Learn English

Learn English

Share

07/09/2020

Ծերունին երեք որդի ուներ, ովքեր անընդհատ վիճաբանում էին, ինչը հորը մեծ ցավ ու տխրություն էր պատճառում: Եվ նա գտավ հնարը, թե ինչպես բացատրել իր որդիներին, որ իրենց ուժը միասնության մեջ է: Նա տղաներին խնդրեց կոտրել մի ցախավել, սակայն դա վեր էր նրանց ուժերից և, իհարկե, չկարողացան անել: Այդ ժամանակ հայրը ցախավելը բաժանեց առանձին ցողունների, և որդիները հեշտությամբ դրանք կոտրեցին:

Իսկ մենք հակառակ ճանապարհով կգնանք 🙃:

Լեզվի ուսումնասիրության մեր ուղին կբաժանենք առանձին ցողունների, որոնցից յուրաքանչյուրը մեր գրանցած հերթական հաղթանակը կլինի՝ փոքր, բայց կարևոր ու ամենօրյա հաղթանակը: Այս փոքր նվաճումներից շատ շուտով կձևավորվի մի մեծ նվաճում՝ անգլերենի լիակատար իմացությունը:

Ամենօրյա հաղթանակները կուրախացնեն և առաջ շարժվելու խթան կդառնան: Չէ՞որ, երբ ամեն ինչ ստացվում է, առաջ գնալու ցանկություն է առաջանում:

Կարող ենք նաև ինքներս մեզ պարգևատրվել զանազան հաճելի մանրուքներով, ինչը ևս մեկ խթան կլինի մեզ համար:

#անգլերեն
#անգլերենլեզու
#անգլերենիդասընթացներ
#անգլերենդասընթացներ
#անգլերեներևանում

#ընդունելությանքննություններ
#բուհ
#բառապաշար
#անգլերենբոլորիհամար
#անգլերենիմասնագետ
#անգլերենուսուցում
#անգլերենբառեր

Photos 26/08/2020

2021-2022 թթ.-ին պատրաստվու՞մ եք ԲՈՒՀ ընդունվել: Փորձառու ուսուցի՞չ եք փնտրում: ՈՒրեմն, եկեք ծանոթանանք☺️. ես Մարինա Հայրումյանն եմ, ունեմ անգլերեն լեզվի դասավանդման ավելի քան 30 տարվա փորձ, և իմ՝ հազարից ավելի աշակերտները հաջողությամբ հանձնել են անգլերենի ընդունելության քննությունը 🇬🇧:

Մենք ապրում ենք անկայուն ժամանակներում և այսօր չենք կարող վստահ լինել, որ անգլերենի ընդունելության քննությունը չի չեղարկվի այնպես, ինչպես արվեց որոշ ԲՈՒՀ-երում այս տարի:

Այնուամենայնիվ, կարող եմ երաշխավորել, որ ինձ հետ դուք կստանաք չափազանց խորը ու մնայուն գիտելիքներ: Դուք կկարողանաք ազատորեն շփվել անգլիախոս զրուցակցի հետ, ինչպես նաև՝ անգլերեն գրականություն և հոդվածներ կարդալ, մասնակցել վեբինարների և այլն: Անգլերեն լեզվի Ձեր գիտելիքների բարձր մակարդակը մեծագույն առավելություն կլինի ուսման, կարիերայի, ճամփորդությունների ժամանակ:

Եվ ուրեմն, սիրով սպասում եմ Ձեզ 🤗:

#անգլերեն
#անգլերենլեզու
#անգլերենիդասընթացներ
#անգլերենդասընթացներ
#անգլերեներևանում

#ընդունելությանքննություններ
#բուհ
#բառապաշար
#անգլերենբոլորիհամար
#անգլերենիմասնագետ
#անգլերենուսուցում
#անգլերենբառեր

Photos 06/08/2020

Ինչու՞ է մի դեպքում կիրառվում so, իսկ մյուս դեպքում՝ such:

Ամեն ինչ այնքան էլ բարդ չէ: Սկսենք so-ից:

So-ն կիրառվում է այն մակբայից կամ ածականից առաջ, որոնցից հետո ՉԿԱ գոյական.
🔹 He speaks English so well.
🔹 She is so attractive.

Such դերանունը կիրառվում է գոյականից, ինչպես նաև ածական+ գոյական բառակապակցություններից առաջ:

❗️Ուշադրություն.
ա) such-ից հետո ԵՐԲԵՔ չի կիրառվում the որոշիչ հոդը

բ) եթե նախադասության մեջ գոյականը հաշվելի է և կիրառված է եզակի թվով, ապա such-ից հետո դրվում են a/an անորոշ հոդերը.
🔹 He is such a good boy.

գ) եթե հաշվելի գոյականը դրված է հոգնակի թվով, ապա such-ից հետո որևէ հոդ չի կիրառվում.
🔹 They are such good boys.

դ) եթե գոյականն անհաշվելի է, ապա such-ից հետո կրկին որևէ հոդ չի կիրառվում.
🔹 I have never had such tasty tea.

📝 Ստուգեք ինքներդ ձեզ' կատարելով սթորիների բաժնում տեղադրված վարժությունները։

#անգլերեն
#անգլերենլեզու
#անգլերենիդասընթացներ
#անգլերեներևանում

#ընդունելությանքննություններ
#բուհ

Want your school to be the top-listed School/college in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Website

Address


Avet Avetisyan Street
Yerevan