ArmRobotics - Robotics Development Project in Armenia
18/11/2025
16/11/2025
🎉🏆 Հայտնի են ԱրմՌոբոտիքս 2025-ի հաղթողները
Ավարտվեց ԱրմՌոբոտիքս 2025-ը՝ ինքնավար ռոբոտների Հայաստանի 17-րդ առաջնությունը։
Ահա մեր հաղթողները։
Կրտսեր անվանակարգ
🥇 1-ին տեղ՝ Աբովյանի N7 հիմնական դպրոց
🥈 2-րդ տեղ՝ Գյումրու զարգացման լաբորատորիա
🥉 3-րդ տեղ՝ ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի ավագ դպրոց
Ավագ անվանակարգ
🥇 1-ին տեղ՝ Գորիսի N2 հիմնական դպրոց
🥈 2-րդ տեղ՝ Դվինի միջնակարգ դպրոց
🥉 3-րդ տեղ՝ Իջևանի N5 հիմնական դպրոց
😍 Շնորհավոր, և կեցցեն հաղթողները։
Առաջնության այս տարվա թեման էր «Լոգիստիկան ժամանակակից քաղաքում»։ Նախապես ծրագրավորված ռոբոտները պետք է տեսնեին ու հավաստանշեին գունավոր խորանարդները, որոշակի երթուղիներով տեղափոխեին դրանք և բեռնաթափեին համապատասխան գույնի կոնտեյների մեջ։ Միավորները տրվում էին հանձնարարության կատարման ճշգրտության և արագության համար։
ԱրմՌոբոտիքսի մարզային փուլերին այս տարի մասնակցեց 172 թիմ Հայաստանի բոլոր անկյուններից։ Հանրապետական փուլ դուրս եկավ այդ թիմերից 30-ը։
ԱրմՌոբոտիքսը Հայաստանի հնագույն ու խոշորագույն ռոբոտաշինական առաջնությունն է։ 🤝 Անցկացվում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության օժանդակությամբ։
Այս տարի՝ արդեն 17-րդ անգամ։
🧡 Գործընկերներ՝ Ameriabank CJSC, UWC Dilijan, Enterprise Incubator Foundation (EIF).
16/11/2025
🤩 Արմռոբոտիքս 2025-ի հանրապետական փուլը մեկնարկեց!!!
👩💻🧑💻 Մարզային փուլերին մասնակցել էր 172 թիմ։
Եզրափակիչ է հասել 30-ը։
🤝 Բոլորին մարզական հաջողություն, և թող հաղթի ուժեղագույնը։
23/10/2025
🤫 Այս տարի ԱրմՌոբոտիքս ինքնավար ռոբոտների բաց առաջնությանը մասնակցելու համար հայտ ենք ստացել ավելի քան 👀 170 թիմերից։
🤖 Այս անգամ ռոբոտները կփորձեն լուծել լոգիստիկ ոլորտի իրական խնդիրներ։
🚀 Շուտով կմեկնարկեն մարզային փուլերը, որտեղ կպարզվի, թե որ թիմերն են անցնելու հանրապետական եզրափակիչ։
Հետևեք մեզ և պատրաստ եղեք տեսնելու թեժ և հետաքրքիր պայքար։ 🔥
03/09/2025
⚡️ ԱրմՌոբոտիքս 2025
📢 Տեղեկացնում ենք, որ կատարվել են փոփոխություններ ԱրմՌոբոտիքսի մրցույթի կանոնակարգում։
📌 Թարմացված տարբերակը հասանելի է այստեղ 👉 https://drive.google.com/file/d/1vkvLphPr6Pk0LgB7dQlNSt9W77B50R53/view?usp=sharing
Click here to claim your Sponsored Listing.
Contact the business
Telephone
Website
Address
Yerevan
0015