Your Business Advisor

Your Business Advisor

Share

07/07/2022

Այսօր ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում ֆրիլանս աշխատանքը աստիճանաբար լայն տարածում է գտնում։
Մարդիկ գերադասում են ինքնուրույն որոշել՝ որ ժամերին, որքան, որտեղ և ինչպես աշխատել, հաճախ նաև՝ որքան վաստակել։ Ֆրիլանս աշխատանքն անծայրածիր է, ուստի գործատուների ու մասնագետների փնտրտուքը համակարգելու և նրանց վիրտուալ հանդիպումը կազմակերպելու համար աշխարհում ամեն օր նոր հարթակներ են ստեղծվում։

❔Որո՞նք են ֆրիլանս աշխատանքի դրական կողմերը

✅Ազատ գրաֆիկ.

Սա կարևոր է, եթե երեխաներ ունեք կամ դժվարանում եք առավոտյան վաղ արթնանալ աշխատանքի համար:

✅Ժամանակի և գումարի խնայողություն․

գրասենյակի, հագուստի, տրանսպորտի վրա։

✅Ավելի շատ վաստակելու հնարավորություն, քան վճարում են գրասենյակում:

Միջին հաշվով, ֆրիլանս աշխատողների եկամուտը կարող է 1,5-2 անգամ ավելի բարձր լինել, քան աշխատավարձը:

✅Ձեր ներուժն իրացնելու ավելի շատ հնարավորություններ:

✅Եկամտի կայունություն, քանի որ մեկ գործատուից կախվածություն չկա.

Դուք կարող եք համագործակցել 5-6 տարբեր հաճախորդների հետ: Մեկ պատվերի կորուստը կրիտիկական չի լինի:

✅Ազատ ոճ. Ոչ ղեկավարություն, ոչ դրես-կոդ:

Դուք կարող եք ապրել ցանկացած քաղաքում, բայց աշխատել այլ երկրի հաճախորդների համար և ստանալ կապիտալ եկամուտ:

✅Ավելի շատ հնարավորություններ ճանապարհորդելու համար:

Դուք կարող եք ցանկացած պահի արձակուրդ գնալ:

❇️Որոշ դեպքերում ֆրիլանսը ձեր սեփական բիզնես ստեղծելու առաջին քայլն է:

❓Իսկ բացասակա՞ն կողմերը։

🛑Դուք պետք է պատվերներ փնտրեք և ինքներդ շփվեք հաճախորդների հետ:

🛑Քանի դեռ չկա հաստատված հաճախորդների բազա, պորտֆոլիո և բորսաներում վարկանիշներ, կարող է դժվար լինել պատվերներ գտնելը:

🛑Դուք պետք է ինքնուրույն կազմակերպեք աշխատանքային օրը, վերահսկեք ինքներդ ձեզ։

🛑Ոչ բոլորի համար է հեշտ տնից աշխատելը: Բազմոցին պառկելու և հանգստանալու մեծ գայթակղություն։

🛑Անհրաժեշտ է ինքնուրույն զբաղվել խորացված ուսուցմամբ, վճարել դասընթացների, ծրագրային ապահովման համար։

🛑Չկա վճարովի արձակուրդ և այլ սոցիալական երաշխիքներ, ինչպես զբաղվածության դեպքում։

Չմոռանաս հետևել էջին 🤍

#ֆրիլանս

04/05/2022

10 կայք անվճար առցանց կրթության համար

1. Coursera
2. edX
3. Khan Academy
4. Udemy
5. FreeCodeCamp
6. MIT OpenCourseWare
7. Stanford Online
8. Codecademy
9. Alison
10. NPTEL

03/05/2022

1. Linkedin - հարթակը հիմնականում օգտագործվում է մասնագիտական ցանցերի և կարիերայի զարգացման համար և թույլ է տալիս աշխատանք փնտրողներին հրապարակել իրենց CV-ները, իսկ գործատուներին՝ աշխատանք:

2. Indeed - կայքը համախմբում է աշխատատեղերի ցուցակները հազարավոր կայքերից:

ևս 7 կայք, որտեղ դուք պետք է գրանցվեք Ձեր կարիերայի համար🤍

3. Researchjobfinder
4. Instahyre
5. Monster
6. Careercloud
7. Dice
8. CareerBuilder
9. Jibberjobber
10. Glassdoor

Photos from Your Business Advisor's post 29/04/2022

«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով կանխիկ դրամով գումարի վճարման կամ ընդունման սահմանափակումները չպահպանելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք` կանխիկ դրամով գումարի վճարման թույլատրված չափը գերազանցող գումարների (խախտման գումարների) հանրագումարի հինգ տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 500 հազար դրամը, և ոչ ավելի, քան երկու միլիոն դրամը:

Նշված խախտումը դրա արձանագրմանը հաջորդող մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք խախտման գումարների հանրագումարի տասը տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան մեկ միլիոն դրամը, և ոչ ավելի, քան չորս միլիոն դրամը:

#անկանխիկգործառնություններ #օրենքներ #հարկեր #բիզնես

Want your school to be the top-listed School/college in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Address


Tumanyan 23
Yerevan
0001