Mental Health Awareness Initiative
03/06/2026
Այս հայտարարությամբ դիմում ենք բոլոր այն կազմակերպություններին և անհատներին, մասնավորապես՝ քաղաքական և հանրային դերակատարներին, որոնք հոգեկան առողջության մարտահրավերներն ու խնդիրներն օգտագործում են այլոց վիրավորելու կամ արժեզրկելու նպատակով՝ կոչ անելով զերծ մնալ նման վնասակար վարքից։
Սա քաղաքական հայտարարություն չէ։
📌 Հոգեկան առողջության մարտահրավերներ կամ խնդիրներ ունենալը ամոթալի չէ, սակայն դրանց շահարկումն ու անհարկի օգտագործումը դատապարտելի է։
Այսպիսի գործողությունները վնասում են այն անհատներին, նրանց ընկերներին և ընտանիքներին, ովքեր արդեն իսկ առկա խարանի պատճառով բախվում են խտրականության և անհավասարության։
📌 Պահանջում ենք, որ քաղաքական և ցանկացած այլ գործընթացներում բոլոր կողմերը զերծ մնան խարանավորող խոսքից, հարգեն հասարակության բոլոր անդամներին և, մասնավորապես, հոգեկան առողջությունը չդարձնեն սեփական շահերը սպասարկելու միջոց։
Մենք կարող ենք ունենալ հոգեկան առողջության տարբեր մարտահրավերներ ու խնդիրներ։ Մենք արժանի ենք հարգալից վերաբերմունքի և պատասխանատու վարքի։
📌 Մենք հավատում ենք, որ հանրային քննարկումների մասնակիցները կարող են ունենալ ազնիվ մտադրություններ, չճանաչել խարանավորող խոսքը կամ չգիտակցել հասցված վնասը։ Մենք նաև վստահ ենք, որ կողմերը կարող են հետևություններ կատարել, սովորել և դրսևորել հարգալից վարք։
Հիշեցնում ենք, որ հոգեկան առողջությունը մարդու իրավունք է։ Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է, այն անխախտելի է։ Յուրաքանչյուր մարդ ունի արժանապատիվ գոյության իրավունք։
📌 Կոչ ենք անում հետևողականորեն հարգել այլոց արժանապատվությունը և զերծ մնալ խարանավորող խոսքից ու խտրական գործողություններից։
19/05/2026
Մեր բարեկեցությունը 🌱
Հույսը միայն լավատեսություն չէ. այն գիտակցված եւ ակտիվ գործընթաց է, որը մեզ ուժ է տալիս կողմնորոշվելու դեպի ապագան եւ դժվարությունները փոխակերպելու հաղթահարելի արգելքների։
Հույսի շնորհիվ մենք ոչ միայն հստակ նպատակներ ենք սահմանում, այլեւ կարողանում ենք գտնել դրանց հասնելու այլընտրանքային ուղիներ, նույնիսկ երբ բախվում ենք անսպասելի արգելքների։
Մեր հոգեկան առողջությունը 🧠
Հոգեբանական տոկունությունը բարեկեցության առանցքային հիմնասյուներից է։ Հույսի շնորհիվ մենք դժվարությունները դիտարկում ենք ոչ թե որպես անհաղթահարելի պատնեշներ, այլ որպես ժամանակավոր փորձություններ։
Այն կանխում է հուսահատության ու անօգնականության զգացումները, որոնք հաճախ հանգեցնում են հոգեհուզական լրացուցիչ մարտահրավերների։ Բացի այդ, հույսը մեզ մղում է դեպի կառուցողական հարաբերություններ եւ արդյունավետ համագործակցություն։
Հույսի պարտեզ 💛
«Հույսի պարտեզ»-ը նպատակ ունի իրազեկման միջոցով բարձրաձայնել հոգեկան առողջության ոլորտում առկա մարտահրավերները եւ նպաստել դրանց հաղթահարմանը՝ ձեւավորելով աջակցող եւ ներառական միջավայր։
Պարտեզը հիմնվում է «Yellow Tulip Project»-ի ձեւաչափով՝ «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ։
