Whitebone - Experience Management
22/10/2025
Ուրախ ենք ողջունել Արևիկ Օհանյանին, ով միանում է մեզ որպես Հաճախորդների Փորձառության Հայաստանի ասոցիացիայի (CXAA) գործադիր տնօրեն։💙
Ավելի քան տասնհինգ տարվա ղեկավարման փորձով և CX ոլորտում խորքային գիտելիքներով Արևիկը մշտապես առաջնորդվել է մարդակենտրոն մոտեցմամբ՝ ստեղծելով միջավայր, որտեղ յուրաքանչյուր կարծիք կարևոր է, իսկ հաճախորդի փորձառությունը՝ ռազմավարական արժեք։
Մեր թիմի այս համալրումը ոչ միայն նոր ուժ է, այլև CXAA-ի հետ համագործակցության կարևոր հիմք, որն ուղղված է ոլորտի շարունակական զարգացմանն ու բարձր չափանիշների հաստատմանը։
Վստահ ենք, որ նրա փորձն ու տեսլականը զգալիորեն ուժեղացնելու են մեր առաքելությունը և բարձրացնելու են Whitebone-ի ներդրումը CX էկոհամակարգում։ 💼💡
07/10/2025
👤 Գաղտնի գնորդի մեթոդը երկար ժամանակ համարվել է բիզնեսի գնահատման գործիք: սակայն Whitebone-ում մենք այն վերածել ենք ժամանակակից մոտեցման՝ ուշադրությունը սևեռելով հաճախորդի իրական փորձառության վրա։ 🔍
Մեր նոր մոտեցումը ոչ միայն ուսումնասիրում է սպասարկման որակը և աշխատակազմի պրոֆեսիոնալիզմը, այլև բացահայտում է այն զգացմունքներն ու տպավորությունները, որոնք հաճախորդն ապրում է շփման ընթացքում։
Whitebone-ի «Գաղտնի գնորդ» ծառայությունը թույլ է տալիս․
✅ բացահայտել թաքնված խնդիրները,
✅ հասկանալ հաճախորդի իրական ընկալումները,
✅ բարելավել ծառայության որակը և բարձրացնել հավատարմությունը:
Այսօր գաղտնի գնորդը ոչ թե պարզապես գնահատող է, այլ հաճախորդի ճանապարհի իրական արտացոլումը։ 👀
Դիմեք մեզ՝ Ձեր հաճախորդների փորձառությունը իրապես գերազանց դարձնելու համար։
#ԳաղտնիԳնորդ #ՀաճախորդիՓորձառություն #ԲիզնեսԱճ
03/10/2025
Բիզնեսը ձևավորվում և աճում է մարդկանց և նրանց մտքերի հիման վրա։
Ահա երեք հոգեբանական գործիք, որոնք ամրապնդում են թիմը․
1️⃣ Էմոցիոնալ ինտելեկտ (EQ) – կառավարեք զգացմունքները և բարձրացրեք համագործակցության արդյունավետությունը
2️⃣ Դիմացկունություն (Resilience) – հարմարվեք փոփոխություններին և պահպանեք բարձր արդյունավետությունը տարբեր պայմաններում
3️⃣ Դիզայն մտածողություն (Design Thinking) – խթանեք ստեղծարարությունը և ներգրավեք թիմին նոր լուծումների մշակման մեջ։
✨ Հոգեբանական գործիքների կիրառությունը ամրապնդում է թիմային աշխատանքը և նպաստում բիզնեսի կայուն զարգացմանը։
01/10/2025
Շուկան լի է նմանատիպ արտադրանքներով, առանձնանալու համար բրենդին անհրաժեշտ է ոչ միայն որակյալ արտադրանք, այլև նկատելի արժեք, որը կհասկանա և կգնահատի հաճախորդը։
🎯հստակ դիրքավորում,
🌟արժեքի եզակի առաջարկ (USP),
🤝հաճախորդակենտրոն փորձառություն։
Մրցակցային առավելությունը ձևավորվում է այն ժամանակ, երբ արտադրանքը պատմում է պատմություն և լուծում է իրական խնդիր։
👉 Իմացե՛ք ավելին մեր ծառայությունների մասին՝https://whitebone.org/
24/09/2025
Ինչո՞ւ հաճախորդները չեն վերադառնում և ինչպես ապահովել վերադարձը 🤝
Հաճախորդների վերադարձը կախված է նրանց փորձառության (Customer Experience, CX) որակից և ռազմավարական նշանակությունից՝ որպես բիզնեսի կենտրոնական մրցակցային գործոն։
Հիմնական պատճառները ❗
🔸Անհամապատասխան սպասումներ
🔸Անհարմար կամ դանդաղ ծառայություն
🔸Անհատականացված մոտեցման բացակայություն
🔸Հետադարձ կապի բացակայություն
Լուծումները ✅
🔹Հաճախորդների ակնկալիքների վերլուծություն
🔹Անհատականացված ծառայություններ և հաղորդակցություն
🔹Տեխնոլոգիաների ինտեգրում՝ հարմար փորձառություն ապահովելու համար
🔹Հետադարձ կապի արդյունավետ օգտագործում
🔹CX ռազմավարության մշակում՝ երկարաժամկետ հավատարմություն և վստահություն ստեղծելու համար
Հաճախորդի փորձառության (Customer Experience, CX) ճիշտ կառավարումը բարձրացնում է հաճախորդների հավատարմությունը, վստահությունը և բրենդի արժեքը 🌟
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
4 Aram Street
Yerevan
0010