Skills4Life

Skills4Life

Share

16/06/2026

🎁 Բացահայտում ենք գաղտնիքը. «B2B վաճառքի վարպետ» ծրագիրը՝ կրթաթոշակով։

-ն և .academy-ն ներդրում են անում տաղանդների մեջ։ Մենք պատրաստ ենք ֆինանսավորել ձեր մասնագիտական կրթության մի մասը, եթե պատրաստ եք մարտահրավեր նետել ինքներդ ձեզ։

🤔 Ինչպե՞ս ստանալ կրթաթոշակ. ընդամենը 3 պարզ քայլ՝
1️⃣ Լրացրե՛ք ընդունելության հայտը (հղումը մեկնաբանությունում),
2️⃣ Հանձնե՛ք օնլայն ընդունելության թեստը,
3️⃣ Անցե՛ք հարցազրույցի փուլը։

🏅 Կրթաթոշակի չափերը ձևավորվում են ձեր արդյունքներով.
🔹 50% ԿՐԹԱԹՈՇԱԿ — ընդունելության թեստը 70% և բարձր ճիշտ գրելու և հարցազրույցն անցնելու դեպքում։
🔹 30% ԿՐԹԱԹՈՇԱԿ — ընդունելության թեստը 50% և բարձր ճիշտ գրելու և հարցազրույցն անցնելու դեպքում։

Հիշեցնենք, որ մեկնարկը հունիսի 26-ին է: Խմբում տեղերը սահմանափակ են, իսկ կրթաթոշակները կբաշխվեն ամենաբարձր արդյունքներ գրանցած առաջին դիմորդների միջև։

🔗 Մի՛ հետաձգեք. լրացրե՛ք հայտն այսօր ու ստուգեք ձեր ուժերը։

📞 (374) 44 54 46 80
📥 [email protected]

04/06/2026

Ցանկանո՞ւմ եք սովորել նախագծեր կառավարել պրոֆեսիոնալ մակարդակով։ 📈

-ի և .academy-ի համատեղ հրավիրում են մասնակցելու «Նախագծերի կառավարում» դասընթացին, որը հնարավորություն կտա ծանոթանալ PMI® միջազգային մեթոդաբանությանը և ուսումնասիրել Waterfall (ավանդական, փուլային) մոտեցման կիրառությունը՝ աշխատելով իրական նախագծի մոդելի վրա։

🎯 Դասընթացը նախատեսված է՝
• Սկսնակ PM-ների համար, ովքեր ցանկանում են վստահ ու ճիշտ հիմքերով մուտք գործել ոլորտ,
• Միջին և բարձր օղակի ղեկավարների համար, ովքեր ուզում են համակարգել իրենց կառավարչական հմտությունները,
• Միջին մասնագետների համար, ովքեր ներգրավված են նախագծերի կոորդինացման աշխատանքներում:

🎓 Ի՞նչ կստանաք դասընթացի արդյունքում․
1️⃣ Կիրառական հմտություններ՝ տարբեր ոլորտների նախագծեր միջազգային ստանդարտներով արդյունավետ կառավարելու համար։
2️⃣ Լիարժեք պատկերացում նախագծի «կյանքի ցիկլի» մասին՝ նախաձեռնումից մինչև հետվերլուծություն (Initiation, Planning, Ex*****on, Monitoring & Control, Closing, Post-analysis)։
3️⃣ Մեթոդաբանությունների տիրապետում՝ Waterfall, Agile (դրանց տարբերությունները, Pros & Cons) և Hybrid մոտեցումներ։
4️⃣ IT գործիքակազմի իմացություն՝ ClickUp, Wrike, MS Project:
5️⃣ Գիտելիքների տիրույթների (Knowledge Areas) հիմնարար ուսումնասիրություն՝ Scope, Schedule, Cost, Quality, Risk, Stakeholder, Resource և Procurement Management:

📅 Դասընթացի մանրամասները․
• Տևողությունը՝ 25 ժամ (10 հանդիպում)
• Օրերը և ժամերը՝ Երեքշաբթի և Ուրբաթ՝ 19:00-21:30
• Ձևաչափը՝ Հիբրիդային (Zoom և Մհեր Մկրտչյան 1 հասցեում)
• Աշխատանքային լեզուն՝ Հայերեն

🛠️ Գործնական մաս. արդեն 3-րդ դասից ընտրված նախագծի հիման վրա մոդելավորելու ենք իրական աշխատանքային պրոյեկտ:

💼 Դասընթացավար՝ Ֆլորա Գրիգորյան, PMP — ավելի քան 20 տարվա փորձ տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտում, բարդ տեխնիկական և կոմերցիոն նախագծերի ղեկավարման գործում։ Աշխատում է որպես նախագծերի ղեկավար։

➡️ Ձեր տեղն ամրագրելու կամ հարցերի դեպքում գրե՛ք մեզ կամ զանգահարեք՝
📞 (374) 44 54 46 80
📥 [email protected]
📍 Հասցե՝ Մհեր Մկրտչյան 1

Want your school to be the top-listed School/college in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Address


1 Mher Mkrtchyan, 2nd Floor
Yerevan
0023

Opening Hours

Monday 09:00 - 21:00
Tuesday 09:00 - 21:00
Wednesday 09:00 - 21:00
Thursday 09:00 - 21:00
Friday 09:00 - 21:00
Saturday 09:00 - 16:00