Dalan Technopark
🎙️ «Dalan Dialogues»
🏢 Դալան Տեխնոպարկի բացառիկությունը կայանում է նաև նրանում, որ այն ձևավորում է արդյունավետ և հավասարակշռված միջավայր թե՛ ներդրողների՝ տարածքների սեփականատերերի, թե՛ վարձակալների համար։
📈 Ներդրողները հնարավորություն ունեն իրենց տարածքների վարձակալության կառավարման գործառույթը փոխանցել մեկ միասնական օպերատորի՝ ապահովելով կայուն և կանխատեսելի եկամուտ։
🤝 Միաժամանակ, վարձակալները համագործակցում են մեկ կառավարող կազմակերպության հետ, որը համակարգում է բոլոր գործընթացները, ապահովում հավասար և թափանցիկ պայմաններ բոլորի համար և ամբողջ կառավարումն իրականացնում միջազգային ստանդարտներին համապատասխան։
🌍 Արդյունքում ձևավորվում է միասնական, պրոֆեսիոնալ և միջազգային չափանիշներին համապատասխան բիզնես միջավայր։
Արևի խաղը Դալանում 🤗
✨Դալան Տեխնոպարկը համախմբելու է արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր պայմաններն ու ենթակառուցվածքները։
Այն իր կառուցվածքով ստեղծելու է այնպիսի միջավայր, որը լավագույնս կապահովի աշխատանքի և առօրյա կյանքի բալանսը։ ⚖️
Դալան Տեխնոպարկում ձևավորվում է 3000 օֆիսային աշխատատեղ։
Բացի այդ, կանխատեսվում է շուրջ 1500 սպասարկող անձնակազմ, 2800 անձի համար նախատեսված սպորտային դահլիճ, ինչպես նաև ֆուդկորտ, որը միաժամանակ կարող է սպասարկել մինչև 1600 մարդ։
Այս ամենի արդյունքում, Տեխնոպարկի օրական ընդհանուր մարդկային շարժը կանխատեսվում է շուրջ 8000–9000 հոգի։
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
9/1 Tsitsernakaberd Highway
Yerevan
0082