Artsibi Tour
30/08/2025
Ներկայիս Կասկադի աստիճանների տեղում մեծ սար էր`ծառերով և արահետներով: Քաղաքի կենտրոնում կարծես մի օազիս լիներ:
Ներքեւի մասում գեղեցիկ խճանկարով ջրվեժ կար և երկու մեծ շատրվանները, որոնց մոտ նստում էին երևանցիները ու ասում. «սա մեր Երեւանյան Սոչին է»:
«Հին Կասկադի» շատրվանի խճանկարի հեղինակն է քանդակագործ Դերենիկ Դանիելյանը (1912-1994թթ.):
Դերենիկ Դանիելյանը, պատրաստել էր ձեռագործ սալիկներից: Յուրաքանչյուր սալիկը ձեռքով պատել էր գլազուրով` այս մակետին համապատասխան:
#երեւան #կասկադ #երևանիխոսողքարեր
28/08/2025
Կառուցվող Բաղրամյան պողոտան...
Առաջ և հետո....
Մոսկովյան փողոցի և Բաղրամյան պողոտայի հատման տեղում կառուցված այս շքեղ շենքը կառուցվել է տաղանդավոր ճարտարապետ Աննա Տեր-Ավետիքյանի նախագծով։
Կարծում եմ ինձ հետ կհամաձայնեք, որ գովազդային պաստառները խաթարում են շենքի տեսքը(((
22/06/2025
Այսօր Լոռին բացահայտում էինք բուժաշխատողների հետ։
Եվ այսօր միասին նշեցինք բուժաշխատողների օրը☺️❤️❤️
Շնորհակալ ենք այս դրական խմբին մեզ վստահելու համար։
13/05/2025
Ինչպես ասում էր հայ հայտնի պատմաբան, վիմագրագետ, հնագետ Սեդրակ Բարխուդարյանը` այս կառույցը համարվում է 13-14 դդ ի քաղաքացիական ճարտարապետության լավագույն նմուշներից մեկը։
Չեսար Օրբելյանի պալատ
#վայոցձոր #վարդենյացլեռնանցք #սելիմիլեռնանցք #չեսար #օրբելյան #Քարվանսարա #քարավանատուն #չեսարիպալատ #Հորս
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Yerevan