Women's Rights Center NGO

Women's Rights Center NGO

Share

Զրույցներ կանանց իրավունքների մասին 27.10.2022 09/12/2022

Դիտեք մեր հերթական հաղորդումը:

Թեժ գծի հեռախոսահամարներն են՝
010-54-28-28, 043-01-02-92:

Զրույցներ կանանց իրավունքների մասին 27.10.2022 Ներբեռնել Shant Digital TVհավելվածը՝🍏 iOS՝ https://apple.co/398zQUX👉 Android՝ https://bit.ly/30hf29DԲաժանորդագրվել http://bit.ly/3119srd #ՇանթՀԸ ...

21/11/2022

ԸՍՏ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ՝
Ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության միջոցներն են`
1) նախազգուշացումը,
2) անհետաձգելի միջամտության որոշումը,
3) պաշտպանական որոշումը:
☎️
010542828
043010292

17/11/2022

Հաջողված պատմություն
Սաթենիկ, 40 տարեկան
Ամուսնության ընթացքում ես լավ օր չեմ տեսել: Ամուսինս ինձ մշտապես ծեծում էր: Առաջին անգամ, երբ դեռ ամուսնության երրորդ ամիսն էր, ամուսնինս իր եղբոր տանը դեմքիս հարվածելուց հետո դանակ նետեց վրաս, բայց ես հասցրի խույս տալ: Ամուսինս չէր աշխատում, իսկ իմ վաստակածը ուժով խլում էր և խմիչք առնում: Տանից վերցնում էր փողը և օրերով ու շաբաթներով անհետանում: Շատ անգամ ուշ գիշերով մտնում էր բնակարան և ուժով պահանջում , որ ես բավարարեմ իր սեռական պահանջները: Նրան չէր խանգարում երեխաների ներկայությունը, քանի որ միշտ հարբած էր: Ես երեք հղիությունների ընթացքում էլ ենթարկվել եմ բռնության: Երկու աղջիկներիս մոտ նկատելի է հոգեկան զարգացման հապաղում, ավագ որդիս գերզգայուն ու նյարդային է:
Ես ոչ մեկի վրա հույս չէի կարող դնել: Նույնիսկ ծնողներս ինձ չէին օգնում, նրանք ստիպում էին դիմանալ այդ ամենին ու չբաժանվել, ինձ ոչինչ չէր մնում անել, քան դիմել Կանանց իրավունքների կենտրոն: Այստեղ ես առաջին անգամ ինձ պաշտպանված զգացի: Հասկացա, որ ես ու երեխաներս, ինչպես բոլորը , իրավունք ունենք հանգիստ ապրելու:
☎️
010542828
043010292

Want your organization to be the top-listed Non Profit Organization in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 17:30