2 Songs a Week

2 Songs a Week

Share

The Good Ones: Tiny Desk (Home) Concert 30/01/2024

Ողջույն 🌞

🌸 1994 թվականի Ռուանդայի ցեղասպանությունը վերապրած գեղջուկների այս եռյակը (երբեմն՝ դուետը) Կիգալիից է՝ Ռուանդայի աղքատիկ մայրաքաղաքից։ Յուր պուպուշությունն ընգծող «The Good Ones» անվանումով խումբն ակուստիկ կիթառների, մաշված կոշիկների, տան թերմոսի, հողագործական գործիքների ու լիքը տարօրինակ չխկլիկների օգնությամբ ստացել է անմշակ ժողովրդական երաժշտության մինիմալիստական գործեր, որոնք երգում են իրենց բնակավայրի բարբառով։ Հասկանալու համար, որ նույնիսկ անմարդկային զրկանքներից հետո չոռն ու չարը նրանց չեն տարել, միայն լսող ականջ է պետք։

🌸 Ռուանդայի երեք ցեղերի՝ տուտսի, հութու և աբաթվա ներկայացուցիչներ Ադրիեն Կազիգիրան, Ստանի Հիթիմանան և Ժանվիե Հավուգիմանան սեփական հոգիները բուժելու նպատակով մի քանի ալբոմ են ձայնագրել , իսկ առաջինը՝ Kigali Y' Izahabu-ն՝ մեկ գիշերում։ Երկու ակուստիկ կիթառներից մեկը բասի փոխարեն են օգտագործել․ ձայնագրման գիշերը երկու վերին լարերը չկային։ Բասի դերում հետագայում հանդես են եկել սեփական հնամաշ կոշիկները, ձեռքերը, ինչ-որ զնգզնգան երկաթիկներ։ Խմբի վերջին շրջանի առավել հուսադրող սիրային երգերից է Հավուգիմանայի «Իմ որդին հատուկ կարիքներ ունի, բայց նրա համար գնալու տեղ չկա» երգը։ Մեկ այլ երգով էլ պատմում են, թե ինչքան կարևոր է իրենց ամենօրյա աշխատանքը դաշտում։ Մի տոննա անմշակ, բայց շատ ջերմացնող լույս եմ պեղել, որով աշխարհի հետ կիսվել են ռուանդացի «The Good Ones» գեղջուկները։

Մենակ հո չե՞մ վայելելու։ 😇

The Good Ones: Tiny Desk (Home) Concert The Tiny Desk is working from home for the foreseeable future. Introducing NPR Music's Tiny Desk (home) concerts, bringing you performances from across the c...

Neurrradio | Season 2 | Episode 3 | AARRR! Ծովահենները 01/12/2022

Ինչպե՞ս դիմավորել ձմեռը, երբ վերջին էպիզոդն ամռանն է լույս տեսել։ ❄️🌬
🥶Հիշել ծովը (որը մի 10 տարի միայն երազներում ես տեսնում), մտաբերել դրա «մասնակցությամբ» սիրելի ֆիլմերը և խորասուզվել 20 հազար լյո ջրի տակ՝ հայտնվելով աշխարհի մյուս կողմում՝ ծովահենների նավի վրա։ 🏴‍☠️

Այս էպիզոդում կգտնեք․

🏴‍☠️ Ասք Ծովահենների մետրիկաների շրջանակի, Հոմերոսի դարաշրջանի ծովահենների, «թագավոր ախպեր» Պոլիկրատեսի, Հին Հունաստանի, նավի վրա կանանց տիզվելու, տնտեսական անվտանգության, պետական ծառայության մեջ գտնվող և քրիստոնյա ծովահենների մասին։
☠️ Սրիկա ավազակի երգ մը։
🧠 Ասք մակակների ու մարդկանց նախանձի, գովազդի և HR մասնագետների, ինչպես նաև ժամանակակից ծովահենների մասին։
☠️ Կյանքի ծովում մոլորվածի մենախոսություն ու երգ մը։

🔴YouTube: https://youtu.be/Y_TpEnwkr4M
🟣Anchor.fm: https://anchor.fm/neurrradio/episodes/AARRR-e1rjujr/a-a8vg9n8
🟢Spotify: https://open.spotify.com/episode/6AUamx8SqUa9F3yKkRKWB3?si=cSI6k-v5ROyjmM8h5AY4BQ
🔵Telegram: https://t.me/neurrradio

Neurrradio | Season 2 | Episode 3 | AARRR! Ծովահենները 00:00 Ասք Ծովահենների մետրիկաների շրջանակի, Հոմերոսի դարաշրջանի ծովահենների, «թագավոր ախպեր» Պոլիկրատեսի, Հին Հունաստանի, նավի վրա կանանց տիզվելու, տնտեսակա...

Want your business to be the top-listed Media Company in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Address


Yerevan

Opening Hours

08:00 - 23:00