Quadrum Architectural Studio
21/01/2026
Վերարժևորելով անցյալը, ինչպես պահպանելով պատմական բնակավայրը այն ներառել ժամանակակից սոցիալ մշակութային կյանք
ՃՇՀԱՀ, 2024 լսարան, հունվարի 24, շաբաթ, ժամը 14:00
Շինուհայր․ վերարժևորման ո՞ր մոդելը կարող է պահպանել համայնքի պատմամշակութային ժառանգությունը
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Ռե–Շկոլա գիտակրթական կազմակերպության, և ժառանգության պահպանման ֆրանսիական École de Chaillot բարձրագույն դպրոցի համատեղ հետազոտական ծրագիրը հրավիրում է ՀՀ Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի տարածքի համալիր վերլուծության ներկայացմանը։
Շինուհայրի մշակութային լանդշաֆտը, Տաթևի վանական համալիրի հետ միասին ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի նախնական ցուցակում։
💡 Ծրագրի հայեցակարգի ներկայացման ընթացքում կքննարկվեն հետևյալ հարցերը․
Ի՞նչ տեսք ունի Շինուհայր պատմական համայնքը այսօր։
Ո՞րն է Շինուհայրի նյութական և մշակութային ժառանգությունը, որը ենթակա է պահպանման։
Տարածքների վերակենդանացման ո՞ր մեթոդներն ու գործառույթներն են ապացուցել իրենց արդյունավետությունը նմանատիպ համատեքստում։
Ինչպե՞ս է կազմակերպված համայնքի ներկայիս կյանքը և ո՞վ պետք է կառավարի Շինուհայրում փոփոխությունների գործընթացները։
📑 Համապարփակ հետազոտության արդյունքում կմշակվի Շինուհայրի զարգացման գլխավոր հատակագծի տեխնիկական առաջադրանքը։
📅 Երբ․ շաբաթ, 24.01.2026
🕒 Ժամը․ 14:00
📍 Որտեղ․ Երևան, Տերյան 105, ՃՇՀԱՀ, լսարան 2024
💻 Հնարավոր է նաև մասնակցություն առցանց ձևաչափով։
✨ Բացահայտեք, թե ինչպես կարելի է նոր կյանք ներշնչել լքված ժառանգությանը։
01/01/2026
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
24a/1 Saryan Street
Yerevan
0002
Opening Hours
| Monday | 11:00 - 18:00 |
| Tuesday | 11:00 - 18:00 |
| Wednesday | 11:00 - 18:00 |
| Thursday | 11:00 - 18:00 |
| Friday | 11:00 - 18:00 |
| Saturday | 11:00 - 18:00 |