MeLady

MeLady

Share

31/12/2023
16/06/2023

🌿 Թեյի ծառի յուղը ստանում են Ավստրալիայում աճող թեյի ծառի տերևներից։
Այն ունի հակաբակտերիալ, հակասնկային, հականեխիչ , հակաբորբոքային ազդեցություն և արդյունավետ է հետևյալ դեպքերում👇

🔸Կորյակների(պզուկների), շրթունքների հերպեսի և մաշկի գորտնուկների բուժման համար
4 կաթիլ թեյի ծառի եթերայուղը ավելացնել կես թեյի բաժակ ջրին, խառնել և բամբակե սկավառակով քսել ախտահարված հատվածներին

🔸 Մոծակների դեմ
Խորհուրդ է տրվում լուծել ջրցան շշի մեջ և փչել օդում, որը կօգնի ազատվել միջատներից

🔸Հակասնկային միջոց
5-6 կաթիլ այս եթերայուղից ավելացնել տաք ջրով թասի մեջ, խառնել և ոտքերը պահել մեջը, որը կնվազեցնի ոտքերի քրտնարտադրությունը, տհաճ հոտը և կթողնի հակասնկային ազդեցություն

🔸Կոկորդի ցավի և լարինգիտի դեպքում
1 կաթիլ եթերայուղը ավելացնել 1 բաժակ գոլ ջրին և կատարել ողողում օրը 2 անգամ

🔸Մազերի խնամքի համար
Մի քանի կաթիլ ավելացնել շամպունի մեջ ։ Այս եթերայուղը արդյունավետ է թեփի դեմ և բարելավվում է գլխամաշկի արյան շրջանառությունը

❗️ Թեյի ծառի եթերայուղը արգելված է ներքին օգտագործման համար ,իսկ արտաքին օգտագործման դեպքում պետք է նախօրոք ստուգել մաշկի զգայնությունը
#ակնե, #բուժիչյուղեր, #թեյիծառիեթերայուղ

Want your business to be the top-listed Beauty Salon in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Website

Address


Yerevan