hamo___sahyan
26/03/2026
10/06/2024
ՀՈՒՇԻ ՊԱՏԱՌԻԿՆԵՐ
27 հունիս, 1985թ...Համո Սահյանը, Վահագն Դավթյանը և ես հրավիրված ենք Գորիս՝ մասնակցելու Բակունցյան օրերին: Առավոտյան ճամփա ընկանք: Գորիսի քարտուղարը ավտոմեքենա էր ուղարկել...
Ճանապարհին ասում, խոսում, կատակում էին պոետները. ափսո՜ս շատ բան պատշաճ չէ թղթին հանձնելը:
Արարատյան դաշտից այն կողմ երաշտ էր: Երաշտի ծաղիկը՝ ռնդակը, խեղդել էր ցորենի արտերը:
- Ոտքներս բարի լիներ, մի լավ անձրև գար, անցած տարի էլ մեր գնալուն պես անձրև եկավ, հիշու՞մ ես, Համո, - ասաց Դավթյանը:
Համո Սահյանը ժամանակ առ ժամանակ ննջում ու վեր էր թռչում: Նա սովորություն ուներ, թեկուզ հինգ րոպե, բայց շատ խորը քնել: Դավթյանը ոչ մի վայրկյան աչք չփակեց: Առհասարակ քունը նրա ոխերիմ թշնամին է միշտ եղել, հաճախ քնաբերներով էր իր քունը կարգավորում: Ավտոմեքենայի աջ ու ձախ կողմերից ըմբոշխնում էր բնությունը և ափսոսանք հայտնում.
- Ա՛յ մարդ, լացդ ուղղակի գալիս է. սարերը վառվում են:
Ես նայում եմ հսկայական քարաբեկորներին և ասում, որ իսկապես քարաստան է Հայաստանը: Արտասանում եմ քարի մասին բանաստեղծական տողեր... Քարե մրրիկ է ու քարե բուք է,
Քարե բողոք է ու քարե բերդ,
Քարե շեփոր է, քարե թմբուկ է,
Քարե թափոր է, քարերի երթ...
Ձայնիս վրա Համո Սահյանը վեր է թռչում։ Վահագն Դավթյանը թե.- Համո, էս մեր Սիլվան չգիտի, որ գալու է ժամանակ, որ մեր ժողովրդի հարստությունն այս քարն է լինելու. ինչ ասես չեն ստանալու էս քարից: Համո, քարափներդ ծախելու են- ուտեն, , հա՜ .կատակում է Դավթյանը:
Ծիծաղում ենք:
Մտնում ենք Սյունյաց աշխարհ: Բակունցից են խոսում: Երկու պոետներն էլ այն կարծիքին են, որ մեր արձակում «Խոնարհ աղջկա» պես գործ չի գրվել: Անցան Սարոյանին, Թումանյանին: Ես քառյակներ եմ արտասանում Թումանյանից, Դավթյանն ասում է.
- Տիեզերքի՜ց է գալիս զրնգոցը, մի լսի, է՜, Համո.
Համո Սահյանն էլ թե.
- Վահագ՜, երիտասարդ տարիներին եթե այսպես հասկանայինք Թումանյանին, երևի չհամարձակվեինք գրիչ վերցնել...
10/06/2024
#ՀամոՍահյան #Սահյան #ՀամոՍահյան🖤 #Սահյան107 #ՀամոՍահյան107 #ՍահյանՋան #ՀամոՍահյան108 #Սահյան108 #Սահյան109 #Սահյան110 #ՀամոՍահյան110 #ՀայՄեծեր #ՀայՄեծերը #ՄերՄեծերը #Արցախ #ՀայԳրականություն #ՀայԲանաստեղծներ #բանաստեղծություն #բանաստեղծություններ #հայ #Հայաստան
23/03/2024
#ՀամոՍահյան #Սահյան #ՀամոՍահյան🖤 #Սահյան107 #ՀամոՍահյան107 #ՍահյանՋան #ՀամոՍահյան108 #Սահյան108 #Սահյան109 #ՀայՄեծեր #ՀայՄեծերը #ՄերՄեծերը #Արցախ #ՀայԳրականություն #ՀայԲանաստեղծներ #բանաստեղծություն #բանաստեղծություններ #հայ #Հայաստան
Click here to claim your Sponsored Listing.
Category
Address
Yerevan