Left Front Division
10/03/2020
Եկե՛ք առկա վայրենի օրենքները փոխարինեք բարոյական նորմերով, դադարացնենք այս դաժան մրցավազքը։
Չէ՞, որ բոլորս նույն նպատակներն ունենք և կարող ենք միասին՝ միմյանց օգնելով քայլել դեպի մեր իդելական աշխարհը։
Կարող ենք օգնել նրանց, ովքեր դժվարանում են քայլել, անհրաժեշտության դեպքում՝ ձեռքերի վրա տանել նրանց։
Հանուն ինչի՞։
Հանուն բարեկեցության, հանուն բոլորիս բարգավաճման, հանուն մեր երեխաների ազատ և ապահով ապագայի։
Բոլորս պետք է գիտակցենք, որ փոխհամաձայնությունն ու փոխօգնությունն է մեր հաջողության գաղտնիքը։
Եկե՛ք ինքնակազմակերպվենք և ցույց տանք մակաբույծներին, որ նրանց ժամանակն անցել է՝ եկել է նոր դարաշրջան, որտեղ բոլորը հավասար են և յուրաքանչյուրը ստանում է այն, ինչին արժանի է։ Ցույց տանք իշխաններին, որ մենք նրանց պես անսիրտ չենք և տալիս ենք նրանց մեզ միանալու հնարավորություն, որ մենք պատրաստ ենք նրանց համար տեղ գտնել մեր աշխարհում, եթե միայն նրանք դադարեն մակաբուծել և միանալ մեր կոլեկտիվ աշխատանքին։
Այսպես է սկսվում պայքարը՝ անհատի ներում և ժամանակի ընդացքում դառնում զանգվածային։
Սա է իրական սոցիալական հեղափոխության հիմքը։
Ազատե՛ք ձեզ խտրականությունից, նախանձից, ստրուկի հոգեբանությունից և այդ ժամանակ ոչ ոք և ոչ մի բան չի կարողանա կանգնեցնել ձեզ։
Արթնացրե՛ք ձեր մեջ հեղափոխական ուժը, որը դարեր շարունակ քնել է ձեր ներսում։
29/02/2020
Կապիտալիստական հասարակարգում անհատը ստիպված է մասնագիտություն ընտրել ոչ թե իր կամքին համաձայն, այլ դրդված անձնական շահերից, քանի որ չի գնահատվում յուրաքանչյուրի կատարած աշխատանքը հավասարապես։
Դա անխուսափելիորեն բերում է կատարվող աշխատանքի որակի անկման, ստեղծվում է տնտեսական ծանր կացություն։
Անհատն անցանկալի աշխատանքին լուրջ չի կարող վերաբերվել, հետևաբար չի կարող ապահովել արտադրանքի, կամ մատուցվող ծառայության անհրաժեշտ որակը։
Այն հասարակությունում, որտեղ բոլոր մասնագիտություններն ու արհեստները կգնահատվեն հավասարապես, անհատին կընձեռնվի հնարավորություն այն մասնագիտության, կամ արհեստի ընտրության, որն ինքը կցանկանա և որի համար նա կունենա անհրաժեշտ ընդունակություններ։
Կրթական համակարգում անհրաժեշտ բարեփոխումների արդյունքում անհատը կունենա հնարավորություն կատարելագործելու իր ունեցած ընդունակություններն ու ձեռք բերելու անհրաժեշտ հմտություններ, որոնք անհրաժեշտ են իր կողմից ընտրված աշխատանքի համար։
Այսպես մենք կապահովենք յուրաքանչյուր անձի համար հաճելի աշխատանք, արտադրանքի առավել բարձր որակ և անհրաժեշտ քանակություն ոչ միայն սպառման, այլ նաև կուտակման համար։
05/02/2020
Տնտեսության ժողովրդականացումը նպատակ ունի ազատագրելու մեր արտադրանքը կապիտալից, այսինքն անհատներից, ովքեր տիրում են դրան, կառավարում դրա շրջանառությունը, չնայած նրան, որ անձամբ իրենք չեն ստեղծում ոչ մի արտադրանք և չեն մատուցում որևէ ծառայություն, որը կտար նրանց բարոյական իրավունք տիրելու արտադրության գոնե մի փոքր մասը։
Ազատագրումը պահանջում է ինքնակազմակերպման բարձր մակարդակ, որի միջոցով մենք կկարողանանք ինքներս կառավարել տնտեսությունը։ Հակառակ դեպքում կրկին առաջ կքաշվեն մարդիկ, ովքեր օգտվելով ստեղծված իրավիճակից, կսկսեն առաջվա պես դառնալ սեփականատեր։
