AlivePhotography
28/08/2021
ՀՀ-ում պետական, թե մասնավոր բոլոր ծննդատները աշխատում են ՀՀ Առողջապահության Նախարարության հաստատած պրոտոկոլներով։
Պրոտոկոլը՝ հրաման է, օրենք, որը խաղտման ենթակա չէ ու ծննդատան ոչ մի «ներքին կարգ» առավել չի կարող լինել պրոտոկոլից (տես հաջորդ նկարները)։
Այնուամենայնիվ ՀՀ ծննդատների աշխատելավոճը, երբեմն իրարամերժ է լինոմ միևնույն հարցի շուրջ, չնայած նրան, որ օրենքը մեկն է։
Թվեմ այն ծննդատները, որտեղ եղել եմ - իսկ դուք էլ առատ 💛-եք գրառումս։
🔸Էրեբունի ԲԿ - անձնակազմը հյուրընկալ է իսկ ես էլ չեմ մոռանում, որ հյուր եմ եկել։ Շատ եմ գնահատում մայրապետների սրտացավ աշխատանքը։ Բժիշկ / մանկաբարձների հետ էլ շատ դրական մթնոլորտում ենք աշխատում։
🔸Աստղիկ ԲԿ - պայմանավորվածություն ունեմ ծննդատան գլխավոր բժշկի հետ, հանձնել եմ Covid-19 հակամարմին ու ումեմ ծնարան մուտքի թույլտվություն (ըստ ներքին պահանջի)։ Դեռ չեմ հասցրել ծանոթանալ անձնակազմի հետ։ Թեթև լարված է լինում մթնոլորտը։
🔸Ս. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ - անչափ բայրացակամ ու դրական փորձառություն եմ ունեցել առաջին իսկ այցից։ Չնայած նրան, որ ԲԿ-ն դեռ վերանորոգված չէ ու չի փայլում հարմարավետ պայմաններով, բայց անձնակազմի դրական վերաբերմունքը շատ գնահատելի է։
🔸Հանրապետական Ծննդատուն - դրական շփում եմ ունեցել ծննդատան վարիչի, բժիշկ/մանկաբարձների հետ։ Պատրաստ են նաև գործածեք ջակուզին ջրային ծննդաբերության նպատակով իմ ներկայության ժամանակ (կնոջ ցանկության դեպքում) - դեռ այնտեղ ծննդաբերող չեմ ունեցել։
🔸Գյումրի/Ախուրյան քաղաքի «Մոր և Մանկան»-ից էլ կա տնօրենի դրական արձագանքը, թեև դեռ այտեղ էլ չեմ եղել։
Չեմ կարող չնշել, Շենգավիթ ԲԿ-ն, քանի որ մինչև Covid-19 մոտ երկու շաբաթ գրեթե ամեն օր այնտեղ եմ եղել։ Շատ դրական արձագանք կար բժիշկ/մանկաբարձների կողմըց : Ցավոք ինչ-ինչ պատճառով, քովիդից հետո այս ծննդատունը չի հետևում ՀՀ նախարարի հրահանգին ու անտեսելով օրենքը, դեռևս արգելում է բոլոր աջակից անձանց մուտքը ծնարան։ Հուսանք շուտով մի բան կփոխվի։
Այցելել եմ նաև ՍլավՄեդ, որտեղ կոնկրետ մի բժիշկ խիստ դեմ էր դուլա գաղափարին ու արժեզրկում էր դուլայի աշխասանքը, անտեսելով միջազգային փորձը, -ը և վիճակագրությունը։ Վստահ չեմ իրենց ադմինիստրացիայի դրական մոտուցեմների վերաբերյալ ևս։
Իմացեք, որ միշտ պատրաստ եմ աջակցել ձեզ այնտեղ, որտեղ դուք կընտրեք ծննդաբերել, եթե ունենանք դրական պայմանավորվածություն ԲԿ-ի հետ։
Պաչիկներ 😘
19/08/2021
Ինչո՞ւ է կարևոր մեր կողմերում դեռ չլսված դուլայի մասնագիտությունը և իմ «Դուլայի Աջակցություն» ծառայությունը։
Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ է տալիս դուլաներին համաշխարհային մաշտաբով ներկա լինել բոլոր ծնննդաբերություններին։
ԱՀԿ -ն մշակել է Ապահով Ծննդաբերության Ստուգաթերթ և դուլայի աջակցությունը ներառված է այդ ստուգաթերթում: ԱՀԿ -ի անվտանգ ծննդաբերության ստուգաթերթը 4 էջանոց փաստաթուղթ է։ Այն խորհուրդ է տրվում օգտագործել յուրաքանչյուր ծննդաբերության համար: Նրանում նշված է ընդամենը 9 հրահանգ, որոնցից մեկը հետևյալն է՝
~ Խրախուսել աջակից անձի (birth companion/doula) ներկայությունը ծննդաբերության ժամանակ։
Այսպիսով՝ դուլայի աջակցությունը պարզապես ինչ-որ մեկի «թիթիզ» թրենդը չէ այլ տարիների փորձի ու վիճակագրության արդյունք է։
