Sargis Vardanyan

Sargis Vardanyan

Share

31/07/2025

Connect is now live in Fig toolkit!

Manual connector creation taking too much of your design time? Connect automates the whole process and turns slow workflows into fast connections.

One click automation, smart element detection, multiple connection directions, perfect Figma integration. Everything you need for faster design work.

Ready to try it? Search "Figtoolkit" in Figma plugins, run the plugin, and test Connect yourself!

08/06/2025

Fig Toolkit-ը թարմացվել է

Ավելացվել է նոր բաժին՝ Organise, որտեղ առկա գործառույթները միանշանակ կհեշտացնեն ձեր առօրյա աշխատանքը Figma-ում։ Մանրամասները ներկայացված են տեսահոլովակում։

Ուրախ կլինեմ լսել ձեր կարծիքներն ու առաջարկությունները մեկնաբանություններում։

Շնորհակալ կլինեմ, եթե հավանեք պլագինը՝ սեղմելով «սրտիկ» կոճակը։ Դա կնպաստի դրա տեսանելիությանը Figma Community-ում։ Կարող եք նաև կիսվել պլագինով ձեր ընկերների հետ։

Շուտով սպասվում են նոր թարմացումներ, որոնց մասին նախապես կտեղեկացնեմ ձեզ։

Պլագինը այստեղ է → https://www.figma.com/community/plugin/1482834017986504154/fig-toolkit

08/05/2025

Ի՞նչ կարծիք ունեք Figma-ի նոր թարմացումների վերաբերյալ։ 👀

Figma-ն վերջերս ներկայացրեց մի շարք նորարարական գործիքներ, որոնք ուղղված են դիզայնի գործընթացը ավելի ինտեգրված և արդյունավետ դարձնելուն։ Կարծում եմ բոլոր ժամանակների ամենա մեծ թարմացումն է Figma-ի պատմության մեջ։ Ահա դրանցից մի քանիսը՝

🌐 Figma Sites
Figma Sites-ը թույլ է տալիս ստեղծել լիարժեք կայքեր՝ օգտագործելով պատրաստի շաբլոններ, բլոկներ և ինտերակտիվ տարրեր։ Չնայած նրան, որ այս գործիքը մի փոքր քննադատության արժանացավ, հատկապես Framer-ի օգտատերերի կողմից, մի բան հստակ է՝ Figma-ն փորձում է բացել մի դուռ, որից հետո վերադարձ այլևս չի լինի։

🤖 Figma Make
Այս գործիքը, որն աշխատում է Claude 3.7 AI մոդելի հիման վրա, հնարավորություն է տալիս բառացիորեն տեքստային նկարագրություններից կառուցել ինտերակտիվ պրոտոտիպեր։ Նմանատիպ գաղափարներ արդեն տեսել ենք Lovable, Cursor, Windsurf և այլ հարթակներում, սակայն Figma-ն փորձելու է միավորել դա իր էկոհամակարգի հետ։

📣 Figma Buzz
Նախատեսված է մարքեթինգի թիմերի համար՝ հեշտացնելով բովանդակության վերաշարադրում, թարգմանություն, վիզուալների հարմարեցում և այլն։ Buzz-ը կարող է դառնալ մրցակից ինչպես Copy.ai-ին, այնպես էլ Canva-ի բիզնես գործիքներին։

✏️ Figma Draw
Վեկտորային իլյուստրացիանների խմբագիր՝ պարզեցված Adobe Illustrator։

Ամփոփելով կարելի է ասել, որ Figma-ն իրականում ձեռնոց է նետում ոլորտի բոլոր խաղացողներին։ Ամեն բան շատ արագ է զարգանում, և մենք կանգնած ենք նոր դիջիթալ հասարակարգի ձևավորման շեմին։

Մրցակցությունը շարժիչ ուժ է, բայց մի մոռացեք՝ այս ամենը չի լինելու անվճար։ Բետա փուլի ավարտից հետո պատրաստ եղեք վճարովի ծառայությունների և գների բարձրացման։

08/05/2025

🎓 Ստացիր 1 տարվա անվճար PRO բաժանորդագրություն Cursor-ին

Եթե ուսանող ես և սովորում ես հավատարմագրված համալսարանում կամ կրթական հաստատությունում, կարող ես ամբողջությամբ օգտվել Cursor-ի հնարավորություններից՝ անվճար 1 տարով։

✅ Դրա համար անհրաժեշտ է՝
Ունենալ .edu կամ համալսարանական էլ․ հասցե, որը համապատասխանում է քո Cursor հաշվի էլ․ հասցեին։
Այս պահին լինել բակալավրիատում, մագիստրատուրայում կամ մասնակցել հավաստագրային ծրագրի։

🔒 Վավերացումը կատարվում է SheerID-ի միջոցով
SheerID-ը վստահելի միջազգային հարթակ է, որը համագործակցում է աշխարհահռչակ բրենդների հետ (Spotify, Adobe, Amazon և այլն)՝ ուսանողական կարգավիճակը ստուգելու նպատակով։
Այն հավաքագրում է միայն այն տվյալները, որոնք անհրաժեշտ են քո ուսանողական կարգավիճակը հաստատելու համար։

📌 Չնայած նրան, որ հրապարակված ցանկ չկա՝ հատուկ Հայաստանի բուհերի համար, Հայաստանի ուսանողներն էլ կարող են օգտվել այս առաջարկից։

👉 Եթե քո բուհը անմիջապես չի երևում SheerID համակարգում, դու կարող ես՝

1. Ներբեռնել ուսանողական քարտ կամ ընդունելության փաստաթուղթ։ 2. Ուղարկել հարցում՝ ավելացնելու քո համալսարանը SheerID-ի ցանկում՝ հատուկ ձևաթղթի միջոցով։

Cursor-ը նոր սերնդի AI կոդ խմբագիր է, որը կոդ գրելու գործընթացը դարձնում է ավելի արագ, խելացի և հաճելի։

Եթե դեռ չես փորձել՝ հենց հիմա լավագույն պահն է։

https://www.cursor.com/students

Want your business to be the top-listed Computer & Electronics Service in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Address


Yerevan