LIVER
12/06/2026
An atmosphere built on connection, interaction, and shared experience.
04/06/2026
«Ստեղծարար Կամուրջ» արվեստի ամառային փառատոնի շրջանակում ներկայացնում ենք հայ ժամանակակից նկարիչ Վարդան Տեպիկյանի «Վերադարձի Կետը» (“The Point of Return”) ստեղծագործությունը, որը հանված է աճուրդի։
Ստեղծագործության մեկնարկային գին՝ 1.000.000 ՀՀ դրամ։
Նկարն ունի մեկ տարվա պատմություն։ Նախորդ տարի հունիսի 21-ին՝ ամառային արևադարձի օրը, Լիվըր ընկերության հրավերով Վարդան Տեպիկյանը, մասնակցելով «Վերադարձի կետը» ցուցահանդեսին, մթության և լռության մեջ, ամբողջովին կտրված արտաքին աշխարհից, ստեղծեց այս նկարը։
Նկարի ստեղծման պատմությունը հնարավոր է տեսնել Arloopa հավելվածով։
Սա բացառիկ հնարավորություն է արվեստասերների և հավաքորդների համար՝ ձեռք բերելու հայկական ժամանակակից արվեստի արժեքավոր նմուշ և միաժամանակ դառնալու փառատոնի ստեղծարար ու մշակութային նախաձեռնության մասնակից։
__________________________
Within the framework of the “Creative Bridge” Summer Art Festival, we present the work of contemporary Armenian artist Vardan Tepikyan, “The Point of Return,” which is being offered at auction.
Starting price of the artwork: 1,000,000 AMD.
The painting has a one-year history. On June 21 of last year, the summer solstice, at the invitation of the Liver company, Vardan Tepikyan participated in the “Point of Return” exhibition. In complete darkness and silence, fully cut off from the outside world, he created this painting.
The story of the artwork’s creation can be viewed through the Arloopa app.
This is a unique opportunity for art lovers and collectors to acquire a valuable piece of contemporary Armenian art while also becoming part of the festival’s creative and cultural initiative.
https://www.facebook.com/share/r/18ehjYJ29q/
16/04/2026
Բաց կանչ արվեստագետներին
«Ստեղծարար կամուրջ» արվեստի ամառային փառատոն
«Լիվըր» ընկերությունը հրավիրում է ցուցահանդեսային և համագործակցային նոր ձևաչափ փնտրող արվեստագետների՝ մասնակցելու «Ստեղծարար կամուրջ» արվեստի ամառային փառատոնին։ Փառատոնը միավորում է տեղի և մի շարք այլ երկրների արվեստագետների։
Նախագծին կարող են դիմել՝ նկարիչներ, լուսանկարիչներ, քանդակագործներ, ինստալյացիոն արվեստի հեղինակներ։ Արվեստի ամառային փառատոնի շրջանակում նախատեսվում են՝ ցուցահանդես-վաճառք, արվեստի մրցույթ՝ անակնկալ մրցանակներով, դասախոսություններ, վարպետաց դասեր, մշակութային հետաքրքիր միջոցառումներ։
Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել 2 աշխատանք։
Դիմումները կուսումնասիրվեն «Լիվըր» ընկերության և հրավիրյալ համադրողի կողմից։ Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն էլեկտրոնային փոստով:
Փառատոնի օրերը՝ Հունիսի 21-23
Բացումը՝ Հունիսի 21, ժամը՝ 17:00
Հունիսի 21-ն այն օրն է, երբ տարին ուղղակիորեն կիսվում է՝ ցերեկային ժամը գերազանցելով գիշերայինին:
Լույսը գերազանցում է խավարին նաև արվեստի միջոցով: Արվեստագետի ներքին լույսը վառվում է ամենախավարում, ներքին և արտաքին մթության պայմաններում՝ չենթարկվելով ոչ մի բնական և անբնական թելադրանքի:
Ամառային այս փառատոնը ևս մեկ անգամ ընդգծում է արվեստագետի ներքին լույսն ու անկոտրում ստեղծագործականությունը՝ արվեստի իր լեզվի միջոցով: Որպես նոր հարթակ՝ այս նախագիծը նպատակ ունի բացահայտել արվեստի ուժը, ստեղծել նոր հնարավորություններ համագործակցության և ստեղծարար գաղափարների ձևավորման համար։
Մասնակցության հայտը ներառում է՝
* Կարճ ինքնակենսագրություն (CV)
* 2 աշխատանքի լուսանկար (բարձր որակով)
* Աշխատանքի նկարագրություն (անուն, չափ, տեխնիկա, տարեթիվ)
* Կոնտակտային տվյալներ
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 20-ն է։
Դիմել՝ [email protected] :
Մասնակցությունը վճարովի է։
Մասնակցության պայմանների և այլ հարցերի դեպքում զանգահարել՝ +374 77 322 942 ։
_____________________
Open Call for Artists
“Creative Bridge” Summer Art Festival
Liver Company invites painters, photographers, sculptors, and digital & installation artists to join the festival on June 21–23. Each participant may submit up to 2 works. The program includes an exhibition-sale, competition, lectures, and master classes.
Deadline: May 20. Apply: [email protected]
For inquiries: +374 77 322 942
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the establishment
Telephone
Website
Address
50 Pushkin
Yerevan
Opening Hours
| Tuesday | 11:00 - 19:00 |
| Wednesday | 11:00 - 19:00 |
| Thursday | 11:00 - 19:00 |
| Friday | 11:00 - 19:00 |
| Saturday | 11:00 - 19:00 |