ծրագրի փորձագիտական մասը կազմել։

15/12/2025

#խորհուրդմեծեվսքանչելի

✨Բացառիկ հնարավորություն 2026-ին ընդառաջ լույսին, նոր մտքերին ու ներքին հավասարակշռությանը մոտենալու

⭐ Միացի՛ր մեր մեկօրյա միջմշակութային ճանապարհորդությանը Բյուրականում, որտեղ քեզ սպասում է լույսի, մաքրման և նորի դիմավորման խորհրդով լի առանձնահատուկ փորձառություն։

Այս կրթարշավը նվիրված է #Կաղանդի շրջանին՝ տարվա փակման ու նորի դիմավորման խորհրդին, որի ընթացքում կպատրաստես քո անձնական տոնածառը որպես նորի խորհրդանիշ, կլսես թեմատիկ հեքիաթներ, կմասնակցես ստվերների թատրոնին ու խորհրդավոր քայլարշավին՝ մաքրվելով անցած տարվա ծանրություններից։

Ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ՝ https://drive.google.com/file/d/1INXUTPgaKnwi2bYeGNXqry9ywrpTQzvd/view?usp=sharing

👉 Տեղերը սահմանափակ են։ Գրանցվիր հիմա և սկսիր տարին մաքուր մտքով ու ստեղծագործ էներգիայով՝ https://forms.gle/UBgVHZ25TiJZ4hEi9

📅 Օր՝ դեկտեմբերի 27
📍 Վայր՝ գյուղ Բյուրական / «ՏՈՆԱՑՈՒՅՑ» մշակութային կենտրոն
🕗 Մեկնարկի ժամ՝ 08:00
🚩 Մեկնարկի վայր՝ Երիտասարդական մետրոյին կից գտնվող Ձեռքերի արձանի մոտ
🕙 Վերադարձի ժամ՝ 21:30
💰 Արժեք՝ 29․900 դրամ 1 անձի համար

Արժեքը ներառում է․ երկկողմանի ուղևորափոխադրում, ճաշ, ընթրիք, քայլարշավին և վարպետաց դասերին մասնակցություն, անհրաժեշտ նյութեր, օրակարգում նշված մնացյալ թեմատիկ փորձառություններին մասնակցություն։

Գրանցվելուց հետո կարող եք չեղարկել մասնակցությունը մինչև դեկտեմբերի 24-ը, ժամը 00։00։ Եթե չեղարկումը կատարվի դրանից ուշ, ապա կվերադարձվի նախապես վճարված գումարի կեսը։

🤝Կրթարշավը կազմակերպվում է «Միջմշակութային ուսումնասիրություններ և զարգացում» ՀԿ-ի և «ՏՈՆԱՑՈՒՅՑ» մշակութային կենտրոնի միջև համագործակցությամբ։ 🤩

04/12/2025

🥳Այս օրը մեր կազմակերպության համար յուրահատուկ է, քանի որ «Միջմշակութային ուսումնասիրություններ եւ զարգացում» ՀԿ համահիմնադիր, նախորդ նախագահ ու անդամ Areg Tadevosyan-ի տարեդարձն է։

🙏Արեգ ջան, շնորհակալ ենք մինչ օրս ձեր անգնահատելի, անշահախնդիր ու անձնվեր աշխատանքի ու ներդրման համար։ Ձեր շնորհիվ Հայաստանում ու Հայաստանից դուրս կյանքի են կոչվել հարյուրավոր կարեւոր նախաձեռնություններ ու ծրագրեր, աճել ու զարգացել են բազմաթիվ սերունդներ։ Մաղթում ենք միմիայն քաջառողջություն, մտքի եւ կամքի տոկոնություն, արեւի պես պայծառ երջանկություն։

🌞Առաջարկում ենք դուք էլ մեկնաբանությունների դաշտում գրեք ձեր լուսավոր մաղթանքը։

Want your organization to be the top-listed Non Profit Organization in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Website

Address


Yerevan

Opening Hours

Monday 11:00 - 17:00
Tuesday 11:00 - 17:00
Wednesday 11:00 - 17:00
Thursday 11:00 - 17:00
Friday 11:00 - 17:00
Saturday 11:00 - 17:00