OneClick.am

OneClick.am

Share

10/08/2021

Էլ ո՞վ կարդաց երկու տարբեր ձայներով️ 🤔😅

01/07/2021

Եթե երբևէ ֆեյսբուքյան կամ ինստագրամյան տիրույթում գովազդ եք միացրել հավանաբար առնչվել եք գովազդի գին ասվածի հետ: 💰 Գովազդի գինը կամ մասնագիտական լեզվով ասած CPM-ը այն արժեքն է, որը մենք վճարում ենք ֆեյսբուքին յուրաքանչյուր 1000 դիտման համար:
Հիմա խոսենք, թե որ գործոններն են ձևավորում գովազդի գինը կամ նպաստում դրա թանկացմանը:🤔
📌Առաջարկ-պահանջարկ հարաբերակցությունը - կախված նրանից, թե տվյալ սեգմենտում, որքան շատ է գովազդի պահանջարկը այնքան էլ բարձրանում է միջին գովազդի գինը:
📌Գովազդի ոչ ճիշտ թիրախավորումը - այս դեպքում ֆեյսբուքյան ալգորիթմը սկսում է մեծացնել գովազդի ցուցադրման հաճախականությունը, և ստացվում է, որ ունենում ենք դիտումների և հաճախականության բարձր ցուցանիշներ, սակայն ցածր թվով reach-եր:
📌Աուկցիոնային սկզբունքը - ֆեյսբուքյան և ինստագրամյան տիրույթում գովազդային տեղերը իրականում սահմանափակ են, և յուզերները տեսնում են մինչև 3-10 գրառում, ապա նոր միայն գովազդային փոստ:
📌Սահմանված բյուջեն նույնպես կարող է դեր խաղալ: Ինչպես արդեն նշվեց գովազդային տեղերի բաշխումը ունի աուկցիոնային սկզբունք, հետևաբար գովազդային տեղերը նախևառաջ կտրամադրվեն առավել մեծ բյուջեյով գովազդներին:
Եթե ունենք մեկնաբանություններ կամ հարցեր կարող եք կիսվել մեկնաբանություններում: 👇

Photos from OneClick.am's post 30/06/2021

Save անելու փոստ 📌
Ինչպե՞ս բարելավել լոգո դիզայն հմտությունները և լոգո դիզայնի մեջ կատարելագործվել: 🤔
🔘Սկսե´ք ճիշտ հարցեր տալուց՝ թե´ Ձեզ և թե´ հաճախորդներին:
🔘Նախևառաջ լոգո դիզայնի աշխատանքը կատարե´ք սև-սպիտակ տարբերակով:
🔘Սկզբից օգտագործե´ք թուղթ ու մատիտ. իրականում թուղթ ու մատիտի օգտագործումը ավելի լավ է օգնում գաղափարները ռեալիզացնելու հարցում:
🔘Կենտրոնացե´ք խնդրի և նրա լուծումների վրա. փորձեք գտնել՝ ինչ եղանակով կարելի է գտնել լուծումը:
🔘Մի՛ սիրահարվեք Ձեր առաջին ու միակ գաղափարին:😃
🔘Օգտագործ´եք Mockup-ներ, դրանք կօգնեն ավելի պրոֆեսիոնալ երևալ:
🔘Եվ ամենակարևորը հաճույք ստացե´ք Ձեր գործից: 💙💙

10/06/2021

Մեր ուսանողներից մեկի կատարած աշխատանքներից է 👇😍

🚩Այս արդյունքին հասել է ընդամենը 3 ամսում, անցնելով «Վեբ ծրագրավորում 0-ից» դասընթացը: 🌐📃

03/06/2021

🍾OneClick-ը նշում է իր ծննդյան 1 ամյակը !!! 🎂
Գաղտնիք չենք բացահայտի, եթե ասենք, որ նորաբաց կազմակերպության համար գործունեության 1-ին տարին բավականին հետաքրքիր շրջան է՝ լի մարտահրավերներով ու փորձություններով: Մերը ևս բացառություն չէր: Սակայն հետհայացք գցելով նկատում ենք, որ կարողացանք պատվով հաղթահարել մեզ ուղարկված փորձությունները ու այսօր վստահաբար քայլում ենք առաջ մեր շուկայում: 💪
📍Որակյալ աշխատանք, սեղմ ժամկետներ, հաճախորդների լիարժեք գոհունակություն, ճկուն գնային առաջարկ. ահա այն հիմնական կետերը, որոնց շուրջ կառուցում ենք մեր գործունեությունը, վստահ ենք, որ մեր սահմանած աշխատելաոճով հասնելու ենք նորանոր բարձունքների: ☺️❤️
ՍԱ ԴԵՌ ՄԻԱՅՆ ՍԿԻԶԲՆ Է …
Իսկ հիմա ամենակարեւորի մասին. OneClick-ի ծննդյան առթիվ զեղչեր մեր հաճախորդներին 😍
👉Առաջիկա 1 շաբաթվա ընթացքում (03/06/2021-10/06/2021) ծառայությունների ձեռքբերման դեպքում մեզ մոտ կգործեն հետևյալ զեղչերը՝
📌1 պրոդուկտ ձեռքբերելու դեպքում 10% զեղչ
📌2-ի դեպքում՝ 15%
📌3-ի դեպքում՝ 20%:
Հիշեցնում ենք, որ առաջարկը գործում է ընդամենը 1 շաբաթ:🚩

Want your business to be the top-listed Computer & Electronics Service in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Address


Kievyan 16
Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00