EduNetwork

EduNetwork

Share

06/06/2026

Իտալիան սպասում է քեզ. Ամառային լեզվական ճամբար! 🇮🇹✨

Ուզո՞ւմ ես ամառդ անցկացնել Եվրոպայի ամենահավես երկրում, գտնել նոր ընկերներ ու կտրուկ բարելավել լեզվի գիտելիքներդ։
Edunetwork-ը հրավիրում է քեզ բացահայտումների ամառվա։
🍕 Ի՞նչ է ներառում ծրագիրը.

🎓 12 ժամ լեզվի դասեր (իտալերեն/անգլերեն) + շփում տեղացիների հետ։

🎭 Վարպետաց դասեր և ինտերակտիվ խաղային ակտիվություններ։

🏨 Կացություն հյուրանոցում և երկանգամյա համեղ սնունդ (նախաճաշ, ընթրիք)։

🚍 Ամբողջովին կազմակերպված և անվտանգ տեղաշարժ ու տրանսֆերներ։

🔥 Տեղերը սահմանափակ են։
📩 Գրի՛ր մեզ Direct-ում կամ թող «+» մեկնաբանություններում, և մեր թիմը քեզ կուղարկի ծրագրի ամբողջական ժամանակացույցն ու արժեքը։

31/05/2026

🎬 SKEMA Business School-ի ներկայացուցիչը պատասխանում է մասնագիտական հարցերին՝ յուրահատուկ դիտանկյունից։ &A 📋 💛

18/05/2026

Միջազգային համալսարաններ դիմելու ճանապարհին IELTS-ի բարձր միավորն այն կարևորագույն «բանալին» է, որը դռներ է բացում քո երազանքների բուհերում:
Edunetwork-ը՝ British Council Armenia-ի պաշտոնական գործընկերը (Affiliate Partner), հրավիրում է ձեզ մասնակցելու հատուկ վեբինարի, որտեղ կքննարկվեն քննության բոլոր նրբությունները:

Ինչպե՞ս արդյունավետ պատրաստվել, խուսափել հաճախակի հանդիպող սխալներից և բարձրացնել յուրաքանչյուր բաժնի գնահատականը:

⏳Մայիսի 19-ին, ժամը 16:00-ին:

💡 Մասնակցությունն անվճար է, սակայն նախնական գրանցումը պարտադիր է:
📩 Գրանցման հղումը story դաշտում է:

Photos from EduNetwork's post 13/05/2026

🏛️ Գերմանական կրթության հսկաները Շանհայի վարկանիշային աղյուսակի Top 50-ում
Երբ խոսում ենք գերմանական կրթության որակի մասին, դրանք պարզապես խոսքեր չեն, այլ հստակ փաստեր, որոնք արձանագրված են աշխարհի ամենախիստ վարկանիշային աղյուսակներից մեկում՝ Շանհայի ռեյտինգում (ARWU)։

Ինչու՞ է սա կարևոր
🎓 Technical University of Munich (TUM).
Այս համալսարանը տեխնոլոգիաների և նորարարության կենտրոնն է։ Լինելով Top 50-ում՝ TUM-ը ուսանողներին առաջարկում է բացառիկ կապեր աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների հետ և հնարավորություն՝ աշխատելու լաբորատորիաներում, որտեղ ստեղծվում է ապագան։
🎓 Ludwig Maximilian University of Munich (LMU).
Գերմանիայի հնագույն և ամենահեղինակավոր բուհերից մեկը, որը հայտնի է իր հզոր գիտական հիմքով։ Այստեղ սովորելը նշանակում է լինել մի միջավայրում, որը տվել է տասնյակ Նոբելյան մրցանակակիրներ։

👉🏼Ի դեպ, առկա են որոշ ծրագրեր որոնք անգլերեն են և նախատեսված են անգլալեզու ուսանողների համար։

Գերմանիայում սովորելը ոչ միայն հեղինակավոր է, այլև ռազմավարական ճիշտ որոշում ձեր ապագայի համար։ Իսկ Edunetwork-ը ձեր հուսալի ուղեկիցն է այս հեղինակավոր բուհեր ընդունվելու ճանապարհին։

Want your school to be the top-listed School/college in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Address


Վարդանանց 7
Yerevan