Armlaw

Armlaw

Share

16/05/2019

Այսօր ՄԻԵԴ-ը հրապարակեց Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի գործով որոշումը՝ արձանագրելով
Կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պաշտպանությունը) խախտում:

Դիմումատուն, որը իրացման գոտում գտնվող իր անշարժ գույքի համար «Երևանի կառուցապատման և ներդրումային նախագծի իրականացման գրասենյակ»-ից ստացել էր փոխհատուցում, ստիպված էր եղել վերադարձնել գումարի մի մասը, այն բանից հետո, երբ գրասենյակի ղեկավարը սպառնացել էր, որ դիմումատուի նկատմամբ կսկսվի քրեական հետապնդում: Դիմումատուն հետագայում փորձել էր հետ ստանալ վերադարձված գումարը, սակայն՝ ապարդյուն:

Դիմումատուն բողոքում էր, որ կամայականորեն զրկվել է իր դրամական միջոցներից:


http://armlaw.am/hy/profile

Լուսանկարը՝ ՄԻԵԴ-ի թվիթերյան էջից

10/05/2019

2019 թվականի մայիսի 7-ին ՀՀ Սահմանադարական դատարանը Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության արդյունքում որոշել է.

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ Վճռաբեկ դատարանի կողմից գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում նոր դատական ակտ կայացնելու լիազորությունը տվյալ հարցի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելն է:

Որոշմամբ ՀՀ Սահմանադրական դատարանն անդրադարձել է հետևյալ իրավական հարցադրումներին՝

1) ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու անձի՝ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրված հիմնական իրավունքի արդյունա-վետ դատական պաշտպանությունը ներառու՞մ է արդյոք ազատությունից զրկելու իրա-վաչափությունը վճռաբեկ ատյանում քննելու պարտադիր պահանջ,

2) վերադաս դատարանի կողմից կալանքի իրավաչափության վերաբերյալ սեղմ ժամկետում որոշում կայացնելու մասին Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը վերաբերու՞մ է արդյոք նաև Վճռաբեկ դատարանին,

3) վճռաբեկ վարույթում կալանավորման իրավաչափությունը քննելու տեսանկյունից առկա՞ է արդյոք օրենսդրական բաց, և հանգեցնու՞մ է այն արդյոք Սահմանադրության 27, 63 և 75-րդ հոդվածներում սահմանված պահանջների խախտման,

4) Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի ապահովման տեսանկյունից թույլատրելի՞ է արդյոք վճռաբեկ ատյանում՝ կալանավորման իրավաչափության հարցի քննության արդյունքում սահմանափակվել միայն հիմնական իրավունքի խախտման փաստի արձանագրմամբ՝ առանց խախտումը վերացնելու,

5) Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասից և 172-րդ հոդվածից բխու՞մ է արդյոք, որ վերաքննիչ և վճռաբեկ ատյաններում միջանկյալ դատական ակտերի վերանայման ծավալները պետք է նույնական լինեն,

6) Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի ապահովման տեսանկյունից վերաքննիչ և վճռաբեկ ատյանների դատարանների՝ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասով և 172-րդ հոդվածով սահմանված գործառույթների շրջանակներում գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում իրականացվող լիազորություն-ները պե՞տք է արդյոք տարբերվեն գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում իրականացվող լիազորություններից,

7) Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի, 164-րդ հոդվածի 1-ին մասի և 171-րդ հոդվածի տեսանկյունից իրավասու՞ է արդյոք Վճռաբեկ դատարանը գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում նոր դատական ակտ ընդունելու իր լիազորությունը մեկնաբանել որպես օրենքով սահմանված իր լիազորությունների բովանդակությունը սեփական որոշմամբ փոփոխելու իրավական հնարավորություն:


http://armlaw.am/hy/profile

25/04/2019

Այսօր ՄԻԵԴ-ը հրապարակեց Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի վճիռը

Գործը վերաբերում է 2008 թվականի մարտի 1-ին Ազատության հրապարակից ցուցարարներին ցրելուց հետո ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին տնային կալանքի տակ պահելուն, ով ևս ցուցարարների թվում էր:

Դիմումատուն բողոքում էր, որ խախտվել է հավաքների և միավորման իր ազատությունը, այդ առումով իր նկատմամբ ցուցաբերվել է խտրական վերաբերմունք: Դիմումատուն միաժամանակ պնդել է, որ ապօրինի սահմանափակվել է իր ազատությունը: Ըստ դիմումատուի նա չի ունեցել նշված խախտումների դեմ իրավական պաշտպանության արդյունավետ միջոց:

Կոնվենցիայի 5-րդ հոդված (ազատության և անձեռնմխելիության իրավունք) - ճանաչվել է անընդունելի:
Կոնվենցիայի 11-րդ հոդված (Հավաքների և միավորման ազատություն) – առկա է խախտում :
Կոնվենցիայի 13-րդ հոդված (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) – առկա է խախտում:


#ՄԻԵԴ

http://armlaw.am/hy/profile

08/03/2019

Սիրելի՛ կանայք և աղջիկներ, Armlaw-ն ջերմորեն շնորհավորում է ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ` մաղթելով անսպառ սեր, երջանկություն, ներդաշնակություն և բարեկեցություն:


*Նկարը` հատված Գ. Խանջյանի 《Հացը լեռներում》կտավից։

31/01/2019

Այսօր ՄԻԵԴ-ը հրապարակեց Ֆիլ ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը:

Դիմումատուն, որը Երևանում հիմնադրված իրավաբանական անձ էր, դատարան էր ներկայացրել կառուցապատման աշխատանքների համար վճարման ենթակա գումարի բռնագանձման պահանջ ընդդեմ իր հաճախորդի: Գործի քննությունը տևում է ինը տարի և դիմումատուի հայցը մասնակի բավարարվում է 2017 թվականին: Գործի քննության ընթացքում դատարանը նշանակում է հինգ փորձաքննություն: Փորձաքննության եզրակացությունները դատարան են ուղարկվում 2015 թվականին:

Դիմումատուն բողոքում էր, որ գործի քննության ժամկետը ողջամիտ չի եղել, ինչպես նաև բացակայել է իրավունքի պաշտպանության որևէ արդյունավետ միջոց:

ՄԻԵԴ-ն արձանագրել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի (ողջամիտ ժամկետում գործի քննությունը) և Կոնվենցիայի 13-րդ հոդվածի (իրավունքի պաշտպանության արդյունավետ միջոց) խախտում:

http://armlaw.am/hy/profile

28/01/2019

ՄԻԵԴ-ը հունվարի 24-ին հրապարակել է Ղուլյանն ընդդեմ Հայաստանի վճիռը։

Դիմումատուն դատական կարգով բողոքարկել է իրեն աշխատանքից ազատելու որոշումը։ Դատավորը, ով առաջին ատյանի դատարանում քննում էր դիմումատուի գործը, պատասխանողի ներկայացուցչությունն իրականացնող իրավաբանական անձի հիմնադիրներից մեկի հարազատ եղբայրն էր, իսկ դատավորի քույրը իրավաբանական անձի հիմնադիրներից էր։

ՄԻԵԴ-ն արձանագրել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի (դատարանի անաչառություն) խախտում։

http://www.armlaw.am/hy/profile



Նկարը © Shutterstock

Want your practice to be the top-listed Law Practice in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Address


Yerevan