Ցավոք ՀՀ-ում այս ոլորտում մենք չունենք որևէ վիճակագրություն։ Այնուհանդերձ (մեր ազգին բնորոշ մեծամտությանբ) արժեզրկում ենք վստահելի ապացույցները և հիմքերը։
Ահա թե ինչ է նշված ԱՀԿ-ի ստուգաթերթում՝
«Ապացուցահեն փաստերը պնդում են, որ Ծննդաբերության Աջակիցները (այսուհետ ԾԱ) կարող են օգնել բարելավել առողջության արդյունքները:
-ԾԱ ներկայությունը նվազեցնում է կեսարյան հատման, վակուումային կամ այլ գործիքային ծննդաբերության հավանականությունը և ավելացնում բարեհաջող բնական վագինալ ծննդաբերության ելքերը:
-ԾԱ ունեցողները ավելի քիչ ցավազրկողների կարիք են ունենում, ավելի գոհ են մնում ծննդաբերության իրենց փորձից և ավելի կարճ է տևում իրենց ծննդաբերությունը:
-Նորածինները նույնպես օգուտ են քաղել: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նորածինների 5 րոպեանոց Ապգար միավորների ցուցանիշները ավելի գոհեցնող են լինում, և հետծննդյան շրջանում բարելավվում է մայրական կապը ( bonding),երբ ծծնդաբերությանը ներկա է ԾԱ։
Հուսով եմ դուք վստահում եք ապացուցահեն բժշկությանը և այսքանից հետո չեք արժեզրկի ծննդաբերության աջակցի դերը։
Հաջորդ գրառումով կպատմեմ դուլաների միջազգային էթիկական կանոնների մասին։
Իսկ դուք գրեք, թե ինչն էր ձեր համար ամենակարևորը այս գրառման մեջ։ Օգնեք, որ ավելի շատ մարդ կարդա այս գրառումը, լինի տեղեկացված , խուսափի ծննդաբերական տրավմայից ու ունենա դրական ծննդաբերության փորձ։
Like, save, share, repost, comment - բոլորը խրախուսվում են։
Սիրով ՝ ձեր ❤️
05/03/2021
Սիրելի կանայք, մայրեր, հղիներ։ Ահա ես ել որոշեցի մարտի 8-ի կապակցությամբ իմ կողմից նվեր խաղարկել։
Ի՞նչ եք կարծում, ինչ եմ նվիրելու։ ⤵️
Վերջերս իմ կյանքի նպատակներից մեկը դարձել է խրախուսել կնոջ կին լինելու անկրկնելիությունը, ուժն ու առավելությունները։
Սա իմ կարծիքով ընդգծվում է կենսականորեն կարևոր կանացի մենաշնորհի՝ ծննդաբերության գործընթացով։
Ծննդաբերությունը բառերով աննկարագրելի, բազմերանգ ու բազմաշերտ, անձնուրաց , բայց ինքնաճանաչում խթանող, ուժեղ ու միարժամանակ շատ թույլ լինելու համադրությունն է։
Իսկ ես որոշել եմ եռանդ չխնայել, որ հայ կանայք ունենան ավելի դրական ու գերբնական գեղեցիկ ծննդաբերության փորձառություններ ու որ մեր նոր սերունդները ծնվեն էնդորֆինների ու օքսիտոցինի ուրախության մթնոլորտում։
Այսպիսով մրցույթի հաղթողին ես կնվիրեմ իմ «Դուլայի աջակցություն» ծառայության ողջ փաթեթի ՆՎԵՐ ՔԱՐՏ:
Ինչ՞ կստանա հաղթողը՝
~ 1 -2 նախածննդաբերական կոնսուլտացիա
~ աջակցություն ծննդաբերության ընթացքում
~ երեխայի հետ հանդիպման առաջին րոպեների լուսանկարներ (ըստ ցանկության)։
Ո՞ վ կարող է մասնակցել՝
Մասնակցել կարող են բողոր արդեն հղի կանայք Երևան քաղաքից ( կամ ովքեր ծրագրում են Երևանում ծննդաբերել) ։
Պայմանները հետևյալն են.
Save ❤️ Like
Այս գրառման մեկնաբանություններում գրեք «Մասնակցում եմ» և նշեք, թե հղիության որերորդ շաբաթում եք գտնվում։
Կիսվեք այս գրառումով ձեր սթորիներում (24 ժամով) ու նշեք ինձ ( եթե էջը փակ է , ուղարկեք ինձ սթորիի սքրինշոթը) :
Հաղթողին կընտրեմ պատահականության սկզբունքով, համապատասխան ծրագրի միջոցով Մարտի 8-ին ։
Բայց սա դեռ ամենը չէ…
ԲՈԼՈՐ մասնակիցները, ովքեր կկատարեն մրցույթի պայմանները, կստանա 15% զեղչ իմ «Դուլայի աջակցություն» ծառայության համար մինչև 2021 թթ վերջ։
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Yerevan