Fox Projects
25/10/2022
Ահա և մեր 3 կերպարները 🦊🐶🐸 Երևանի ֆոնին։
Իսկ նրանք սպասում են իրենց 2 ընկերներին։ 🤗
Կարո՞ղ եք գուշակել, թե մյուս 2 կերպարները որոնք են լինելու 🤔
Նշե՛ք մեկնաբանություններում Ձեր տարբերակները 👇👇👇
Շուտով հասանելի կլինեն վաճառքում 😍
#խաղայինկերպարներ #կոնստրուկտորխաղեր
🐕 Եկել եմ Ձեզ ներկայացնեմ մեր շունիկի 3D մոդելը, նրա անունը ՄՈՒՃՈՒԿ է
❤ Մեծ սեր ու հոգատարություն ենք դրել մեր աշխատանքի մեջ, որպեսզի Ձեզ մատուցենք ամենահետաքրքիր պրոդուկտը:
#ժամանցայինխաղեր #խաղեր
04/11/2021
Ցանկանում ենք Ձեզ հիշեցնել 90-ականների լարված ու հետաքրքրաշարժ ֆիլմերից մեկի մասին, որի անունն է JUMANJI 🙉 🦇 🦏 🌪 🦁 🎲
Առանձնացրել ենք հետաքրքիր փաստեր մեր մանկության ֆանտաստիկ ֆիլմի մասին, գնացինք՝
📖 Ֆիլմը նկարահանվել է համանուն գրքի հիման վրա 1995 թվականին և հենց այդ տարի հայտնվել է տարվա լավագույն ֆիլմերի տասնյակում:
🐵 Փոքրիկ Ալանի դերակատար Բրեդլի Փիրսին 70 օր շարունակ փրոթեզային դիմահարդարում էին անում, որը տևում էր 3 ժամ
🎉 Ֆիլմի վերջին ամանորյա մասը նկարվել է սկզբում, քանի որ դեկորացիաները պետք է լինեին կարգին ու մաքուր:
🦏 Գրադարանում ռնգեղջյուրների հարձակումը նկարելու համար, նրանք օգտագործել են հսկա երկթյա կոնստրուկցիա, որից հետո համակարգչային գրաֆիկայով ավելցարել են կենդանիներին: (վիդեոն՝ մեկնաբանություններում)
📚 "Ջումանջի" բառն իրական բառ է և նշանակում է "բազում էֆֆեկտներ" զուլուերեն (ՀԱՀ):
#ժամանցայինխաղեր #խաղեր #ընտանեկան #ֆիլմեր #ջումանջի #джуманджи
08/10/2021
Դե ի՜նչ, շարունակե՞նք դրական կողմերը 😊
Խաղերը երեխաների մոտ զարգացնում են՝
🎯 Ռազմավարական մտածողություն.
Կան շատ խաղեր, որտեղ երեխաները մտածում և հաշվարկում են տարբեր տեսակի իրավիճակներ:
🤹♂️ Ուշադրության կենտրոնացում.
Խաղերն օգնում են զարգացնել գործընթացի վրա կենտրոնանալու կարողությունը:
Այս կարողությունն առավել կարևոր է հիպերակտիվ երեխաների համար:
🏄♀️ Տարածական մտածողություն.
Այս կարողությունը զարգացնելու լավագույն միջոցը փազլն է։
⛺ Սթորիթելինգ.
Կան խաղեր, որտեղ երեխաները պետք է պատմություն պատմեն և արդյունքում երեխաների մոտ զարգանում է հստակ և փոխաբերական խոսելու, երևակայելու և ստեղծագործելու կարողությունները
#ժամանցայինխաղեր #խաղեր #մայրիկներին #խորհուրդներ
08/10/2021
Եկեք պարզենք, թե ի՞նչ դրական կողմեր ունեն սեղանի խաղերը երեխաների համար
Խաղերի միջոցով երեխաները՝
🗳 Սովորում են սխալվել և շտկել դրանք։
📣 Զարգացնում են շփվելու և բանակցելու հմտությունները։
📑 Պլանավորում են իրենց քայլերը։
💬 Զարգացնում են հիշողությունը։
😏 Սովորում են պարտվել և դասեր քաղել դրանցից։
#սեղանիխաղեր #ժամանցայինխաղեր
08/10/2021
Ողջո՜ւյն, եկեք ծանոթանանք 😊
Մենք Պոլիգոն թիմն ենք 🙆♀️👩🎨🕵️♂️
և ունենք լիքը հավես խաղային (և ոչ միայն 😎) սցենարներ և մտքեր Ձեզ համար։
Այս պահին աշխատում ենք մեր հիմնական պրոդուկտի վրա, որը բաղկացած է թղթից, սոսինձից, քանոնից, աննկարագրելի թույն գործընթացից և անսպասելի արդյունքից 😉
Հետևե՛ք մեր հրապարակումներին և առաջինն իմացեք պրոդուկտի` շուկա դուրս գալու մասին և ստացեք հավես ժամանցի Ձեր չափաբաժինը:😀
Առավել մանրամասն տեղեկությունների համար՝
💬 գրել մեր էջին
☎️ զանգահարել (+374) 94 41 51 49 համարին
#ժամանցայինխաղեր #սեղանիխաղեր #խաղեր #մերթիմը
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Yerevan