Doctor's Room

Doctor's Room

Share

18/05/2026

Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները (NSAIDs), ինչպիսիք են իբուպրոֆեն, դիկլոֆենակ և նապրոքսեն, լայնորեն կիրառվում են ցավի, բորբոքման և ջերմության նվազեցման նպատակով։ Սակայն երկարաժամկետ և չվերահսկվող օգտագործումը կարող է հանգեցնել լուրջ բարդությունների։

Երկարատև օգտագործման հնարավոր հետևանքները՝
• ստամոքսի լորձաթաղանթի վնասում, գաստրիտ, խոց և ստամոքս-աղիքային արյունահոսություն
• արյան ճնշման բարձրացում և սրտանոթային հիվանդությունների ռիսկի աճ
• երիկամների ֆունկցիայի խանգարում և հեղուկի կուտակում օրգանիզմում
• լյարդի ֆունկցիոնալ ցուցանիշների փոփոխություն
• արյունահոսության ռիսկի մեծացում

Այս դեղամիջոցները հիմնականում վերահսկում են ախտանիշը, բայց չեն վերացնում խնդրի պատճառը։ Հետևաբար հաճախակի կամ երկարատև կիրառման դեպքում կարևոր է մասնագետի վերահսկողությունը, հատկապես քրոնիկ հիվանդությունների կամ այլ դեղամիջոցների զուգահեռ ընդունման պարագայում։

Ախտանիշի ժամանակավոր թեթևացումը դեռևս բուժում չէ։

06/05/2026

Ե՞րբ է պետք դիմել հոգեբանի 🧘‍♀️

Medcast-ի հաղորդման հյուրը Նելլի Արսենյանն էր
🔗Ամբողջական հաղորդումը մեր YouTube ում։

Want your business to be the top-listed Media Company in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Address


Սունդուկյան 17
Yerevan
0012