Eurolab Diagnostic Complex
22/04/2026
🌸 Գինեկոլոգիական փաթեթ
Կնոջ վերարտադրողական առողջության և հորմոնալ հավասարակշռության գնահատման համար նախատեսված լաբորատոր հետազոտությունների փաթեթ։
📋 Փաթեթում ներառված են՝
1️⃣ Պրոլակտին – գնահատում է հիպոֆիզի աշխատանքը, կարող է ազդել դաշտանային ցիկլի և բեղմնավորման վրա։
2️⃣ Լյուտեինացնող հորմոն (LH) – կարևոր է օվուլյացիայի և ձվարանների ֆունկցիայի գնահատման համար։
3️⃣ Ֆոլիկուլխթանող հորմոն (FSH) – գնահատում է ձվարանների պաշարը և ֆոլիկուլների հասունացումը։
4️⃣ Էստրադիոլ – հիմնական կանացի հորմոն, կարևոր է ցիկլի, մաշկի, ոսկրերի և վերարտադրողական առողջության համար։
5️⃣ Պրոգեստերոն – գնահատում է օվուլյացիան և ցիկլի երկրորդ փուլի հորմոնալ վիճակը։
📌 Երբ է խորհուրդ տրվում կատարել․
✔️ դաշտանային ցիկլի խանգարումների դեպքում
✔️ անպտղության հետազոտման ընթացքում
✔️ հորմոնալ անհավասարակշռության կասկածի դեպքում
✔️ պլանավորելով հղիություն
✔️ ձվարանների ֆունկցիայի գնահատման նպատակով
📍 ք․ Երևան, Րաֆֆի 29/6
📍 ք․ Երևան, Իսահակյան 14
📲 8090
📲 (010) 528090, (010) 548090
🧬 Նոր քայլ՝ առողջ ապագայի համար
🏥 «Եվրոլաբ» ախտորոշիչ համալիրը Blueprint Genetics կազմակերպության հետ միասին ներկայացնում է նոր սքրինինգային թեստեր, որոնք հնարավորություն են տալիս ստանալ կարևոր գենետիկական տեղեկատվություն՝ դեռ ընտանիք պլանավորելու փուլում։
Այս թեստերը օգնում են՝
✔️ բացահայտել ժառանգական հիվանդությունների ռիսկերը
✔️ հասկանալ սեփական գենետիկական առանձնահատկությունները
✔️ ընդունել տեղեկացված որոշումներ ընտանիքի և առողջության վերաբերյալ
Գենետիկական սքրինինգն ապահովում է կանխարգելիչ մոտեցում՝ թույլ տալով հայտնաբերել հնարավոր խնդիրները դեռևս մինչև ախտանիշների ի հայտ գալը։
👨👩👧👦 Հատկապես կարևոր է ապագա ծնողների համար․
եթե երկու ծնողներն էլ նույն գենի կրող են, ապա երեխայի մոտ հիվանդության առաջացման ռիսկը կարող է հասնել 25%-ի։
🔬 Ժամանակակից գենետիկական տեխնոլոգիաները (օր.՝ NGS) այսօր հնարավորություն են տալիս արագ և ճշգրիտ գնահատել առողջական ռիսկերը և ընտրել ճիշտ քայլեր ապագայի համար։
🏥 «Եվրոլաբ» ախտորոշիչ համալիրում հասանելի է նաև ոչ ինվազիվ նմուշառման տարբերակ՝
բերանի լորձաթաղանթի բջիջներից (buccal swab), որը ապահովում է արագ, հարմար և անցավ նմուշառման գործընթաց։
✨ Ապագա ընտանիքը սկսվում է գիտակցված որոշումներից
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Raffi Str. 29/6; Isahakyan Str. 14
Yerevan
0064
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |
| Saturday | 09:00 - 16:00 |