Cross RO

Cross RO

Share

14/04/2026

🇹🇷🇦🇲🇦🇿Թուրքիան լուրջ ջանքեր է գործադրում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու համար

Այս մասին Անկարայում «Անադոլու» գործակալության լրագրողների հետ կլոր սեղանի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։

Հաքան Ֆիդանը նշել է, որ տարածաշրջանում լարվածությունը կանխելու Անկարայի ակտիվ քայլերը ակնհայտ են նաև դիվանագիտական ​​ոլորտում, այդ թվում՝ տարածաշրջանային և համաշխարհային խաղացողների միջև ուժերի հավասարակշռությունը պահպանելու նպատակով։

«Տարածաշրջանում իրավիճակի ցանկացած փոփոխություն և անկայունություն այս կամ այն ​​կերպ ազդում է Թուրքիայի վրա, ուստի Անկարան պետք է ազգային տեսակետ ունենա աշխարհի տարբեր մասերում, այդ թվում՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։»

14/04/2026

🇦🇲🇨🇳 ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Շանհայում հանդիպել է Չինաստանի Գերագույն ժողովրդական դատախազության գլխավոր դատախազ Յինգ Յոնգին:

Կողմերն ընդգծել են Հայաստանի և Չինաստանի դատախազությունների միջև համագործակցության զարգացման ներուժի առկայությունը։

13/04/2026

🇦🇲🇦🇿 Քաղհասարակության ներկայացուցիչներն Ադրբեջանում խոսել են գերիների և պահվող անձանց խնդիրների մասին:

«Հերթական անգամ շեշտել ենք, որ չի տեղավորվում այս հարցը խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ, որ խաղաղության գործընթացը շատ ավելի առաջ է անցել, և պիտի այս հարցերը լուծվեն, որ ավելի երաշխավորված լինի պրոցեսի առաջընթացը:

Բարձրացրել ենք նաև անհետ կորածների խնդիրը: Հայտնել ենք մտահոգություն, որ հանձնաժողվի աշխատանքները ցանկալի արագությամբ չեն գնում»,- ասուլիսի ժամանակ հայտնել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանը:

Photos from Cross RO's post 13/04/2026

🔻 Հայաստանի Եվրոպական կուսակցությունը մասնակցելու է ԱԺ ընտրություններին «Բոլորին դեմ եմ» շարժման ցուցակով։

Ավելի վաղ «Բոլորին դեմ եմ» շարժումը հայտարարել է Նժար սահմանադրական շարժման հետ միավորման մասին։

13/04/2026

🇦🇲🇨🇳 Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Չինաստանի Շանհայ քաղաքում հանդիպել է Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնային:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ասոցիացիայի շրջանակում համագործակցության հեռանկարները:

Want your business to be the top-listed Media Company in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Address


Yerevan