BHA progress

BHA progress

Share

ՊԵԿ-ը հարկ վճարողներին հիշեցնում է ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու մասին 23/07/2025

https://src.am/am/getNews/1126?fbclid=IwY2xjawLtePdleHRuA2FlbQIxMABicmlkETFpMDJIeHRVQ0drQ3hhWGI0AR6Ab-ALRGXNRJcaEYyspkftg1B7wF0G7twFaxcMI7eCblRL2UqqEnqN3Fa_dQ_aem_kodeAFNPcQ6D2rOLPSi5EQ

ՊԵԿ-ը հարկ վճարողներին հիշեցնում է ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու մասին Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ՀՀ հարկային օրենսգրքում կատարված լրացումներով և փոփոխություններով այս տարվա հուլիսի 1-ից որոշ մասնագիտական աշխատանքնե...

ՀՀ ՊԵԿ 10/07/2025

Շրջանառության հարկի հաշվիչ

https://src.am/am/calculator?fbclid=IwY2xjawLcf19leHRuA2FlbQIxMABicmlkETFVeGJIcGtudXFlc1diUFBSAR56-ys_IhPhSZXOAecs4dpNo8x1hVO9cyvpfKVQbwEOPmP3VQKzjklOKf9-pg_aem_K6mymYqZr_FTGe-zg1fDcQ

ՀՀ ՊԵԿ © 2021 2020 ՀՀ պետական եկամուտների կոմիտե: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

27/03/2025

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ Օրենքն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ
📌 Ընդհանուր ակնարկ
Սույն օրենքը լրացումներ և փոփոխություններ Է կատարում ՀՀ հարկային օրենսգրքում, որոնք հիմնականում վերաբերում են շրջանառության հարկի վճարողներին և միկրոձեռնարկատիրության սուբյեկտներին:
📌 Հիմնական փոփոխություններ
1️ Շրջանառության հարկի վճարողներ չեն կարող համարվել (Հոդված 254)
Նոր սահմանափակումներ են կիրառվում, ըստ որոնց՝ շրջանառության հարկ վճարողներ չեն կարող լինել հետևյալ գործունեությունները իրականացնող անձինք (Անհատ Ձեռնարկատերերը) և կազմակերպությունները՝
✔️ Շինարարություն (շենքերի շինարարություն, քաղաքացիական շինարարություն, մասնագիտացված շինարարական գործունեություն)
✔️ Անշարժ գույքի գործունեություն (անշարժ գույքի վարձակալություն և գործառնություններ)
✔️ Մասնագիտական, գիտական, տեխնիկական գործունեություն, ներառյալ՝
• Իրավաբանական և հաշվապահական գործունեություն
• Գլխամասային գրասենյակների և կառավարման խորհրդատվական գործունեություն
• Ճարտարապետություն, ճարտարագիտական գործունեություն, տեխնիկական փորձարկումներ
• Գովազդային գործունեություն և շուկայի հետազոտություններ
• Այլ մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն
✔️ Վարչարարական և օժանդակ գործունեություն (ժամանակավոր աշխատուժի ապահովում, աշխատուժի հետ կապված այլ ծառայություններ)
✔️ Առողջապահություն (բժշկական ծառայություններ)
👉 Այս փոփոխությունը ուժի մեջ են մտնում 2025թ. հուլիսի 1-ից հետո վերոնշյալ գործունեություններ իրականացնող ԱՁ-ները և կազմակերպությունները օրենքի ուժով դուրս են գալիս շրջանառության հարկի համակարգից և անցում են կատարում հարկման ընդհանուր դաշտ։
________________________________________
2️ Շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելը (Հոդված 255)
Եթե տնտեսվարողը վերոնշյալ գործունեություններից որևէ մեկը իրականացնում է, ապա տարվա ընթացքում, անկախ շրջանառության հարկի շեմի չգերազանցելը, դուրս է մնում շրջանառության հարկի համակարգից։
________________________________________
3️ Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել (Հոդված 267)
Նմանատիպ սահմանափակումներ են մտցվում միկրոձեռնարկատիրության համար։ Միկրոբիզնեսի արտոնություններից չեն կարող օգտվել՝
✔️ Շինարարության ոլորտի գործունեություն իրականացնողները
✔️ Անշարժ գույքի գործառնություններ իրականացնողները
✔️ Իրավաբանական, հաշվապահական, ճարտարագիտական, կառավարման, գովազդային և տեխնիկական խորհրդատվության ծառայություններ մատուցողները
✔️ Ժամանակավոր աշխատուժի տրամադրմամբ զբաղվողները
✔️ Առողջապահական ծառայություններ մատուցողները
✔️ Միջմարզային ու ներմարզային ուղևորափոխադրումների կազմակերպմամբ զբաղվողները
👉 Սա նշանակում է, որ այս ոլորտներում աշխատող ԱՁ-ները և կազմակերպությունները չեն կարող օգտվել միկրոբիզնեսի հարկային արտոնություններից և պետք է հարկվեն ընդհանուր հարկման համակարգում։
________________________________________
4️ Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելը (Հոդված 268)
Եթե տնտեսվարողը զբաղվում է վերը նշված գործունեություններից որևէ մեկով, ապա 2025թ. հուլիսի 1-ից հետո ավտոմատ դուրս է գալիս միկրոձեռնարկատիրության հարկման ռեժիմից։
________________________________________
📅 Ուժի մեջ մտնելու ժամկետ
✅ Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից։

#Փոփոխություններ #Միկրոբիզնես #Հաշվապահություն #Շինարարություն #Առողջապահություն #Տնտեսվարողներ

20/03/2025

📢Աջակցության ծրագիր առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների համար

Want your business to be the top-listed Finance Company in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


Yerevan