Proton Diagnostics

Proton Diagnostics

Share

31/05/2026

«Պրոտոն» ախտորոշիչ և գիտակրթական կենտրոնը վերջերս մասնակցեց «Ներքին և ընտանեկան բժշկության ժամանակակից մարտահրավերներն ու նորարարությունները» խորագրով միջազգային գիտաժողովին, որտեղ ելույթ ունեցավ բժիշկ-ռադիոլոգ Նարեկ Շալունցը։

Գիտաժողովի շրջանակում Նարեկ Շալունցը հանդես եկավ մասնագիտական զեկույցով՝ անդրադառնալով ՄՌՏ-ի դերին առողջության առաջնային պահպանման օղակում, ժամանակակից ախտորոշիչ մեթոդների կարևորությանը, ինչպես նաև վաղ և ճշգրիտ ախտորոշման հնարավորություններին։

Քննարկվեցին նաև տարբեր բժշկական ուղղություններում ՄՌՏ-ի կիրառման հիմնական ցուցումները, մասնավորապես ուռոլոգիայի, գիեկոլոգիայի, վիրաբուժության, վնասվածքաբանութան և նյարդաբանության մեջ ՄՌՏ-ի ախտորոշիչ դերի կարևորության մասին:

Մասնագիտական նման հարթակները կարևոր հնարավորություն են փորձի փոխանակման, գիտելիքների ընդլայնման և միջազգային մասնագիտական համագործակցության զարգացման համար։

«Պրոտոն» ախտորոշիչ և գիտակրթական կենտրոն

📍 Երևան, Մանանդյան
📍 Երևան, Մամիկոնյանց 30/1
📍 Վանաձոր, Գ. Նժդեհ 2/42
☎️ 011 400 500
🌐 protonmc.am

12/05/2026

Այսօր նշվում է բուժքույրերի միջազգային օրը 💚👩‍⚕️

Շնորհավորում ենք բոլոր այն նվիրված մասնագետներին, ովքեր ամեն օր հոգատարությամբ, համբերությամբ և պատասխանատվությամբ կանգնած են յուրաքանչյուր բուժառուի կողքին։ Բուժքույրերը այն կարևոր մասնագետներն են, ովքեր ոչ միայն աջակցում են բուժման ընթացքին, այլև վստահություն, հոգատարություն և ուժ են փոխանցում մարդկանց ամենաբարդ պահերին։

Նրանց աշխատանքը հաճախ անտեսանելի է մնում, բայց անգնահատելի է յուրաքանչյուր կյանքի համար։
Շնորհակալություն բոլոր բուժքույրերին իրենց նվիրումի, մարդկային վերաբերմունքի և անսահման համբերության համար 🤍

Սիրով շնորհավորում ենք «Պրոտոն» ախտորոշիչ և գիտակրթական կենտրոնի բոլոր բուժքույրերին մասնագիտական տոնի առթիվ և մաղթում առողջություն, ուժ ու խաղաղ աշխատանքային օրեր 🌿
«Պրոտոն» ախտորոշիչ և գիտակրթական կենտրոն

📍 Երևան, Մանանդյան 9
📍 Վանաձոր, Գ. Նժդեհ 2/42
☎️ 011 400 500
🌐 protonmc.am

Want your business to be the top-listed Health & Beauty Business in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


9 Manandian Street
Yerevan
0006

Opening Hours

Monday 07:00 - 00:00
Tuesday 07:00 - 00:00
Wednesday 07:00 - 00:00
Thursday 07:00 - 00:00
Friday 07:00 - 00:00
Saturday 07:00 - 00:00
Sunday 07:00 - 00:00