HEX Code

HEX Code

Share

27/09/2022

📚 Կարևորելով կրթության շարունակականությունը
-ը սկսում է «Գրաֆիկ դիզայն» և «UX/UI» դասընթացների նոր փուլ🤓

⏰ Հոկտեմբերի 3-ից
🆒Հեռակա, առկա
🚀4 ամիս (շաբաթական 2 պարապմունք)

Ուսումնասիրվող ծրագրերը.
✅Adobe Photoshop
✅Adobe Illustrator
✅Figma
✅Adobe XD
✅After Effects (բազային)

📌Գրանցվե՛ք դասընթացին անցնելով հետևյալ հղումով․
https://forms.gle/SDmqnwjGvz6pSpjB8

P․S․ Դիմելու վերջնաժամկետը՝ Սեպտեմբերի 30։

08/08/2022

Լինում են չէ՞ նման իրավիճակներ, երբ հանկարծ հրաշալի գաղափար է ծնվում մտքումդ, բայց դու այդ պահին մետրոյում ես կամ խանութի հերթում։🤯

Որպեսզի ոչ մի դեպքում բաց չթողնես քեզ այցելած ոչ մի միտք, քեզ այսօր մի քանի ծրագրեր ենք բերել հեռախոսումդ պահելու համար։ ⤵️

🟠 Artflow
Այստեղ կգտնես 70 տարբեր տեսակի վրձիններ և ոչ պակաս օգտագործվող գործիքներ քո գաղափարները իրականցնելու համար։

🟠 Adobe Spark
Եթե ցանկանում եք արագ ստեղծել գովազդային արշավների պաստառները Spark-ը լավագույմ ընտրությունն է:

🟠 Adobe Photoshop Fix
Այն անկասկած լավագույն ծրագրերից մեկն է, որ կարող է համատեղել Photoshop-ի հնարավորությունները և հեռախոսի հարմարավետության հետ:

Պահպանիր այս հրապարակումը, որ չկորցնես։ 🧡

30/07/2022

☝️ Գրաֆիկ դիզայնը ոչ թե գումար վաստակելու միջոց է, այլ՝ ապրելակերպ։

🚀 Hex Code-ը մեկնարկում է գրաֆիկ դիզայնի օֆլայն դասընթաց բոլոր այն սկսնակ գրաֆիկ դիզայներների համար, ովքեր իրենց կյանքը չեն պատկերացնում առանց Adobe Photoshop-ի։ 🤩

☑️ Դասընթացի ընթացքում Դուք ձեռք կբերեք խորը տեսական և գործնական գիտելիքներ, իսկ ամենավերջում կտիրապետեք Adobe Photoshop / Adobe Illustrator/ CorelDRAW ծրագրերին։ 💻

💥 Եվ սա դեռ ամենը չէ, դառնալով Hex Code-ի լավագույն ուսանողներից՝ Դուք հնարավորություն կունենաք անցնել ինթերնշիփ և լավագույնս դրսևորվելու դեպքում միանալ մեր թիմին։

👉 Հետաքրքրե՞ց. ուրեմն շտապի՛ր իրագործել գրաֆիկ-դիզայներ դառնալու Քո երազանքը՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://forms.gle/NwSjgph7fx4ynuzF9

Գրանցման վերջնաժամկետն է օգոստոսի 12-ը։⏳

#դասընթացներ

Photos from HEX Code's post 27/07/2022

🐦 Ֆիրմային ոճի գլխավոր տարրը ընկերության լոգոն է։ Ահա թե ինչու են միլիոններ կամ նույնիսկ միլիարդներ ծախսվում լոգոներ ստեղծելու կամ վերափոխելու համար։

Այսօր մենք ձեզ կծանոթացնենք 5️⃣ ամենաթանկարժեք լոգո ունեցող ընկերություններին։

5️⃣ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի բանկային միավորում - $15,000,000
Այս գումարը ներառում է նոր մարքեթինգային ռազմավարություն, լոգո և ֆիրմային ոճ. ընկերությունն այդ ծախսերն ամբողջությամբ արդարացված է համարել։

4️⃣ Posten Norge - $55,000,000
Նորվեգիայի պետական փոստային ծառայություն նոր լոգոտիպը ներկայացրել է 2008 թվականին։ «Posten Norge»-ն ներկայացված է միայն "posten" բառով, ինչը նշանակում է «փոստ»։

3️⃣ Accenture - $ 100,000,000
Լոգոն բաղկացած է «Accenture» բառից, որը գրված է փոքրատառերով՝ շեշտը դնելով դրա վրա:

2️⃣ British Petroleum - $210,000,000
Իհարկե, $211 մլն, միայն լոգոյի արժեքը չէ։ Սա ամբողջ ֆիրմային դիզայնի փոփոխության արժեքն է՝ գրասենյակներ, փաստաթղթեր, գործարաններ, բենզալցակայաններ։

1️⃣ Symantec - $1,280,000,000
Հենց այս արժեքն է ունեցել ընկերության նոր լոգոն։ Կամ ամենաթանկարժեք լոգոն աշխարհում։

Իսկ դուք աշխարհի բոլոր բրենդերից որի՞ լոգոն եք համարում առավել հաջողված։ 🤔👇

24/07/2022

Շնորհավոր Վարդավառ💦

👉Այն հայկական ավանդական տոների շարքում ամենասիրելիներից մեկն է։

Want your business to be the top-listed Computer & Electronics Service in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


28 Garegin Nzhdeh Street
Yerevan
0026

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00