Content Master
13/01/2026
🗯️ Անհնար է խուսափել օտար բառերի գործածությունից. ամեն օր մեր կյանք են մուտք գործում նոր իրեր, երևույթներ, որոնք դեռ չունեն հայերեն համարժեքներ, և դրա համար որևէ մեկին մեղադրելու կարիք չկա:
🗯️ Լինում է նաև հակառակը՝ եղած ու գործածված, միանգամայն հասկանալի բառերի փոխարեն մարդիկ վերցնում ու առատորեն իրենց խոսքում օգտագործում են օտար բառեր:
🤷♀️ Ո՞րն է նպատակը՝ ավելի ժամանակակից, «ավելի մասնագետ» երևալու ձգտո՞ւմը, ցուցամոլությո՞ւնը, թե՞ այլ...
🙆♀️ Մենք, համենայն դեպս, փորձում ենք հնարավորինս զերծ մնալ հասկանալի ու պարզ բառերի փոխարեն օտար բառերի անհարկի գործածումից, և մեր աշխատանքը դրանից դեռ չի տուժել...
Իսկ նրանց համար, ովքեր պարզապես չգիտեն կամ չեն մտածել, որ այս կամ այն օտար բառի փոխարեն կարելի է օգտագործել հայերեն պարզ ու հասկանալի բառեր, կազմել ենք այս փոքրիկ բառացանկը՝ մեր ոլորտի, գործունեության շրջանակներում 👇
Հավատացե՛ք, նույնիսկ ամենա «ոչ գործածական» բառը 1,2,3 անգամ գործածելուց հետո կարող է դառնալ հասկանալի ու գեղեցիկ 💙
10/05/2025
ՄԻ ԿԱՅՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
կամ՝
ԹԵ ԻՆՉՈՒ ԿԱՅՔԸ ՊԵՏՔ Է ԳՏՆՎԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ
✨ Մեզ վստահված կայքի առաջխաղացմամբ զբաղվել էինք մի քանի ամիս՝ գրանցելով գոհացուցիչ արդյունքներ Google, Yandex որոնման համակարգերում, ինչից հետո պատվիրատուն հայտնեց, որ գոհ է արդյունքներից և ցանկանում է դադարեցնել աշխատանքը՝ տեսնելու համար, թե այդ արդյունքները որքան ժամանակ կդրսևորվեն առանց մասնագետի միջամտության:
✨ Մենք դադարեցրինք աշխատանքները՝ պատվիրատուին հայտնելով, որ արդյունքները դեռ երկար ժամանակ կզարգանան ու կպահպանվեն (եթե կայքի աշխատանքի հետ կապված տեխնիկական խնդիրներ չլինեն):
Այդպես էլ եղավ. կայքի թե՛ դիրքերը, թե՛ ցուցադրություններն ու այցերը շարունակում էին աճել աշատանքները դադարեցնելուց հետո մեկ տարվա ընթացքում:
❗ Մեկ տարի անց մեզ հետ կապվեց գործընկերը՝ անհանգստացած նշելով, որ կայքը չի երևում Google որոնման արդյունքներում, և իրենց վաճառքները բավական նվազել են:
Ուսումնասիրեցինք ու տեսանք, որ կայքը արդեն 3 ամիս կորցրել է դիրքերն ու ցուցադրությունները՝ տեխնիկական խնդիրների պատճառով: Անմիջապես ձեռնարկեցինք անհրաժեշտ գործողությունները, և կայքի ցուցադրությունները, դիրքերն ու այցերը սկսեցին վերականգնվել մեկ ամսվա ընթացքում:
✨ Դարձյալ ունենք գոհացուցիչ արդյունքներ և գոհ պատվիրատու:
❗ Այստեղ կա մի բայց. մենք վերականգնեցինք դիրքերը, ցուցադրություններն ու թրաֆիկը, բայց չենք կարող հետ բերել այդ 3 ամիսների ընթացքում կորցրած ճանաչելիությունը, թրաֆիկն ու վաճառքները:
ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ
Նույնիսկ եթե ունեք գոհացուցիչ արդյունքներ, և այլևս անիմաստ եք համարում կայքի առաջխաղացման վրա գումար ծախսելը, համոզվա՛ծ եղեք, որ ինչ-որ մեկը հետևում է կայքի ընդհանուր տեխնիկական վիճակին և արդյունքներին, որպեսզի խնդիրներ ի հայտ գալու դեպքում արագ լուծվեն, հնարավորինս կանխվեն ու նվազագույնի հասցվեն կորուստները:
#թվայինմարքեթինգ
14/03/2025
⁉️ Որոշե՞լ եք դուրս գալ արտաքին շուկա և վաճառել երկրի սահմաններից դուրս: Ստեղծե՞լ եք խանութ Wildberries, Ozon մարկետփլեյսներում կամ պատրաստվո՞ւմ եք ստեղծել:
❗ Այդ դեպքում ձեզ անհրաժեշտ կլինեն ապրանքները ներկայացնող գրագետ, վաճառող և ամենակարևորը՝ ճիշտ ընտրված բառերով տեքստեր, իսկ այդ հարցում սիրով պատրաստ ենք օգնելու մենք՝ տեքստերի ու բառերի վարպետներս:
ℹ️ Ի՞նչ են բանալի բառերը
Բանալի բառերն այն բառերն են, որոնցով գնորդները փնտրում են ապրանքը, որը ցանկանում են գնել: Ճիշտ ընտրված բանալի բառերն օգնում են, որ Wildberries, Ozon մարկետփլեյսների որոնող համակարգերը ճանաչեն ձեր ապրանքն այդ բառերով և ցուցադրեն որոնման արդյունքում:
ℹ️ Ի՞նչ կտան ձեզ բանալի բառերով տեքստերը
Ձեր ապրանքն ավելի շատ հնարավորություններ կունենա երևալու որոնման արդյունքներում, ինչն էլ իր հերթին կմեծացնի վաճառքների հավանականությունը:
🤩 Դե ի՛նչ, հետաքրքրե՞ց: Կապվե՛ք մեզ հետ մանրամասների համար 📲 095 617482
22/02/2025
Հնարքներ, որոնց օգնությամբ կարող եք սիրելի դարձնել մայրենի լեզուն
1️⃣ Մի՛ խուսափեք հայերեն բառեր գործածելուց
Եթե շարունակ խուսափեք հայերեն բառեր գործածելուց ու վազեք օտար՝ ավելի «ժամանակակից» բառերի ետևից, հայերեն բառերն ավելի ու ավելի խորթ կդառնան լսողների ու կարդացողների համար:
2️⃣ Օգտագործե՛ք հոմանիշներ
Մեր լեզուն հարուստ է հոմանիշներով, և դրանց տեղին օգտագործումը կօգնի ընդլայնել նաև ընթերցողների բառապաշարը
3️⃣ Մի՛ վախեցեք օտար բառերը թարգմանելուց
Պետք չէ միշտ կառչել օտար բառերից՝ վախենալով, որ հայերեն համարժեքները չեն ընդունվի. փորձել պետք է ցանկացած դեպքում, գուցե ստացվեն շատ լավ տարբերակներ
4️⃣ Ստեղծե՛ք նոր բառեր
Նոր բառ ստեղծելը որևէ մեկի մենաշնորը չէ: Ստեղծագործեք և ստեղծեք նոր բառեր. այդպես են ծնվում բառերն ու մուտք գործում բառապաշար:
Ավելի մանրամասն և օրինակներով՝ կարդացեք կայքում 👉 https://contentmaster.am/mayreni-lezu/
#մայրենիլեզու #հայերեն #հայերենլեզու #հայոցլեզու
Click here to claim your Sponsored Listing.
Telephone
Website
Address
Ազատության 24/1
Yerevan