Master Agency
Երբ մեկ մասնագետից փորձում են ստանալ միանգամից ամեն ինչ, առաջինը տուժում է աշխատանքի որակը ❗️
🎞️ Պրոֆեսիոնալ նկարահանումը, մոնտաժն ու մարքեթինգը տարբեր մասնագիտություններ են։
Յուրաքանչյուրն իր արժեքն ունի։
10 ԴԱՍՈՒՄ SMM ՄԱՍՆԱԳԵՏ ՉԵՔ ԴԱՌՆԱ ❗️
Եթե փնտրում եք կուրս, որտեղ 10 դասում ձեզ խոստանում են դարձնել էքսպերտ, ես ձեզ պետք է հիասթափեցնեմ։ Իրական SMM-ը մարքեթինգային մտածողություն է, թվեր ու հոգեբանություն։
Իմ դասընթացը նրանց համար է, ովքեր ուզում են 👇
✅ Ստանալ անհատական ուշադրություն (մաքսիմում 3-4 հոգի խմբում)
✅ Սովորելուն զուգահեռ աշխատել իրական պրոյեկտի վրա, որովհետև տեսությունը առանց պրակտիկայի արդյունք չի տալիս։
✅ Հասկանալ SMM-ի տեղը մարքեթինգային մեծ համակարգում և սովորել կառուցել վաճառող օղակներ։
Սա պարզապես բիզնես չէ, սա տարիների փորձի փոխանակում է նրանց հետ, ովքեր գնահատում են որակն ու պրոֆեսիոնալիզմը։
Գրանցման համար 📞099507727
17/03/2026
Շատ գործատուներ ասում են՝ «SMM-ը չի աշխատում» 😒
Բայց եկեք անկեղծ լինենք․ շատ դեպքերում խնդիրը հենց մոտեցման մեջ է։
Էջից սպասում են վաճառք,
բայց
❎ չկա հստակ առաջարկ,
❎ կոնտենտը արվում է ուղղակի «լինելու համար»,
❎ անհասկանալի է ՝ ով է լսարանը։
Ու ամբողջ պատասխանատվությունը
դնում են SMM մասնագետի վրա 🤨
Էդպես չի աշխատում։
SMM-ը համակարգ է, ոչ թե կախարդական լուծում 🙃
Գովազդի նպատակը ուշադրություն հավաքելը չէ։
Նպատակը այն է, որ մարդը կատարի գործողություն։
✔️ մտնի էջ
✔️ գրի հաղորդագրություն
✔️ հետաքրքրվի ծառայությամբ կամ ապրանքով
Եթե այդ քայլերը չկան, ապա խնդիրը պետք է փնտրել ոչ միայն գովազդի մեջ, այլ ամբողջ վաճառքի համակարգում 😇
Լավ գովազդը պարզապես բերում է ճիշտ մարդկանց։
Իսկ վաճառքը սկսվում է այնտեղ, որտեղ բիզնեսը կարողանում է նրանց վստահություն տալ։
Հետևիր էջիս . հաջորդ ռիլում խոսելու եմ՝ ինչ բյուջեից է ճիշտ սկսել գովազդը։
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Կոմիտաս(մետրո բարեկամության հարևանությամբ)
Yerevan
012