Maranik

Maranik

Share

16/06/2026

Ամառային հատապտուղներով և դեղձով չիզքեյքի անչափ համեղ բաղադրատոմսն այստեղ է 🫐🍑

Բաղադրիչներ
Խմորի համար
• թխվածքաբլիթներ 1,5 բաժակ, փշրած
• հալած կարագ ¼ բաժակ
(Եթե թխվածքաբլիթներն ընտրել եք աղի, ավելացրեք 2 ճ.գ. շաքարավազ)

Կրեմ֊չիզի համար
• կրեմ֊չիզ 225 գ
• շաքարավազ ½ բաժակ
• 2 ձու
• վանիլին

Հատապտուղներով և դեղձով շերտի համար
• հատապտուղներ 1 բաժակ
• 1 դեղձ, շերտատած

Սերուցքով կրեմի համար
• սերուցք 1 բաժակ
• շաքարի փոշի 2 ճ.գ.
• վանիլին

Զարդարելու համար
• հատապտուղներ, դեղձ
• անանուխի տերևներ

Պատրաստման եղանակը`
Խմորի համար հալած կարագն ավելացնել թխվածքաբլիթներին, լավ խառնել, լցնել յուղաթղթով ծածկած 23 սմ չափի ձևամանի մեջ, գդալով սեղմել հատակին, դնել սառի 20 րոպե։
Կրեմ֊չիզի համար հարել կրեմ֊չիզը շաքարավազով և վանիլինով, հատ֊հատ ավելացնել ձուն, հարել։ Լցնել խմորի շերտի վրա, թխել 175°֊ում 25 րոպե, մինչև կողքերը պնդանա, մեջտեղի հատվածում թեթևակի թույլ լինի։ Թողնել ամբողջությամբ սառչի։
Վրան դասավորել հատապտուղներն ու դեղձի շերտերը։
Վրան քսել շաքարի փոշիով և վանիլինով հարած սերուցքը, ծածկել միրգը։ Դնել սառչի առնվազն 4 ժամ։
Զարդարել հատապտուղներով, դեղձի շերտերով և անանուխի տերևներով։

#Մառանիկ #շաքարավազ #շաքարիփոշի #վանիլին #չիզքեյք

11/06/2026

Հատապտղային բում տորթ, ամառային հրաշք Anush Kitchen-ից 🍒🍓

Բաղադրիչներ
Խմորի համար
• ալյուր 4 բաժակ (520 գ)
• շաքարավազ 2,5 բաժակ (500 գ)
• 6 ձու
• կարագ 225 գ
• կաթ 240 մլ
• կիտրոնի հյութ 1 ճ.գ.
• 2 կիտրոնի կեղև
Խմորը լցնել 23 սմ տրամագծով յուղաթղթով ծածկած 3 ձևամանի մեջ հավասարաչափ, թխել 160°֊ում 30֊35 րոպե։ Թողնել լավ սառի։

Կիտրոնի օշարակի համար
• կիտրոնի հյութ ⅓ բաժակ
• շաքարավազ ⅔ բաժակ

Կրեմի համար
• մասկարպոնե 250 գ
• շաքարի փոշի 1 բաժակ
• սերուցք ½ բաժակ
• կիտրոնի օշարակ 1 ճ.գ.

Զարդարելու համար`
• հատապտուղներ 1 կգ (ելակ, ազնվամորի, մոշ, հապալաս)

#Մառանիկ #շաքարավազ #անուշ #ամառային

Want your business to be the top-listed Bakery in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


Գրիբոյեդովի 25/27
Yerevan