Be My Nanny

Be My Nanny

Share

Photos from Be My Nanny's post 16/06/2026

Օրեր առաջ ունեցանք մեր հերթական վերապատրաստման սեմինարը՝ նախատեսված դայակների և մայրիկների համար։ 💛

Այս անգամ միասին անդրադարձանք երեխաների հետ արդյունավետ հաղորդակցման հմտություններին, խոսեցինք այն կարևոր մոտեցումների մասին, որոնք օգնում են ավելի լավ հասկանալ երեխաների զգացմունքներն ու կարիքները, ստեղծել վստահության և փոխըմբռնման մթնոլորտ։

📚Սեմինարը վարում էր Լուսինե Աղաբեկյան ը, ով հանդիպումն անցկացրեց հետաքրքիր ու ինտերակտիվ ձևաչափով՝ հարցուպատասխանի, քննարկումների և փորձի փոխանակման միջոցով։ Մասնակիցները հնարավորություն ունեցան ոչ միայն ստանալ օգտակար գիտելիքներ, այլև կիսվել իրենց փորձով, հնչեցնել հուզող հարցերը և գտնել դրանց պատասխանները։

😊Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին ակտիվ ներգրավվածության, ջերմ մթնոլորտի և հետաքրքիր քննարկումների համար։

04/06/2026

💛 Հունիսի 1-ը մեզ համար պարզապես տոն չէ․ այն ևս մեկ գեղեցիկ առիթ է ժպիտներ պարգևելու և փոքրիկներին ուրախացնելու։

Այս օրը կրկին համոզվեցինք, որ երեխաների անկեղծ ծիծաղն ու ուրախությունը ամենամեծ պարգևն են։ 🌈

Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր գործընկերներին, ովքեր իրենց ներդրումն ունեցան այս գեղեցիկ օրվա իրականացման գործում, ինչպես նաև բոլոր փոքրիկներին և նրանց ծնողներին, ովքեր տոնը կիսեցին մեզ հետ։ 💛

Ձեր ժպիտներն ու ջերմությունը դարձրին այս օրը իսկապես հիշարժան և առանձնահատուկ։ ✨👧👦🎈

03/06/2026

📌Սիրով հրավիրում ենք ծնողներին մասնակցելու օգտակար և հետաքրքիր սեմինարի:

📅 Հունիսի 13
🕒 12:00-14:00
📍 Վան բիզնես կենտրոն

Սեմինարը կվարի հոգեբան Լուսինե Աղաբեկյան։

📚 Սեմինարի թեմաները՝

🔹 Ինչպես հասկանալ երեխային և նրա վարքի հիմքում ընկած դրդապատճառները

🔹 Ակտիվ լսողություն․ ինչ, ինչու և ինչպես

🔹 Արդյունավետ արձագանք անցանկալի վարքին

Սեմինարի ընթացքում կքննարկվեն ծնողներին հուզող կարևոր հարցեր, կստանաք գործնական խորհուրդներ և կիրառելի գործիքներ՝ երեխայի հետ ավելի արդյունավետ հաղորդակցություն կառուցելու համար։ 💛

💰 Մուտքավճար՝ 4000 դրամ

📩 Մասնակցության համար նախապես գրանցվելը պարտադիր է։

🔗Գրանցման հղում՝ https://docs.google.com/forms/d/1pIo6wCzcctWIDJKvYq3Me_huVX1dd0ZSEX3oEb6hwZs/preview

Want your school to be the top-listed School/college in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Address


Vazgen Sargsyan 10
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00
Saturday 09:00 - 19:00