Doctor An
29/09/2025
Պլաստիկ վիրաբուժությունն այսօր շատերի համար ոչ միայն արտաքին տեսքի բարելավման, այլև ինքնավստահության բարձրացման միջոց է դարձել։ Սակայն հաճախ մոռացության են մատնվում այն կարևոր ռիսկերն ու բարդությունները, որոնք կարող են առաջանալ վիրահատությունից հետո, հատկապես այն դեպքերում, երբ մի քանի միջամտություն իրականացվում է միաժամանակ՝ այսպես կոչված կոմբինացված վիրահատությունների շրջանակում։
💉 Ի՞նչ է կոմբինացված պլաստիկ վիրահատությունը
Կոմբինացված պլաստիկ վիրահատություն է համարվում այն դեպքը, երբ միաժամանակ կատարվում է երկու կամ ավելի վիրահատական միջամտություն՝ ընդհանուր անզգայացմամբ, մեկ վիրահատական փուլում։ Օրինակ՝ որովայնի պլաստիկա՝ կրծքագեղձի պլաստիկայի կամ լիպոսակցիայի հետ համատեղ, դեմքի ձգում՝ բլեֆարոպլաստիկայի և պարանոցի ձգման հետ, և այլ համադրություններ։
📌Հնարավոր բարդություններ
1. Վիրահատության տևողության ավելացում. կոմբինացված միջամտությունները կարող են տևել 6-8 ժամ և ավելի։ Երկարաժամկետ անզգայացման պայմաններում ավելանում են սրտանոթային, շնչառական և այլ օրգան-համակարգերի բարդությունների առաջացման վտանգները։
2. Արյան մեծ կորուստ կամ թրոմբոզի վտանգ. միաժամանակ իրականացվող բազմաթիվ միջամտությունները կարող են բերել արյան մեծ կորստի կամ ավելացնել թրոմբոզի վտանգը։
3. Վարակման բարձր ռիսկ. վերքային մեծ մակերեսների առկայությունը դժվարացնում է խնամքը, որը նպաստում է վարակային բարդություններին։
4. Կրկնակի վիրահատությունների անհրաժեշտություն. հնարավոր են արդյունքների անհամաչափություն, ֆունկցիոնալ խանգարումներ կամ գեղագիտական ոչ բավարար արդյունքներ։ Դրանք պահանջում են նոր միջամտություններ, որոնք հաճախ ավելի բարդ ու ռիսկային են։
🔗Ռիսկերի մասին և ավելին` այստեղ 👇
https://www.moh.am/ #1/8146
16/09/2024
Օրեր առաջ կայացավ Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի նիստը։
Նիստի ընթացքում ոլորտի առաջատար մասնագետները իրենց գիտելիքներով ու փորձով կիսվեցին ավելի երիտասարդ բժիշկների հետ, քննարկեցինք ոլորտում առկա խնդիրներն ու իննովացիոն ծրագրերը
Ասոցիացիայի կողմից նման կարևոր միջոցառումները կրում են մշտական բնույթ, որովհետև մենք կարևորում ենք մեր երկրում պլաստիկ վիրաբուժության զարգացումն ու առկա խնդիրների գրագետ և ճիշտ ժամանակին արված լուծումները
Հարգանքներով՝ Հայաստանի Պլաստիկ Վիրաբույժների Ասոցիացիայի նախագահ Աննա Սարգսյան
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the practice
Telephone
Address
Mashtots 50
Yerevan
0010
Opening Hours
| Monday | 09:00 - 10:00 |
| Tuesday | 09:00 - 12:00 |
| Wednesday | 09:00 - 10:00 |
| Thursday | 09:00 - 10:00 |
| Friday | 09:00 - 12:00 |
| Saturday | 10:30 - 14:00 |