SunChild NGO

SunChild NGO

Share

Photos from SunChild NGO's post 23/12/2025

🐦 Թռչնադիտարկումը և արհեստական բանականությունը

🎉 Ուրախ ենք կիսվել մեր նոր ու շա՜տ հետաքրքիր կրթական նախաձեռնության մասին լուրերով։ «Արևորդի» ՀԿ-ն, Ucom-ի աջակցությամբ, գործարկում է «Խելացի թռչնադիտարկում․ քաղաքային բնությունը՝ երիտասարդների աչքերով» ծրագիրը:

Հայաստանի տարբեր դպրոցներում և համայնքներում տեղադրվել են 10 BirdBuddy խելացի կերաման-տեսախցիկներ։ Դպրոցականներն իրական ժամանակում դիտարկում են կերամաններից օգտվող թռչուններին և արհեստական բանականության օգնությամբ սովորում ճանաչել դրանց տեսակները։ Այս թվային գործիքների կիրառմամբ աշակերտներն ավելի ակտիվ են ներգրավվում կենսաբազմազանության պահպանության գործում։ Նախաձեռնության շնորհիվ հարյուրավոր երեխաներ, այդ թվում՝ Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի աշակերտները, մասնակցում են ծրագրին։

Մեր փոքրիկ մասնակիցները ուսումնասիրում են, թե ինչպես են եղանակային պայմաններն ազդում թռչունների վարքի վրա, վարում գիտական օրագրեր և իրականացնում քարտեզագրումներ։

✅ Կարևոր է․ BirdBuddy համակարգը հավաքագրում է բացառապես թռչունների տվյալները, ապահովելով երեխաների գաղտնիությունն ու անվտանգությունը։ Մենք հավատում ենք, որ տեխնոլոգիաների և բնապահպանական կրթության այս համադրությունը նշանակալի դրական ազդեցություն կունենա մեր երիտասարդների զարգացման գործում։

#Արևորդի #ԽելացիԹռչնադիտարկում #Կրթություն #ՔաղաքայինԿենսաբազմազանություն #Երեխաներ #Բնապահպանություն

Photos from Foundation for the Preservation of Wildlife and Cultural Assets's post 11/11/2025

Կյանքի կոչված էկո-գործընկերություն 🌳💚 Օրերս Ucom ընկերության աշխատակիցները կրկին միացան «Արևորդի» ՀԿ-ին և վերջինիս գործընկեր Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին (FPWC)՝ այս անգամ մասնակցելով Ուրցաձորի Էկո-կրթական կենտրոնում կազմակերպված ծառատունկին։

🤝 Այս ծառատունկը տարվա սկզբից Ucom-ի աջակցությամբ մեկնարկած և մինչև տարեվերջ շարունակվող բնապահպանական նախաձեռնության մաս է, որի նպատակն է Հայաստանում տնկել շուրջ 10,000 ծառ՝ աջակցելով բնության վերականգնմանը և տեղական էկոհամակարգերի ամրապնդմանը։

🎙 «Երբ մարդն իր ձեռքով ծառ է տնկում, ձևավորվում է իրական կապ բնության հետ և պատասխանատվություն՝ միջավայրի հանդեպ։ Մենք շարունակելու ենք աջակցել այնպիսի ծրագրերին, որոնք նպաստում են Հայաստանի բնության պահպանությանը և էկոհամակարգերի վերականգնմանը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

💪 «Ucom-ի հետ այս նախաձեռնությունը համատեղում է վերականգնման գործնական աշխատանքը մեր էկո-կրթական առաքելության հետ։ Մենք երախտապարտ ենք մեր գործընկերներին՝ Հայաստանի վայրի բնության համար ունեցած այս համակարգային ներդրման համար», - ասել է FPWC-ի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

Համատեղ աճեցնում ենք կանաչ ապագա 💚 Ucom

Want your organization to be the top-listed Non Profit Organization in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


47/1 Khanjyan Street
Yerevan
0001