Իսկ ինչիսի՞ սեփականության ձևաչափ ենք ընդունում մենք։
Քանի որ ցանկացած նյութական և ոչ նյութական բարիք կոլեկտիվ աշխատանքի արդյունք է, այն կարող է լինել միայն կոլեկտիվ սեփականություն, որը կբաշխվի հասարակության մեջ ըստ պահանջմունքների։
Ապրանքի շրջանառության, վերավաճառման գործընդացում դրա գինն աճում է մոտ 10 անգամ և հասնելով սպառողին դառնում հասանելի միայն որոշակի քանակությամբ անհատների համար։
Այս գործընդացի բացառման դեպքում ցանկացած նյութական բարիք և ծառայություն կդառնա հասանելի յուրաքանչուրիս համար։
Իսկ անհատները, որոնք առանց բարիքներ ստեղծելու տիրում են դրանց, ստիպված կլինեն հասարակության մեջ կատարել որոշակի աշխատանք, որն էլ կբերի արտադրանքի աճի և կապահովի առատություն։
18/01/2020
Մեր պայքարը դասակարգային չէ։
Մեր նպատակը չէ մեկ իշխող դասակարգի փոխարինումը մյուսով։ Գիտակցելով այն, որ տնտեսությունը հենվում է ինչպես բանվորագյուղացիական դասակարգի (պրոլետարիատի), այնպես էլ մտավորականության (ինտելեգենցիայի) վրա, կարևորելով հասարակության այս երկու բաղկացուցիչ մասը հավասարապես և նկատելով դրանց ճնշված լինելը ընհանուր թշնամու՝ իշխանության կողմից, մենք չենք առանձնացնում այս դասակարգերը որպես իրար դեմ պայքարող երկու հասարակական շերտ և կոչ ենք անում միավորվելով մեկ դրոշի ներքո, պայքար մղել իշխող ուժի դեմ, անկախ նրանից, թե այն ինչ դասակարգային տարրերից է բաղկացած։
Չէ՞, որ անկախ մասնագիտությունից և սոցիալական դիրքից, ինչպես նաև ազգային, կրոնական և սեռական պատկանելիությունից, սեռական կողմնորոշումից, բոլորիս նպատակն է ապահովել մեզ և մեր ընտանիքների համար ազատ, բարեկեցիկ և խաղաղ ներկա և ապագա։ Այդ ապագան հնարավոր կլինի կառուցել միայն համախմբման միջոցով։ Պետք չէ մոռանալ դիմացինի ապագայի մասին, պետք է գիտակցել նպատակների ընդհանրությունը, մի կողմ դնել իշխանությունների կողմից ստեղծված առանձնացումները։
Այսուհետ "աշխատավոր" ասելով եկեք հասկանանք ոչ թե բանվորագյուղացիական դասակարգ, այլ դասակարգ, որը իր ստեղծած (մտավոր, կամ նյութական) առժեքը ստիպված է վաճառել իշխող դասակարքին, որն առանց առժեք ստեղծելու կառավարում է մեր ստեղծած առժեքի շրջանառությունը, յուրացնում վերջինիս զգալի մասը։
Հենց այս մտքիս ելնելով մենք ասում ենք. "Իշխանությունը ծնում է մակաբույծների, քանի որ միայն մակաբույծն է առանց առժեք ստեղծելու սպառում ուրիշի ստեղծած արժեքները"։
Մտավորականությունը պրոլետարիատի թշնամին չէ, պրոլետարիատի և մտավորականության ընհանուր թշնամին է այս երկու դասակարգերից որևիցե մեկին պատկանող այն անհատը, որը հասնելով կապիտալիստական հիերարխիայի բրգի գագաթին, դադարում է արևէ արժեք ստեղծել ու վերածվում է զուտ սպառողի, այսինքն՝ մակաբույծի։
Դասակարգային պայքարի արդյունքում մեկ դասակարգը դառնում է մակաբույծ մյուսի համար։ Համաշխարհային պատնությունը այդպիսի փոխարինումների հարատև օղակ է հիշեցնում։
Միավորվելով, մենք կկոտրենք այս օղակը, վերջին պայքարը կմղենք ոչ թե դասակարգի, այլ մարդկության ազատագրման համար, մտքի ազատագրման, նյութական բարիքների ազատագրման համար։
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Yerevan