raketa.am
22/08/2022
հեշթեգերի ընտրությունը հեշտացնելու համար փորձեք դրանք բաժանել 4 հիմնական խմբերի:
➡️Ապրանք/ծառայություն;
➡️Niche;
➡️Համայնք;
➡️Գտնվելու վայր;
🟣հիմա փորձեք նույնը կիրառել ձեր բիզնեսի վրա և օգտագործեք այն ամեն անգամ, երբ հրապարակեք։
22/07/2022
Google Adsense- այս պլատֆորմը թույլ է տալիս կայքերի սեփականատերերին գեներացնել գումար՝ կայք եկած թրաֆիկի հաշվին։
Google Analytics- այն Ձեզ տալիս է այն գործիքները, որոնք անհրաժեշտ են Ձեր հաճախորդներին ավելի լավ հասկանալու համար։
Google Trends- այս գործիքի օգնությամբ կարող եք բացահայտել, թե x ժամանակահատվածում ինչպիսի բանալի բառեր և արտահայտություններ են որոնվել Google-ում ամենաշատը։
Google Keyword Planner- անվճար գործիք է բանալի բառեր որոնելու համար։
Google My Business- այս գործիքի միջոցով կարող եք Ձեր բիզնեսի հասցեն գրանցել Google Map-ում և հետևել վերլուծություններին։
12/07/2022
Թվային մարքեթինգը (Digital marketing) շուկայավարման ուղղություն է, որը ենթադրում է ապրանքների ու ծառայությունների խթանման/առաջմղման բոլոր փուլերում թվային տեխնոլոգիաների օգնությամբ սպառողների հետ փոխգործակցություն։�Այն ունի 5 հիմնական տեսակ.
�📍SEO -ն (Search Engine Optimization) որոնողական համակարգերում կայքի օպտիմալացումն է՝ որոնման արդյունքում առաջին հորիզոնականներում հայտնվելու նպատակով: Ըստ SEO ծրագրային ապահովման առաջատար ընկերություն Moz-ի՝ SEO-ն ընդգրկում է բազմաթիվ տարրեր՝ սկսած վեբ էջերի բառերից մինչև այլ կայքերի հղումներ, որոնք կապում են Ձեզ հետ: SEO մասնագետի աշխատանքը միշտ կախված է Google-ից և դրա ամենաթարմ ալգորիթմից: ��📍PPC -ն (Pay-per-Click) որոնման և այլ առցանց հարթակներում տեղադրվող գովազդն է։ PPC-ի դեպքում Դուք կվճարեք միայն այն ժամանակ, երբ ինչ-որ մեկը կբացի Ձեր գովազդը և կհայտնվի Ձեր կայքում:
📍SMM -ը (Social Media Marketing) լսարանի մեծացման, բրենդի կամ ապրանքի նկատմամբ ուշադրության բարձրացման գործընթացն է սոցիալական հարթակների միջոցով։ Սա ներառում է այն ամենը, ինչ բիզնեսն անում է սոցիալական մեդիայի ալիքներով: Սոցիալական ցանցերում առաջխաղացումը թույլ է տալիս ճշգրտորեն ազդել նպատակային լսարանի վրա, ընտրել հարթակներ, որտեղ այդ լսարանը մեծամասամբ ներկայացված է, և այդ լսարանի հետ առավել համապատասխանող կոմունիկացիաներ ընտրել՝ նվազագույն աստիճանով ներգրավելով այդ գովազդում չհետաքրքրված անձանց։
📍Content Marketing -ը նպատակային լսարանի համար օգտակար, արժեքավոր ինֆորմացիայի ստեղծման և տարածման հետ կապված մարքեթինգային գործողություններն են, որոնց նպատակն է գրավել օգտվողների ուշադրությունը, ձեռք բերել վստահություն և խթանել կատարելու կոմերցիոն քայլ՝ զանգ, հարցում և այլն:
📍Mobile Marketing -ը (բջջային մարքեթինգ) ուղղված է նպատակային լսարանին իրենց իսկ smart հեռախոսով հասնելուն: Բջջային մարքեթինգը մարդկանց հասնում է հաղորդագրությունների, սոցիալական լրատվամիջոցների, կայքերի, էլեկտրոնային փոստի և հավելվածների միջոցով: Մարքեթոլոգները կարող են առաջարկները կամ հատուկ բովանդակությունը համապատասխանեցնել աշխարհագրական դիրքին և ժամանակին, օրինակ` երբ հաճախորդը գնում է խանութ: Թվային մարքեթոլոգների խումբը նայում է պլանշետին, որը ցույց է տալիս բջջային մարքեթինգի արդյունքները:
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Tigran Petrosyan 32/8
Yerevan
Opening Hours
| Monday | 10:00 - 19:00 |
| Tuesday | 10:00 - 19:00 |
| Wednesday | 10:00 - 19:00 |
| Thursday | 10:00 - 19:00 |
| Friday | 10:00 - 19:00 |