Parvanyan Consulting

Parvanyan Consulting

Share

25/05/2026

Ինչու՞ են ընկերությունները միլիոններ ծախսում գրասենյակի վրա օնլայն կյանքի դարում:

Աշխարհը գնում է դեպի հեռավար, բայց խոշոր խաղացողները շարունակում են միլիոններ ներդնել գրասենյակների դիզայնի մեջ։

Ինչու՞․․․Որովհետև ֆիզիկական տարածքը բրենդի «մարմնավորումն» է․
Վստահության ազդակ. հաճախորդը տեսնում է կայունություն։ Գեղեցիկ գրասենյակը հուշում է, որ դուք այստեղ երկար ժամանակով եք։
Կորպորատիվ մշակույթ. պատերը, գույները և միջավայրը թելադրում են աշխատողների էներգիան։

Հեղինակություն. ձեր հասցեն ձեր դիրքավորման մի մասն է։
📞 +374 12 993333
📧 [email protected]
🌐 pconsult.am
📍 Ազատության պող. 24/17

22/05/2026

Բրենդ-կուլտեր, թե՞ համայնք:

Ինչու՞ են մարդիկ գիշերում խանութների դիմաց՝ նոր iPhone ստանալու համար կամ դաջում Harley-Davidson-ի լոգոն իրենց մարմնին, որովհետև դրանք բրենդներ չեն, այլ կուլտեր։

Ահա կուլտային բրենդի 3 հիմնասյուն.
Համայնք. մարդը զգում է, որ ինքը մի մեծ խմբի մասնիկ է։
Սիմվոլներ և ծեսեր. Unboxing-ը կամ Apple-ի լոգոն դառնում են ինքնության նշան։

Գաղափարախոսություն. մարդիկ չեն գնում ապրանքը, նրանք գնում են «աշխարհը փոխելու» կամ «ազատության» զգացումը։

🔥 Ձեր բրենդն ունի՞ հետևորդներ, թե՞ պարզապես գնորդներ։
Parvanyan Consulting-ը կօգնի ձևավորել ձեր բրենդի այն արժեքները, որոնց շուրջ կձևավորվի հավատարիմ համայնք։

📞 +374 12 993333
📧 [email protected]
🌐 pconsult.am
📍 Ազատության պող. 24/17

Photos from Parvanyan Consulting's post 20/05/2026

«Փարվանյան Քոնսալթինգ»-ն արդեն սերտիֆիկացված է ISO 9001 և ISO 27001 միջազգային ստանդարտներով:

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ մեր ընկերությունը հաջողությամբ ստացել է այս կարևորագույն սերտիֆիկատները, ինչը ևս մեկ անգամ փաստում է մեր աշխատանքի համապատասխանությունը միջազգային բարձր չափանիշներին։

🎯 Ի՞նչ է սա նշանակում մեր հաճախորդների և գործընկերների համար.

ISO 9001 (Որակի կառավարում).

- Մատուցվող ծառայությունների բարձր ու կայուն որակ
- Հստակ կազմակերպված գործընթացներ և հաճախորդակենտրոն մոտեցում

ISO 27001 (Տեղեկատվական անվտանգություն).

- Ձեր տվյալների հուսալի պաշտպանություն և անվտանգ պահպանում
- Ռիսկերի կառավարման հստակ մեխանիզմներ և գաղտնիության ապահովում

Այս ձեռքբերումը մեր թիմի հետևողական աշխատանքի արդյունքն է:

Շարունակում ենք զարգանալ՝ ապահովելով բարձր որակ, վստահելի համագործակցություն և անվտանգություն:

Շնորհակալ ենք մեր կողքին լինելու և ձեր վստահության համար։

19/05/2026

Ինչու՞ է երբեմն այդքան դժվար ապրանքը հետ վերադարձնելը:

Նկատե՞լ եք՝ որոշ խանութներում ապրանքը հետ վերադարձնելը նման է իսկական փորձության։ Սա կոչվում է վերադարձի արգելք՝ Return Friction:
Պատկերացրեք՝ դուք գնել եք 2000 դրամանոց մի իր, որը ձեզ դուր չի եկել։ Բայց որպեսզի այն հետ վերադարձնեք, դուք պետք է. գնաք քաղաքի մյուս ծայրը, լրացնեք 3 էջանոց ձևաթուղթ, սպասեք մենեջերի զանգին 3 օր և այլն։

Այդ պահին ձեր ուղեղում տեղի է ունենում հաշվարկ. «Իմ ժամանակն ու նյարդերն ավելի թանկ են, քան այս 2000 դրամը»։ Դուք հոգնում եք պրոցեսից և հրաժարվում վերադարձից։ Արդյունքում՝ գումարը մնում է բիզնեսին։
Սա բիզնեսի համար կարճաժամկետ հաղթանակ է, բայց երկարաժամկետ պարտություն։

Մի կողմից շահույթ է․ դուք խնայում եք գումարը, քանի որ քիչ մարդիկ են հասնում մինչև վերջ ու հետ ստանում իրենց փողը։
Մյուս կողմից՝ վստահություն. այդ հաճախորդը ձեզ մոտ այլևս երբեք չի գա։ Նա իրեն խաբված կզգա։ Ավելին՝ նա վատ կարծիք կհայտնի ձեր մասին ուրիշների մոտ։

📞 +374 12 993333
📧 [email protected]
🌐 pconsult.am
📍 Ազատության պող. 24/17

11/05/2026

Ինչու՞ են հաջողակները խոսում իրենց սխալների մասին:

2026-ին կատարյալ լինելն այլևս թրենդային չէ։ Թափանցիկությունը, անկեղծությունը կառուցում է ավելի ամուր վստահություն, քան փայլուն, անթերի գովազդը։

Երբ ընկերությունը հրապարակում է իր ձախողումը և դրա լուծումը, այն դառնում է մարդկային և հասանելի։ Մարդիկ իրենք իրենց են տեսնում այդ ճանապարհի հաղթահարման մեջ։

✨ Ձեր բրենդը պատրա՞ստ է լինել անկեղծ։ Parvanyan Consulting-ը կօգնի կազմել հաղորդակցման ռազմավարություն, որտեղ վստահությունն առաջնային է։

📞 +374 12 993333
📧 [email protected]
🌐 pconsult.am
📍 Ազատության պող. 24/17

Want your business to be the top-listed Business in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


Ազատության պող. 24/17
Yerevan
0014

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00