Arevis

Arevis

Share

Photos from Arevis's post 19/05/2021

Ուրց - (լատ.՝ Thýmus), խուլեղինջազգիների (շրթածաղկավորների) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Հայաստանում շատ տարածված ու ժողովրդի կողմից լայնորեն գործածվող բույս է։ Հայտնի է մոտ 150 (այլ տվյալներով՝ 400) տեսակ։
Հայաստանում տարածված է լեռնային գոտիների չոր, քարքարոտ լանջերին, անմշակ վայրերում, ենթալպյան մարգագետիններում։

Ուրցը պարունակում է 0.5 - 1% եթերայուղ, որի բաղադրիչներն են՝ թիմոլը, կարվակրոլը, ցիմոլը, տերպինենը, բորնեոլը, ցինգիբերենը։ Պարունակում է նաև հետևյալ քիմիական տարրերը՝ կալիում, կալցիում, մագնեզիում։ Բուժման նպատակով օգտագործում են ուրցի վերգետնյա մասը, որը կտրում են բույսի ծաղկման ընթացքում, չորացնում բացօթյա պայմաններում։
Այն օգտագործում էին դեռևս հին Հունաստանում, և խորհրդանշում էր խիզախություն։ Հռոմեացի զինվորները խիզախություն և ուժ ավելացնելու համար լողանում էին ուրցի ջրով։
Դեղաբույսը բուժական առումով ունի կիրառման շատ հին պատմություն։ Հին Եգիպտացիները այն օգտագործում էին որպես կրծքային և մարսողությունը լավացնող միջոց։ Ավիցեննան բույսից ստացված եթերայուղը քսելու ձևով օգտագործել է գլխացավերի, իսկ ամբողջ բույսը բղկոցների, փսխման, ասթմայի, ողողումների ձևով՝ բերանի խոռոչի բորբոքումների և անգինայի ժամանակ։
Ամիրդովլաթը նշում է, որ դեղաբույսը առանձին կամ յուղի, գինու, մեղրի կամ այլ նյութերի հետ խառնած, բացում է օրգանների խցանումները, միզամուղ է, օգնում է դեղնուկին, զորություն է տալիս ուղեղին, ստամոքսին, կերակրի հետ ուտելուց օգնում է ատամնացավին, ասթմային, ուժեղացնում է տեսողությունը, մաքրում շնչուղիները խուխից, կանոնավորում է շնչառությունը, դուրս բերում կլոր և տափակ որդերը։

Want your business to be the top-listed Shop in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Website

Address


Հայաստան, Երևան, Ամիրյան փող., 1 շենք
Yerevan
0010