Fin.Co Accounting

Fin.Co Accounting

Share

20/02/2025

📢Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց
յուրաքանչյուր օրվա համար վճարվող տույժը 2025 թվականի հունվարի 1-ից
0.075% է 0.04%-ի փոխարեն, այդ թվում` նաև այն դեպքում, եթե տույժերի
հաշվարկն սկսվել է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը:

Տույժը կիրառվում է չվճարված հարկերի նկատմամբ` դրանց վճարման ժամկետից
անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 730 օրվա համար:

16/02/2025

📢ՇՐՋԱՆԱՌՈւԹՅԱՆ ՀԱՐԿԻ ԴՐՈւՅՔԱՉԱՓԵՐԻ ՓՈՓՈԽՈւԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ 01․01․2025 ԹՎԱԿԱՆԻՑ

Հաշվետու ժամանակաշրջանի համար ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով 12% դրուքաչափով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է Օրենսգրքով
սահմանված ծախսերի հանրագումարի 9% կազմող գումարի չափով: Եթե նվազեցումներից հետո շրջանառության հարկի գումարը կազմում է հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 3.5%-ից պակաս գումար, ապա ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 3.5%-ը:

ՍԱԿԱՅՆ

❗ԲԱՑԱՌԱՊԵՍ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ
ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ՝

1) Երևան քաղաքի վարչական տարածքից դուրս հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների մասով սույն օրենքի դրույթները տարածվում են 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա։

2) Մինչև 2026 թվականի հունվարի 1-ը Երևան քաղաքի վարչական տարածքից դուրս հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների մասով կիրառվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը
գործող խմբագրությամբ Օրենսգրքով սահմանված կարգավորումները:

_____________

📍Ք․ Երևան, Վազգեն Սարգսյան 26/3

🌐 www.finco.am

📱 +374 43 33 44 50

✉️ [email protected]

29/01/2025

Հաշվապահ – Fin. co հաշվապահական գրասենյակ

Fin. co հաշվապահական ընկերությունը ընդլայնում է թիմը և փնտրում է փորձառու հաշվապահի, ով պատրաստ է աշխատել միջազգային գործընկերների հետ։ Մենք առաջարկում ենք մրցունակ աշխատավարձ, կայուն կարիերայի հնարավորություն և մասնագիտական աճի հեռանկարներ։

Հիմնական պարտականություններ

Տնտեսվարող սուբյեկտների հաշվապահական հաշվառման վարում՝ ՀՀ օրենսդրության համաձայն

Ֆինանսական և հարկային հաշվետվությունների պատրաստում և ներկայացում

Աշխատանք արտաքին գործընկերների, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների հետ

Տարբեր ոլորտների հաշվապահական հաշվառման վարում (նախընտրելի)

Տվյալների մշակում, վերլուծություն և հաշվետվությունների կազմում

Հիմնական պահանջներ

Հաշվապահի աշխատանքային փորձ (պարտադիր)

Տարբեր ոլորտներում հաշվապահական գործունեության փորձ (նախընտրելի)

Անգլերեն և ռուսերեն՝ խոսակցական մակարդակով (միջազգային գործընկերների հետ հաղորդակցության համար)

ՀՀ հարկային և հաշվապահական օրենսդրության գերազանց իմացություն

Ճշգրտություն, պատասխանատվության բարձր զգացում և վերլուծական մտածողություն

Համակարգչային ծրագրերի (ՀԾ և MS Excel ) հմտություն

Մենք առաջարկում ենք

✔ Բարձր և մրցակցային աշխատավարձ
✔ Կայուն և երկարաժամկետ համագործակցություն
✔ Մասնագիտական աճի և վերապատրաստման հնարավորություն
✔ Հարմարավետ աշխատանքային միջավայր Երևանի կենտրոնում
✔ Աշխատանք միջազգային գործընկերների հետ

📩 Եթե համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել ձեր ինքնակենսագրականը [email protected] էլ. հասցեին, կամ զանգահարել՝ +374 99580851 հեռախոսահամարով։

📌 Դիմումների վերջնաժամկետ – 25.02.2025

Միացեք Fin. co թիմին և զարգացեք մեզ հետ միասին։

fin.co

Want your business to be the top-listed Accountant in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Address


Room 206, 26/3 Vazgen Sargsyan Str, 0010
Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00