ConNect

ConNect

Share

Photos from ConNect's post 16/11/2022

Նոյեմբերի 11-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագրի շրջանակներում ֆինանսավորված «ConNect» ծրագրի մասնակից ուսանողների աշխատանքների գնահատման և պարգևատրման միջոցառումը։ Այս ծրագրի նպատակը ուսանողների շրջանում տեսական և գործնական հմտությունների կատարելագործումն է, ինչպես նաև համալսարանական կյանքին ակտիվ ներգրավվածության խթանումը։ Միջոցառման առաջին փուլում ԵՊԲՀ քոլեջի և համալսարանի ուսանողներից ձևավորված վիրաբուժական թիմերի համար կազմակերպվել էր դերային խաղ-մրցույթ, որի ընթացքում թիմերից մեկի կողմից ներկայացվում էր կլինկական դեպք, իսկ հակառակորդ թիմերը ըստ ախտանիշների և հիվանդության պատմության փորձում էին կռահել վերջնական ախտորոշումը։
Միջոցառման երկրորդ փուլում ուսանողները ցուցադրեցին իրենց վիրաբուժական հմտությունները, որոնք, համաձայն ծրագրի գործողությունների, զարգացվում էին ծրագրի իրականացման ընթացքում։ Միջոցառման ավարտին մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր։
Այս ծրագիրը փայլուն կերպով ցույց է տալիս ուսանողների՝ մեկ գաղափարի շուրջ համախմբումը և մասնագիտական համագործակցության օգնությամբ ինքնակազմակերպումը։

***
Այս միջոցառումն իրականացվում է «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։

Photos from Eurasia Partnership Foundation-Armenia's post 16/11/2022
07/09/2022

❓ Ի՞նչ են ներառում քոլեջի պրակտիկ դասընթացները

✅ “ConNect” վիրաբուժական ծրագրում քոլեջի՝ համար կազմված դասընթացներում, շեշտը դրվում է քույրական գործի բազային միջամտությունների ուսուցանման վրա։
Գրանցման ժամանակ նշած՝ նախընտրելի ամսվա ընթացքում իրականցվում է երեք դասընթաց՝
1. Ներերակային և միջմկանային ներարկումներ։ Ն/ե կաթետերիզացիա և ինֆուզիոն համակարգերի հավաքում։
2. Վիրաբուժական հանգույցներ։ Անոթների լիգավորում
3. Նախավիրահատական պատրաստություն։ Բուժքրոջ դերը վիրահատարանում։

❓ Ինչպե՞ս են կիրառվելու ձեռք բերած հմտությունները թիմում։

✅ Կախված թիմում զբաղեցրած պաշտոնից (ստերիլ կամ ոչ ստերիլ քույր), ուսանողները ավարտական մրցույթին ցուցադրելու են դասերի ընթացքում սովորած հմտությունները։ Մինչ մրցույթի մեկնարկը անցկացվում են կոնսուլտացիաներ՝ թիմային աշխատանքի բարելավման նպատակով։

❓Ի՞նչ կփոխի ծրագիրը մեր կյանքում։

✅ Քոլեջի և համալսարանի դասընթացների տարանջատման նպատակը, ձեռք բերած գիտելիքների կիրառումն է քոլեջի ուսումնական տարիներին։
🤔 Մասնակցելով դասընթացներին դուք կհայտնվեք մի միջավայրում որտեղ կկարողանաք անկաշկանդ տալ Ձեր բոլոր հարցերն ու բարելավել ձեռքի աշխատանքը։
🤝 Այստեղ դուք հնարավորություն կստանաք աշխատել համալսարանի և քոլեջի ուսանողների հետ բժշկական միջավայրում, ինձպես նաև ձեռք բերել նոր կապեր ժյուրիի անդամների ու հատուկ հյուրերի հետ։

Դասընթացներին գրանցվելու համար անցնել բիոյում նշված հղումով։ Սիրո՜վ SGY team:

Այս նախաձեռնությունն իրականացվում է «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, «Ռեստարտ» գիտակրթական բարեգործական հիմնադրամը («Ռեստարտ» հիմնադրամ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը (ՀՌԿԿ-Հայաստան)։

Want your practice to be the top-listed Clinic in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Address


Կորյունի փողոց, Երևան, Հայաստան
Yerevan
0048