YSU Academic Writing Center

YSU Academic Writing Center

Share

21/04/2026

Շարունակելու ենք նույն տեմպով աշխատել:

📢 ԵՊՀ ակադեմիական գրագրության կենտրոնը դարձել է կարևոր օղակ երիտասարդ հետազոտողների համար՝ օգնելով նրանց գիտական աշխատանքները ավելի համակարգված, հիմնավորված և միջազգային չափանիշներին համապատասխան դարձնելու հարցում։

🗣 «Գիտական հրապարակումների ոլորտում փորձառությունս այդքան էլ մեծ չէր, ուստի հետազոտությանս ընթացքին առնչվող թեթևակի անվստահություն ունեի»,- ասում է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ասպիրանտ Պավլիկ Ճաղարյանը, որը դիմել է ԵՊՀ ակադեմիական գրագրության կենտրոն՝ իր գիտական աշխատանքը առավել համակարգված և հիմնավորված ներկայացնելու նպատակով։

📝 Նրա խոսքով՝ կենտրոնի խորհրդատվությունները օգնել են հաղթահարելու ակադեմիական տեքստի կառուցվածքի, մեթոդաբանության և գիտական աղբյուրների ընտրության դժվարությունները՝ ապահովելով ավելի վստահ և կազմակերպված հետազոտական ընթացք։

📌 Կենտրոնի խորհրդատուները ընդգծում են՝ ամենահաճախ հանդիպող խնդիրները կապված են գիտական հոդվածի կառուցվածքի, տվյալների վերլուծության և միջազգային ամսագրերի պահանջներին համապատասխանելու հետ, իսկ խորհրդատվությունները նպաստում են ոչ միայն տեխնիկական հմտությունների, այլև քննադատական մտածողության զարգացմանը։

🔎 Հոդվածի հղումը՝ մեկնաբանության դաշտում։

#ԵՊՀ

Photos from YSU Academic Writing Center's post 13/04/2026

Ապրիլի 11-ին՝ ժամը 12:00-ին, տեղի ունեցավ ԵՊՀ ակադեմիական գրագրության կենտրոնի կողմից կազմակերպված առցանց քննարկում-դասախոսությունը՝ «Երիտասարդ հետազոտողների երկխոսության հարթակ» խորագրով։
Միջոցառումն իրականացվեց Երևանի պետական համալսարանի և Ալ-Ֆարաբիի անվան Ղազախստանի ազգային համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետների համատեղ նախաձեռնությամբ։ Քննարկման նպատակն էր ստեղծել արդյունավետ հարթակ երիտասարդ հետազոտողների համար՝ հնարավորություն տալով նրանց կիսվել իրենց փորձով, ներկայացնել գիտական գործունեության ընթացքում հանդիպող խնդիրները և համատեղ քննարկել դրանց հաղթահարման ուղիները։
Դասախոսության ընթացքում մասնակիցները անդրադարձան գիտական հետազոտությունների կազմակերպման առանձնահատկություններին, ակադեմիական գրագրության կարևորությանը, ինչպես նաև միջազգային համագործակցության հնարավորություններին։ Քննարկումը անցավ ակտիվ մթնոլորտում՝ ուղեկցվելով հարցուպատասխանով և փորձի փոխանակմամբ։
Միջոցառումը կարևոր քայլ էր երիտասարդ հետազոտողների միջև կապերի ամրապնդման և գիտական երկխոսության զարգացման ուղղությամբ՝ խթանելով հետագա համագործակցությունն ու մասնագիտական աճը։
Դասախոսությունը վարեց Ալ-Ֆարաբիի համալսարանի միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության պրոֆեսոր, ամերիկյան և ժողովրդավարական հետազոտությունների ռեսուրս կենտրոնի ղեկավար Ֆաթիմա Կուկաևան։
#ԵՊՀ
On April 11 at 12:00, an online discussion-lecture titled “Platform for Dialogue of Young Researchers” was held, organized by the Academic Writing Center of Yerevan State University.
The event was implemented as a joint initiative of the Faculties of International Relations of Yerevan State University and Al-Farabi Kazakh National University. The aim of the discussion was to create an effective platform for young researchers, enabling them to share their experiences, present challenges encountered during their academic work, and jointly discuss ways to overcome them.
During the lecture, participants addressed the specifics of organizing scientific research, the importance of academic writing, as well as opportunities for international cooperation. The discussion took place in an active atmosphere, accompanied by a Q&A session and exchange of experiences.
The event marked an important step toward strengthening connections among young researchers and fostering academic dialogue, promoting further collaboration and professional development.
The lecture was delivered by Fatima Kukayeva, Professor of International Relations and Foreign Policy at Al-Farabi Kazakh National University and Head of the Resource Center for American and Democratic Studies.
#ԵՊՀ

11/03/2026

Հաջորդ դասախոսությունը տեղի կունենա մարտի 25-ին:

📯 ԵՊՀ ակադեմիական գրագրության կենտրոնի նախաձեռնությամբ ս.թ. մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, կանցկացվի «Կիբորգիզացիան՝ որպես ժամանակակից տեխնոլոգիական զարգացման արդի միտում» թեմայով առցանց դասախոսություն-քննարկումը։

🗣️ Դասախոսությունը կվարի Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի արհեստական բանականության կենտրոնի աշխատակից, փ.գ.թ., դոցենտ Օլեգ Գուրովը։

📌 Աշխատանքային լեզուն ռուսերենն է։

📝 Գրանցման հղումը՝ https://forms.gle/jfqSF5fJGXdtzyXo9

🔗 Ավելին՝ https://www.ysu.am/events/91862

#ԵՊՀ

Want your school to be the top-listed School/college in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Address


1 Alex Manoogian
Yerevan
0025