The Key

The Key

Share

30/12/2020

❓Պատրա՞ստ ես սուզվելու:

📰Օրերս հոդված էի կարդում մի հերոսի մասին, որը մտացելու տեղ տվեց այն ամեն ոլորտների մասին որտեղ որ կամ:

👉Հիշում եմ, ծնողներս շատ էին նախատում, երբ դպրոցում «3» էի ստանում, և ամեն անգամ ինձ ասում էին, որ ավելի լավ է «2» ստանալ, քան «3»: Դա ինձ համար տարօրինակ էր հնչում, սակայն ծնողներս շտապում էին ինձ պարզաբանել, որ խնդիրը բնավ էլ գնահատականի մեջ չէ, այլ մի գործ, դաս, ծրագիր պետք է կամ անել գերազանց, կամ չանել ընդհանրապես. միջակությունն ամենավատ հատկություններից է կյանքում․ միջակությունն աղետաբեր է։

🟡Ի հարկե, այդ տարիներին չէի հասկանում դրա կարևորությունը, բայց և այնպես այդ խրատը մինչև օրս հետս եմ տանում:

📌Տարիների ընթացքում հանդիպեցի բազմաթիվ մարդկանց, ովքեր բավարարված էին միջակությամբ` իրենց մասնագիտության մեջ, անձնական կյանքում, ընկերային հարաբերություններում. ցավոք այդպիսինները շատ էին ոչ միայն իմ շրջապատում, այլև ամենուր:

✅Հերոսը, ում մասին կարդում էի, մեկն էր, ով իր մասնագիտության մեջ լավագույնն էր: Որ ոչ թե հասել էր ինչ-որ կետի և կանգնել, այլ ամեն օր ձգտում էր ավելի լավը դառնալ. նա Շավարշ Կարապետյանն է` ջրասուզալող սպորտաձևում 11 անգամ աշխարհի ռեկորդակիր, 17 անգամ աշխարհի չեմպիոն, 13 անգամ Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն:

➡️➡️Նա եղբոր հետ իր սովորական «քսանկիլոմետրանոցն» է վազելիս եղել, երբ իր աչքի առաջ տրոլեյբուսը Երևանյան լիճն է գլորվել:

❗Նա առանց երկմտելու ջուրն է սուզվում և այդ օրը 20 հոգու կյանք փրկում:

Ամիսներ շարունակ բժիշկներն նրա կյանքի համար են պայքարում, քանի որ նրա մոտ վնասվածքների և կեղտոտ ջրի հետևանքով երկկողմանի թոքաբորբ և արյան վարակում էր զարգացել:

✅Նա ապաքինվում է, նորից ռեկորդ սահմանում: Սակայն առողջությունն այլևս այն չէր, դրա փոխարեն 20 հոգիներ շարունակում էին կյանքը:

❓❓Ի՞նչ կլիներ,եթե նա միջակ լիներ իր գործում:

⚠️Ամեն մեկս մեր ոլորտում ունենալու ենք առիթներ սուզվելու հանուն մեծ գաղափարի, նպատակի, բայց արդյո՞ք այսօր մենք սովորական ենք դարձրել գերազանցության ձգտելը, թե միջակությունն է ապրելակերպ:

✔️Ինչ էլ անելու լինենք. կա՛մ չանենք, կա՛մ անենք գերազանց:

❓Կյանքիդ ո՞ր ոլորտներն ունեն այս տեսանկյունից վերանայման կարիք Նոր Տարում․․․

10/12/2020

📈Պրոցես դեպի պրոգրես

🇺🇸ԱՄՆ-ի երբեմնի ամենաարդյունավետ և հեղինակավոր նախագահներից մեկը` USS Theodore Roosevelt Թեոդոր Ռուզվելտը, մարմնով տկար, աղքատ ընտանիքից մի տղա էր, ով տառապում էր ասթմայով, իսկ ծնողները հույս չունեին, որ նա երկար կապրի:

➡️Երբ իր 12 տարին լրացավ, նրա հայրն ասաց. «Որդի'ս, դու ուժեղ գլուխ ունես, բայց տկար մարմին, իսկ առանց այդ մարմնի գլուխն անպետք է: Այնպես որ հոգ տար նրանց համար»:

☑️Այդ ժամանակից նա մարզվում և ամենադժվար արգելքներն էր հաղթահարում՝ նույն ժամանակ զարգացնելով նաև իր միտքը. նա այս ամենը շարունակեց իր ողջ կյանքի ընթացքում:

📌Մարդիկ ձգտում են արդյունավետության հասնել մեկ գիշերում. նրանք ճիշտ են, պարզապես այդ գիշերը կարող է տևել տարիներ:

Մնայուն արժեք ստեղծելը հաջորդական կարգապահ քայլերի արդյունք է: Այն նման է մի ներդրման, որը բավականին փոքր տոկոսադրույք ունի, և մեծ արդյունքի համար կանոնավոր ներդրումներ և ժամանակ է պահանջում:

✔️Մենք պրոցեսի մեջ ենք. այն սկսվել է մեր ծնված օրից և այդ պրոցեսը պրոգրեսի վերածելը մեր որոշումն է, մեր ներդրումը. ամենօրյա մեր գործերը պետք է ուղղված լինեն նրան, որ մենք ամեն հաջորդ օրը ավելի լավը դառնանք, քան երեկ էինք:

Պրոցեսը պրոգրեսի վերածելու համար պետք է`

🔸իմանալ, թե ինչ չգիտենք, որտեղ են մեր բացթողումները, ինչի մեջ ենք թույլ: Սա նրա համար չէ, որ լցվենք թերարժեքությամբ, այլ կարևոր ինքնաճանաչման փուլ, որից հետո մենք պետք է ամենօրյա գործնական քայլեր անենք դեպի կատարելագործում,

🔸իմանալն ու գիտակցելն է ինչ մենք գիտենք, ինչ ունենք ու ամենալավն ենք անում:

✅Պրոցեսի իմաստը այս երկու կետերի անընդհատ ու անընդհատ կրկնելն է...

❗Չեմպիոնները չեմպիոն չեն դառնում ռինգում, այնտեղ ուղղակի նրանց ճանաչում են չեմպիոն:

❓Ինչպե՞ս ես պատրաստվում կյանքիդ պրոցեսները դարձնել պրոգրես։

❗Շարունակելի...

Ու՞մ կյանքի պրոգրեսն է ամենաշատը քեզ տպավորել, նշիր նրան մեկնաբանության մեջ👇

Want your school to be the top-listed School/college in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Website

Address


Yerevan
0019