Parakar Travel Guide
Համեղ Հյուրատունը» գտնվում է Արմավիրի մարզում ՝ Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրի Թումանյան փող., տուն 3 հասցեում: Էջմիածնից Երևան ձգվող ճանապարհին
«Համեղ հյուրատուն»-ն առաջին կանգառն է, որտեղ ծանոթանում են հայկական խոհանոցի ճաշացանկին, ավանդույթներին և համեղ սնվելուն:
2019 թ.-ին «Ինտեգրված Գյուղական Զբոսաշրջության Զարգացում » ծրագրի աջակցությամբ դարձավ հայկական խոհանոցի ավանդույթները ներկայացնող Գաստրո բակերից մեկը։
Ծրագիրը ֆինանսավորվել է Ռուսաստանի Դաշնության կողմից, իրականացվել ` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից ` ՀՀ Տարածքային Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ : Հյուրատունը գործում է արդեն 5 տարի, ընդունում` բացառապես արտասահմանցի հյուրերի ամբողջ աշխարհից։
Հյուրատան հիմնադիր-տնօրենը՝ գաստրոտուրզմի կազմակերպիչ,թրավել գաստրովլոգգեր, հեռուստահաղորդավար Զառա Կարապետյանն է ։ Այստեղ այցելուները կարող են համտեսել հայկական ուտեստներ, ինչպես նաև բացահայտել համեղ սնվելու գաղտիքը ։ Ճաշացանկը բազմազան է և համեղ, առաջարկում են Ձեզ հայկական խոհանոցի լավագույն և ավանդական ուտեստները։
Համեղ Հյուրատանը կազմակերպվում է նաև «Համեղ շոու Զառայի հետ » ծրագիրը, որտեղ այցելուներն են պատրասում իրենց նախընտրած ավանդական ուտեստները ։
02/05/2023
Ուշադրություն բոլորին! Եթե Փնտրում եք խաղաղ և գեղատեսիլ վայր, եկեք և բացահայտեք Փարաքար համայնքի թաքնված գոհարները: Կովկասյան լեռների ստորոտում գտնվող մեր համայնքը շրջապատված է շունչ կտրող տեսարաններով, հարուստ պատմությամբ և մշակույթով: Դուք կարող եք ուսումնասիրել հնագույն եկեղեցիները, ճաշակել հայկական ավանդական խոհանոցը և շփվել տեղացիների հետ: Փարաքարը կատարյալ վայր է նրանց համար, ովքեր փնտրում են անմոռանալի ճանապարհորդություն: Բաց մի թողեք այս հնարավորությունը՝ բացահայտելու Հայաստանի լավագույն գաղտնիքներից մեկը:
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Parakar
Yerevan
1149