Տեսնել քարտեզի վրա՝ maps.app.goo.gl/v84uKKfxSPuZ8pvc9
Հուզական աջակցության թեժ գիծ 📞
Հուզական աջակցության թեժ գիծը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր գտնվում են հոգեհուզական ճգնաժամում կամ դժվար իրավիճակում, զգում են հոգեբանական լարվածություն, անհանգստություն, մենակություն, տագնապ, կամ պարզապես ունեն աջակցության կարիք։
Ծառայությունները հասանելի են 0800 00 900 անվճար հեռախոսահամարով՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից մինչեւ 18:00-ն։ Թեժ գիծը հասանելի է նաեւ հայերեն ժեստերի լեզվով չլսող կամ թույլ լսող անձանց համար՝ կազմակերպության կայքի միջոցով։
«Հույս» նախագիծ. միասին մենք փրկում ենք կյանքեր 💙
«Հույս» նախագիծը հասարակական նախաձեռնություն է, որի հիմնական առաքելությունը հոգեհուզական խորը ճգնաժամում գտնվող անձանց աջակցությունն ու ինքնասպանությունների կանխարգելումն է: Մենք հավատում ենք, որ մասնագիտական մոտեցումը, գիտելիքը եւ հանրային անտարբերության հաղթահարումը կարող են դառնալ այն հիմնասյուները, որոնց վրա կառուցվում է անհատի եւ համայնքի հոգեհուզական անվտանգությունը:
Նախագծի հիմնական ուղղությունները 👇
🚁 Ճգնաժամային աջակցություն․ նախագծի շրջանակներում կնախագծվեն եւ կգործարկվեն աջակցության ծառայություններ, որոնք կգործեն հեռավար, հնարավորություն կտան ցուցաբերել արագ եւ անանուն աջակցություն նրանց, ովքեր ունեն դրա կարիքը հենց այս պահին:
🔭 Գիտահեն իրազեկում․ մենք ստեղծում, տեղայնացնում եւ տրամադրում ենք իրազեկման եւ կրթական նյութեր, որոնք հիմնված են բացառապես գիտական տվյալների վրա: Մեր նպատակն է հանրությանը փոխանցել գիտականորեն հիմնավորված տեղեկություններ հոգեկան առողջության մասին։
🔬 Ծառայությունների նախագծում․ կամավորների, այլ շահագրգիռ կողմերի եւ մասնագետների համատեղ ջանքերով կմշակվեն հոգեբանական բարեկեցությանը նպաստող նոր գործիքներ եւ ծառայություններ, որոնք կօգնեն զարգացնել աջակցման համակարգերն ու ընդլայնել դրանց հասանելիությունը։
🫶 Ռազմավարական համագործակցություն․ «Հույսը» բաց է պետական եւ համայնքային մարմինների, ինչպես նաեւ ոլորտային կառույցների հետ ակտիվ աշխատանքի համար։ Մենք ձգտում ենք ստեղծել միասնական ցանց, որտեղ յուրաքանչյուր օղակ կծառայի մեկ ընդհանուր վերջնանպատակի՝ կյանքի պահպանմանը։
Ծանոթանալ նախագծին եւ միանալ կարող եք hope.mha.am կայքում։
19/05/2026
Մենք շարունակում ենք համալրել bit.ly/mhai-music նվագացանկը ձեր նախընտրած երաժշտությամբ 💙
Ունե՞ս նախընտրած ոգեշնչող երաժշտություն 😊 Ուղարկիր մեզ հաղորդագրությամբ կամ թող մեկնաբանություններում 👇
Music Here we feature our favorite music along with tracks our followers have shared with us online.
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the organization
Telephone
Address
67/3 Hanrapetutyan Street
Yerevan
0001
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |
| Saturday | 14:00 - 18:00 |